
ԱրարատԲանկի հովանավորությամբ տեղի կունենա SIA 2025 մրցանակաբաշխությունը
Սույն թվականի հոկտեմբերի 1-ին, «Իմփաքթ Հաբ Երևանի» գրասենյակում (Տիգրան Մեծ պողոտա, 80) տեղի կունենա Social Impact Award (SIA) մրցանակաբաշխությունը։
ԱրարատԲանկն արդեն երրորդ տարին միջոցառման գաղափարական և ֆինանսական գործընկերն է՝ այս տարի ֆինանսավորելով ոչ միայն եզրափակիչ մրցանակաբաշխությունը, այլ նաև ամբողջ ինկուբացիոն փուլը՝ ապահովելով թիմերի զարգացման համար անհրաժեշտ ռեսուրսները։
Social Impact Award Հայաստան 2025-ի ինկուբացիոն ծրագրի եզրափակիչ միջոցառմանը կներկայացվեն 8 սոցիալական ձեռնարկություններ, որոնք հանդես կգան իրենց նորարական լուծումներով` ուղղված հրատապ սոցիալական և բնապահպանական մարտահրավերների հաղթահարմանը:
Հիշեցնենք, որ անցյալ տարի ԱրարատԲանկը տրամադրել էր 6000 եվրոյին համարժեք դրամ, որը հավասարապես բաշխվել էր հետևյալ 4 հաղթող թիմերի միջև՝ «ReTyre Designs», «ElectRoads», «Astronomy for Everyone» և «Hydroponic greenhouse»։ Նրանց նախաձեռնությունները նպատակ ունեին լուծել Հայաստանի առջև ծառացած կարևոր խնդիրներ՝ սկսած շրջակա միջավայրի պահպանությունից մինչև գյուղատնտեսության զարգացում:
SIA-ն համաշխարհային ճանաչում ունեցող հարթակ է, որը 2009 թ․-ից ի վեր աջակցում և խրախուսում է երիտասարդ սոցիալական ձեռներեցներին ավելի քան 25 երկրներում: Հարթակը սոցիալական ձեռներեցներին տրամադրում է անհրաժեշտ գործիքներ, ռեսուրսներ և կապեր: Հայաստանում Social Impact Award ծրագիրն իրականացվում է «Իմփաքթ Հաբ Երևանի» կողմից՝ 2019 թվականից ի վեր։
Կապված նորություններ
-
08.10.2024
ԱրարատԲանկն երկու տարում ավելի քան 6 մլն դրամ է հատկացրել նորարարական գաղափարներին ԱրարատԲանկն երկու տարի աջակցում է նորարարական գաղափարների մրցույթին
-
23.12.2024
ԱրարատԲանկը՝ «Տարվա խոշոր ընկերություն» կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտում Մրցանակաբաշխությունը կազմակերպվել էր համաշխարհային ԱյՍիՍի կազմակերպության աջակցությամբ
Էջը թարմացվել է` 30.09.2025 | 18:21
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: