header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ՝ 2023-ի լավագույն ԿՍՊ բանկ Հայաստանում
Կիսվել`
28.12.2023

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ՝ 2023-ի լավագույն ԿՍՊ բանկ Հայաստանում


ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ բրիտանական The Global Banking & Finance Review հեղինակավոր ամսագրի կողմից ճանաչվել է  «Լավագույն ԿՍՊ բանկ Հայաստանում»։ Այս հեղինակավոր մրցանակն ընդգծում է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նկատմամբ բանկի հանձնառությունն ու պատասխանատվությունը։

Մրցանակը շնորհվել է` հաշվի առնելով ԱրարատԲանկի իրականացված սոցիալական ծրագրերը, որդեգրած սոցիալական ուղղություններն ու ձեռքբերումները։

«Այս մրցանակը կրթական, առողջապահական և բնպահպանական ոլորտներում ԱրարատԲանկի շարունակական ջանքերի մասին է։ Մենք հավատացած ենք, որ ընկերությունները պարտավոր են նպաստել այն համայնքների բարեկեցությանը, որտեղ գործում են՝ ֆինանսական արդյունքներից զատ գեներացնելով նաև ոչ ֆինանսական արդյունքներ: Սոցիալական նախաձեռնություններն ԱրարատԲանկի կորպորատիվ մշակույթի անբաժանելի մասն են, և մենք ձգտում ենք մեր գործողությունների միջոցով ստեղծել կայուն և դրական փոփոխություններ։ Շնորհակալ ենք Global Banking and Finance Review ամսագրին մրցանակի համար»,- նշել է ԱրարատԲանկի գործադիր տնօրենի հասարակայնության հետ կապերի գծով խորհրդականը։

2011 թվականից ի վեր Global Banking and Finance Review-ի մրցանակներն արտացոլում են ֆինանսական համայնքի նորարարությունները, ձեռքբերումները, առաջադեմ և ոգեշնչող փոփոխությունները:

Global Banking & Finance Review ամսագիրը Մեծ Բրիտանիայում հիմնադրված առցանց և տպագիր առաջատար ամսագիր է։ Այն ներկայացնում է անկախ տեղեկատվություն ֆինանսական աշխարհի նորությունների և արդի թեմաների մասին։ Նշենք, որ հաղթողների ընտրությունն իրականացվել է ոլորտի վերլուծաբանների, բանկային խորհրդատուների, ինչպես նաև ամսագրի խմբագիրների և ղեկավար աշխատակիցների հետազոտությունների հիման վրա:

Էջը թարմացվել է` 17.01.2024 | 15:31

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: