header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Փոքրիկների ֆինանսական գրագիտությունը բարձրացնող 5 մուլտֆիլմ
#Այլ
Կիսվել`
17.12.2021

Փոքրիկների ֆինանսական գրագիտությունը բարձրացնող 5 մուլտֆիլմ


Մանկական հոգեբաններն ասում են, որ երեխաներին պետք է ֆինանսապես կրթել վաղ տարիքից։

Ռուսական հայտնի «Смешарики» մուլտֆիլմերի շարքից առանձնացրել ենք «Ֆինանսական գրագիտության այբուբեն» թեմայով մի քանի մուլտֆիլմ․

  1. «Благородное дело» մուլտֆիլմը ներդրումների մասին է։ Դրվագներից մեկում  հերոսը, մեծ շահույթի հետևից ընկնելով, դիմում է մեծ ռիսկի և արդյունքում կորցնում ողջ գումարը։ Մուլտֆիլմից երեխաները տեղեկանում են ներդրումային տարատեսակ ռիսկերի մասին։                                            Դիտեք ամբողջական մուլտֆիլմը՝ https://www.youtube.com/watch?v=1yPm1j2Q5q4 
  2. «Золушка» մուլտֆիլմը վարկի մասին է։ Թանկարժեք զգեստ գնելու նպատակով  Նյուշան վարկ է վերցնում և միայն հետո պարզում, որ գումարը պետք է վերադարձնել, իսկ դրա համար անհրաժեշտ է շատ աշխատել։                                                                                                                                  Դիտեք ամբողջական մուլտֆիլմը՝ https://www.youtube.com/watch?v=I2K0UT18cco 
  3. «Золотое яблоко» մուլտֆիլմը ծախսերի պլանավորման մասին է։ Մուլտֆիլմի գլխավոր ուղերձն է․ նախքան ինչ-որ բան գնելը, անհրաժեշտ է լավ մտածել ու ծանրութեթև անել։ Դիտեք ամբողջական մուլտֆիլմը՝ https://www.youtube.com/watch?v=_nShANCaJgU 
  4. «Кактус в мешке» մուլտֆիլմը առուվաճառքի պայմանագրի մասին է։ Մուլտֆիլմի գլխավոր ուղերձն է․ խաբված չլինելու համար նայի՛ր՝ ինչ ես գնում և կարդա՛ բոլոր առնչվող փաստաթղթերը։ Եթե հետևես այս կանոնին, օրենքով պաշտպանված կլինես։  Դիտեք ամբողջական մուլտֆիլմը՝ https://www.youtube.com/watch?v=PYaybBhE5E4&t=37s 
  5. «Чёрный день» մուլտֆիլմը խնայողությունների մասին է։ Սմեշարիկների լույսն անջատում են պարտքի պատճառով։ Բարեբախտաբար, հերոսներից մեկը խնայողություններ է ունենում և վճարում էլեկտրաէներգիայի վարձը։ Դիտեք ամբողջական մուլտֆիլմը՝ https://www.youtube.com/watch?v=7DBq6FW66eI 

Կարևոր հուշում ծնողներին․ մուլտֆիլմը նայելուց հետո անպայման քննարկեք այն երեխայի հետ, հակառակ դեպքում մուլտֆիլմը նպատակին չի ծառայի:

Էջը թարմացվել է` 23.08.2022 | 09:44

Տպել այս էջը

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: