Ճկուն պայմաններ՝ հիփոթեքային վարկը ԱրարատԲանկ տեղափոխելիս
ԱրարատԲանկը ներկայացնում է հիփոթեքային վարկավորման նոր առաջարկ՝ հնարավորություն տալով հաճախորդներին տեղափոխել իրենց հիփոթեքային վարկը ՀՀ տարածքում գործող այլ բանկերից կամ վարկային կազմակերպություններից՝ առավել շահավետ և պարզեցված պայմաններով։
Առաջարկը միտված է նվազեցնելու հաճախորդների ֆինանսական բեռը, ապահովելու առավել մատչելի ամսական վճարներ և պարզեցված վարկավորման գործընթաց։
Հիմնական պայմաններն են՝
- Տոկոսադրույք՝ սկսած 12.25%-ից
- Լրացուցիչ նվազեցում՝ 0.5%՝ աշխատավարձը ԱրարատԲանկի քարտի միջոցով առնվազն 3 ամիս ստանալու դեպքում։
- Տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 12.40% – 13.53%
- Վարկի գումար՝ 5 մլն-ից մինչև 150 մլն ՀՀ դրամ
- Վարկի ժամկետ՝ 5-ից մինչև 25 տարի
- Գրավադրման բոլոր ծախսերը հոգում է բանկը՝ անշարժ գույքի միասնական տեղեկանք, նոտարական վավերացում, գրավի իրավունքի գրանցում և գնահատման վճարներ։
- Չեն պահանջվում հայտի սպասարկման վճար, ապահովագրություն, ինչպես նաև եկամուտը հավաստող փաստաթղթեր և վարկային փաթեթի սպասարկման վճար։
- Պարզեցված վարկունակության գնահատում՝ եթե տեղափոխվող վարկը սպասարկվել է ավելի քան 1 տարի, եկամուտը հավաստող փաստաթղթեր չեն պահանջվում, այլ վարկերի գծով ծանրաբեռնվածությունը չի դիտարկվում։ Սակայն հիփոթեքային վարկի սպասարկման գծով վերջին մեկ տարվա ընթացքում ժամկետանց օրերի հանրագումարը չպետք է գերազանցի 8 օրը։
ԱրարատԲանկը շարունակում է զարգացնել հաճախորդակենտրոն լուծումները՝ ուղեկցելով ձեզ հարմարավետ ու տաքուկ անկյուն ստեղծելու ճանապարհին։
ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։
Էջը թարմացվել է` 14.04.2026 | 12:49
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: