Նորություններ


7 մարտի 2016

«The Beautified Project» ռոք խմբի համերգ

event3
...


5 մարտի 2016

«Սառույցի թագավորները» շոու ծրագիր

event2
...


19 փետրվարի 2016

Մարտի 1-ին մասնակցեք «Ռեինկարնացիա» խմբի համերգին

event1
...


2 նոյեմբերի 2015

Աշխարհում առաջին պլաստիկ քարտեր թողարկած Diners Club-ը 65 տարեկան է

fig1 65 տարի առաջ այս օրը լույս աշխարհ եկավ Diners Club International ընկերությունը` հեղափոխություն կատարելով վճարային համակարգում: Այդ ժամանակից ի վեր, ապրանքների և ծառայությունների առուվաճառքի ձևը անընդհատ փոփոխվել է: Diners Club-ի վճարային համակարգի մեկնարկը և վերջինիս դերը “կրեդիտ” հասկացության ստեղծման մեջ այնքան մեծ էր, որ Bloomberg Business ամսագրի «85 տարվա ընթացքում 85 ամենակործանիչ գաղափարները» ցուցակում այն զբաղեցրել է 19-րդ տեղը:
Աշխարհում մինչև 1950թ.-ի փետրվար ամիսը ռեստորաններում վճարում էին կանխիկ եղանակով: Պատկերը փոխվեց 1949թ.-ին, երբ Ֆրենկ Մակնամարան Նյու Յորքի ռեստորաններից մեկում հանկարծ հայտնաբերեց, որ իր դրամապանակը թողել է տանը: Հաշիվը վճարելու համար` նա ստիպված սպասեց այնքան մինչև իր կինը բերեց դրամապանակը: Նա երդվեց, որ այլևս երբեք նման պահեր չի ապրի, և հղացավ պլաստիկ քարտ ստեղծելու գաղափարը: Այսպիսով, մեկ տարի անց, Մակնամարան և իր գործընկեր Ռալֆ Շնայդերը, որը նախկինում իր փաստաբանն էր, իրենց 200 ընկերներին և ծանոթներին ներկայացրեցին Diners Club քարտը` Նյու Յորքի 14 ռեստորաններում օգտագործելու համար: Արդեն տարեվերջին Diners Club-ն ուներ 20,000 քարտապան, իսկ տասնամյակի վերջում նրանց թիվը հասավ մեկ միլիոնի` սպասարկվելով ավելի քան 20,000 սպասարկման կետերում: Իր պատմության մեջ Diners Club-ը առանձնանում է` լինելով առաջինը հետևյալ ուղղություններում`
• Առաջին միջազգայնորեն ընդունված վճարային քարտ (1953թ.):
• Առաջին ընկերությունը, որը գործեց բացառապես վճարային քարտերի բիզնեսում և ում քարտերը ցուցակվեցին Նյու Յորքի ֆոնդային բորսայում (1959թ.):
• Առաջին վճարային քարտը Ռուսաստանում (1969թ.) և Չինաստանում (1980թ.):
• Արդյունաբերության ոլորտի առաջին կորպորատիվ քարտային ծրագիր (1975թ.) և առաջին միջազգային կորպորատիվ քարտային ծրագիր (1990թ.)
• Արդյունաբերության ոլորտի «Club Rewards» առաջին խրախուսման ծրագիր (1984թ.):
Այսօր Diners Club ընկերության քարտերը սպասարկող երկրների թիվը գերազանցում է 185-ը: Diners Club-ի անդամներն ունեն մուտքի իրավունք աշխարհի օդանավակայնների 550 լաունջ սրահներում, ինչպես նաև հարյուրավոր եզակի ճանապարհորդական և ընթրիքի առաջակներ “արտոնությունների հարթակի” միջոցով: Diners Club-ի համագործակցությունը աշխարհի 50 լավագույն ռեստորանների հետ իր անդամներին հասանելի է դարձնում աշխարհի լավագույն խոհանոցները: Diners Club-ը շարունակում է զարգացնել Գլոբալ առևտրային վճարումների լուծումների հավաքակազմը, ընդլայնել Միջազգային առևտրային կետերի գրանցումը և չիպային քարտերի ներգրավումը: Միաժամանակ վերաթարմացվում են բջջային և թվային առաջարկները` ավելի լավ և անխոչընդոտ սպասարկում ապահովելու համար: Շնորհավորում ենք Diners Club ընկերությանը 65 ամյակի կապակցությամբ և մաղթում, որ լինի առաջինը նաև իր հետագա նախաձեռնություններում:

11 ապրիլի 2014 Eurovision

fig1ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ Ձեզ ընձեռում է բացառիկ հնարավորություն մասնակցելու Կոպենհագենում կայանալիք ամենամյա Եվրոտեսիլ “Eurovision” միջազգային երգի մրցույթին, որը տեղի կունենա ս.թ. մայիսի 5-11-ը B&W Hallerna համալիրում:

Փաթեթը ներառում է`
Ժամանակահատված` 05.05.2014-11.05.2014 “Bella Sky Comwell Hotel Copenhagen” 4*, հյուրանոցի վեց գիշեր, երկտեղանոց սենյակ, նախաճաշ, Ավիատոմսեր, Տաքսի ծառայության տրամադրում օդանավակայանից հյուրանոց և հակառակ ուղղությամբ, Շրջայց քաղաքով, Եվրոտեսիլ եզրափակիչ մուտքի GOLD CATEGORY տոմս(10.05.14), որը իր մեջ ներառում է լավագույն նստատեղերը, 4 տեսակ տաք ուտեստների հյուրասիրություն, խմիչքներ, ինտերվյու և այլն:
Փաթեթը կազմված է Ավստրիական ավիաուղիների հայկական գրասենյակիև “Սակվոյաժ թրեվլ” տուրիստական գործակալության հետ համատեղ, հատուկ DinersClub քարտապանների համար: Փաթեթի արժեքը` 2222 Եվրո 1 անձի համար: ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ պատրաստ է ֆինանսավորել փաթեթի արժեքից 222 Եվրոն:


13 Հունվարի 2014

Ակցիա Դայներս Քլաբ (Diners Club) պլաստիկ քարտերի քարտապանների համար:

fig1Բոլոր այն քարտապանները, ովքեր ակցիայի շրջանակներում կգնեն 1 կամ 2 անձի համար նախատեսված փաթեթ մեկնելու քաղաք Վիեննա և մասնակցելու 2014 թվականի փետրվարի 21-ից 23-ը կայանալիք ամենամյա Ball Wiener Kaffeesieder պարահանդեսին` կստանան 20% զեղչ փաթեթի գնից (փաթեթի արժեքի 20%-ը կվճարի Բանկը):
Ավստրիական ավիաուղիների հայաստանյան ներկայացուցչության և “Սակվոյաժ” տուրիստական գործակալության կողմից համատեղ մշակված Ճամփորդական փաթեթը ներառում է`
1.“Intercontinental” հյուրանոցի երեք գիշեր – 232 Եվրո (երկու անձի համար):
2.Ավիատոմսեր – 375 Եվրո, կախված ձեռք բերման ամսաթվից այն կարող է հասնել մինչև 450 Եվրո:
3.Օդանավակայանից հյուրանոց տաքսի և հակառակը – 30 Եվրո:
4.Պարահանդեսի տոմս – 197 Եվրո:
5.Հյուրանոցից Hofburg և հակառակը տաքսի – 50 Եվրո:
6.Պարի դասընթաց – 25 Եվրո:
Փաթեթի ձեռքբերումն իրականացնել միայն անկանխիկ տարբերակով և Diners Club քարտերի միջոցով:
Ընդամենը առավելագույն գին` 1019 Եվրո: Գները ներկայացված են 1 անձի հաշվարկով:

05 դեկտեմբերի 2013

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ մեկնարկում է DINERS CLUB վճարային քարտերի թողարկումը:

fig1Երևան, 4 դեկտեմբերի-ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ և Diners Club International® Ltd-ն, որը Discover Financial Services (NYSE: DFS) ընկերության ստորաբաժանումն է, այսօր հայտարարեցին Diners Club International նոր վճարային քարտերի թողարկման մեկնարկի մասին Հայաստանում: Այս առիթով կազմակերպված շնորհանդեսի ժամանակ, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի վարչության նախագահ պրն. Օսիպյանը և Diners Club International Ltd. ընկերության նախագահ Էդուարդո Տոբոնը հանդես եկան հայտարարությամբ:

Դեռևս 2012 թ-ին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ և Diners Club International-ը ստորագրել էին ֆրանչայզինգի պայմանագիր, որով ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ կգործի որպես միակ լիիրավ ֆրանչայզի ընկերություն Հայաստանի Հանրապետությունում և պատասխանատու կլինի թե՛ Diners Club բրենդի և թե՛ քարտի թողարկման ու տրամադրման համար: Բոլոր տեղական և միջազգային Diners Club քարտերը Հայաստանում կսպասարկվեն ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ բանկոմատներում և ավելի քան 1000 առևտրի և սպասարկման կետերում:

Diners Club International ընկերության նախագահ Էդուարդո Տոբոնի կարծիքով` Diners Club քարտերի թողարկումը Հայաստանում նոր և կարևոր իրադարձություն է ընկերության համար. ‹‹Ի դեմս ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի մենք ունենք ուժեղ գործընկեր Հայաստանում և միասին կարող ենք իրագործել հսկայական ծրագրեր մեր քարտապանների համար Հայաստանում: «Հայաստանը թաքնված թանկարժեք քար է այն մարդկանց համար, ովքեր դեռ չեն եղել այստեղ», իր տպավորությունը մեր երկրից հայտնեց Էդուարդո Տոբոն: Նա բացառիկ հնարավորություն համարեց, որ Հայաստանում ապրող 3 մլն-ից բացի, 7 մլն հայեր են ապրում աշխարհի այլ երկրներում:

Ըստ Էդուարդո Տոբոյիՙ Հայաստանում թողարկվող պլաստիկ քարտերը կկոչվեն DINERS CLUB ARMENIA: Այսինքն, թողարկվող քարտեր ունեցողները դառնում են համակարգի հայկական ակումբի անդամ: fig1 Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում այս վճարային համակարգը հիմնված է երեք հիմնասյուների վրա` սնունդն ու խոհանոցը, ճամփորդությունը եւ ամենօրյա ծախսերը: Այս ուղղություններով վճարումներ կկատարվեն Հայաստանում, իսկ հայկական DINERS CLUB-ի քարտապանները հնարավորություն կունենան ծանոթանալու Հայաստանի մշակույթին, խոհանոցին, գեղատեսիլ վայրերին:

Diners Club-ը ավելի քան 185 երկրներում լայն ճանաչում վայելող բրենդ է: Այն ունի ավելի քան 20 միլիոն առևտրի և սպասարկման կետեր, ինչպես նաև ավելի քան 1 միլիոն կանխիկացման կետեր և ԱԳՄ-ներ: Համատեղելով վաճառքի գծով մարքեթինգային մեր փորձառությունը ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ կայունության և նորամուծական ոգու հետ, կկարողանանք առաջարկել մեր ակումբի անդամներին շահավետ պայմաններ աշխարհի և Հայաստանի հիմնական տուրիստական վայրերում››: Ըստ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանի` Diners Club-ի քարտերը ներդրվեցին 2 փուլով: Առաջին փուլում ստեղծվեց համապատասխան միջավայրը` մշակվեցին և ներդրվեցին համապատասխան ենթակառուցվածքները, ինչպես նաև նախագծվեց քարտի դիզայնը: “Այսօր մենք շուկային առաջարկում ենք Diners Club Super Premium և Diners Club Young professional քարտերի տեսակներ, որոնք քարտապաններին կընձեռեն բազմաթիվ արտոնություններ և զեղչեր ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում”: Բանկը նաև կթողարկի Diners Club եռամսյակային ամսագիր իր քարտապանների համար՝ վերջիններիս տեղեկացնելով թե՛ Հայաստանում, և թե՛ աշխարհում Diners Club քարտապաններին հասանելի արտոնությունների և նոր առաջարկների մասին: Այս տեղեկատվությունը հասանելի կլինի նաև ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ Diners Club կայքի միջոցով:

Close

You are now leaving dinersclub.com

You are being redirected to a local country website managed by a Diners Club licensee who is responsible for its content and design.

OK Cancel