Ներդրողների հետ հարաբերություններ




ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ հարգելի ներդրողներ
 
Նախ մեր շնորհակալությունն ենք հայտնում, որ այցելում եք ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ պաշտոնական կայքի այս բաժինը: Իր գործունեության սկզբից եւեթ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ որպես ռազմավարական խնդիր է դիտարկել հասարակության համար բաց եւ թափանցիկ բանկ լինելու հեռանկարը եւ 2007 թվականի օգոստոսից դառնալով Բաց Բաժնետիրական Ընկերություն, ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ իրականացրել է այն: Մենք զգում ենք մեր մեծ պատասխանատվությունը ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ ներդրողների առաջ եւ կարեւորում ենք երկկողմ հարաբերությունները` հիմնված փոխադարձ հասկացողության, հարգանքի, ազնվության, փոխշահավետության սկզբունքների վրա: Ներդնելով մեր ջանքերը` դուք որպես ներդրողներ, մենք`որպես ֆինանսական շուկայի ակտիվ մասնակից, նպաստում ենք մեր նպատակների իրականացմանը, որոնք ոչ այլ ինչ են, քան զարգացում, ֆինանսական կայունություն եւ բարեկեցություն:

Բոլոր այն խնդիրների մասին, որոնք կարող են առաջանալ ձեզ մոտ ներդրողների հետ հարաբերությունների մասով, կարող եք ուղղակի գրել ir@araratbank.am հասցեով` ԱՐԱՐԱՏԲԱՆԿՈՒՄ ներդրողների հատ հարաբերությունների պատասխանատու, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ Գործադիր տնօրենի տեղակալ Դավիթ Հարությունյանին կամ զանգահարել 547937 հեռախոսահամարով: Ինչպես նաեւ կարող եք ուղարկել ձեր հարցերն ու առաջարկությունները, որոնց համար առանձնակի շնորհակալ կլինենք:





Նախորդ էջ