Ներդրումներ պետական պարտատոմսերի շուկայում



ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ
հանդիսանում է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ընտրված գործակալ` միջին և երկարաժամկետ Պարտատոմսերի շուկայում և դիլեր` ՀՀ ֆինանսների նախարարության և Կենտրոնական Բանկի կողմից թողարկված կարճաժամկետ Պարտատոմսերի շուկայում: Դուք կարող եք օգտվել ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ կողմից մատուցվող ՀՀ պետական Պարտատոմսերի շուկայում միջնորդային և պահառության ծառայություններից: Պարտատոմսերը թողարկվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Կենտրոնական Բանկի կողմից, Հայաստանի Հանրապետության անունից և ապահովված են պետության ողջ գույքով: ՀՀ պետական պարտատոմսերը միակ պարտոտմսերն են, որոնց դիմաց վճարվող տոկոսագումարներից եկամտահարկ չի գանձվում: Պարտատոմսեր կարող են ձեռք բերել թե իրավաբանական և թե ֆիզիկական անձինք: ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ ակտիվ գործունեություն է ծավալում ինչպես Պարտատոմսերի առաջնային, այնպես էլ երկրորդային շուկաներում: Պարտատոմսերի առաջնային և երկրորդային շուկաներում Բանկն իր հաճախորդների համար գործառնություններն իրականացնում է գործող պայմանագրի և համապատասխան հայտերի հիման վրա, իսկ Բանկի հաճախորդ չհանդիսացող անձանց համար Բանկի հետ կնքվող “Պետական պարտատոմսերի առուվաճառքի պայմանագրի” հիման վրա: Բանկը, համաձայն հաճախորդի և Բանկի միջև կնքվող “Պետական պարտատոմսերի շուկայում պահառության ծառայությունների մատուցման պայմանագրի” իրականացնում է պահառության ծառայություններ` հաճախորդներին մատուցելով Պարտատոմսերի հաշվառման նպատակով դեպո հաշիվների բացման և սպասարկման ծառայություններ: Պահառության ծառայությունների մատուցման շրջանակը, այդ թվում Պարտատոմսերով գործառնությունների և դեպո հաշվի սպասարկման համար նախատեսված սակագները սահմանվում են պայմանագրային հիմունքներով:


Դիմեք ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ գլխավոր գրասենյակ` ք. Երեւան, Պուշկինի 19 կամ զանգահարեք 54-79-35 հեռախոսահամարով և մեր մասնագետները կաջակցեն Ձեզ` կատարելու շահավետ ներդրումներ:

 





Նախորդ էջ