ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ










Investers.jpg


ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ միջոցով Դուք հնարավորություն կունենաք ներդրումներ կատարել ինչպես պետական, այնպես էլ կորպորատիվ պարտատոմսերի շուկաներում, ինչը շահավետ ներդրում կհանդիսանա Ձեզ համար:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ կողմից ՀՀ կորպորատիվ պարտատոմսերի շուկայում բրոքերային ծառայություններ մատուցելու նպատակով` հաճախորդի կորպորատիվ պարտատոմսերով առք ու վաճառքի միջնորդության գործառնություններ իրականացնելու համար սահմանված է սակագին` գործարքի գումարի 0.05%-ի չափով:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ անցած տարիների ընթացքում կուտակելով պարտատոմսերի շուկաներում աշխատելու արդյունավետ փորձ և իրականացնելով կորպորատիվ պարտատոմսերի թվով իններորդ տեղաբաշխումը, ձեռք է բերել իր հաճախորդների համակրանքն ու վստահությունը, ինչի մասին են վկայում առաջնային և երկրորդային շուկաներում պարտատոմսերով կատարվող գործարքների ծավալները:

Սպառողի կողմից պարտատոմսերի ձեռքբերման և/կամ վաճառքի պատվեր ներկայացնելիս, վերջինս պարտավոր է առնվազն պատվերի կատարման օրվան նախորդող օրվա դրությամբ իր դրամային և/կամ դեպո հաշվին ապահովել պատվերում նշված դրամական և/կամ պարտատոմսերի անվանական արժեքին համապատասխան միջոցները:

Հաճախորդներին ներդրումային և ոչ հիմնական ծառայությունների մատուցումն իրականացվում է համապատասխան պայմանագրերի հիման վրա, որոնք սովորաբար կնքվում են մեկ տարի ժամկետով: Ընդ որում կողմերից յուրաքանչյուրն իրավասու է դադարեցնել պայմանագրի գործողությունը` իր որոշման մասին 15 օր առաջ գրավոր կերպով ծանուցելով մյուս կողմին: Այն դեպքում, երբ պայմանագրի գործողության ժամկետի օրվան նախորդող 1 ամսվա ընթացքում կողմերից ոչ մեկը գրավոր չի տեղեկացրել մյուս կողմին պայմանագրի երկարաձգման մասին, պայմանագիրը համարվում է երկարաձգված ևս 1 տարով:

Կնքված պայմանագրերի դադարեցման դեպքում բանկը պարտավոր է հաճախորդին պատկանող միջոցները վերադարձնել իրեն` մեկ բանկային օրվա ընթացքում փոխանցելով դրանք վերջինիս կողմից նշված համապատասխան հաշիվներին:Մատուցվող ծառայությունների սակագները ներկայացված են ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ ծառայությունների սակագների ընդհանուր ամփոփագրում:

Կատարելով ներդրումներ պետական և կորպորատիվ արժեթղթերում Դուք կարող եք առնչվել մի շարք ռիսկերի հետ: Որպես հնարավոր ռիսկի տեսակներ կարող ենք առանձնացնել հետևյալները.

Տոկոսադրույքի ռիսկը, որը կարող է հետևանք լինել շուկայում գործող տոկոսադրույքների կտրուկ փոփոխության: Գնաճային ռիսկը, որը կարող է հետևանք լինել գնաճային ճնշման ազդեցությամբ: Արդյունքում արժեթղթերում ներդրումներից ստացված եկամուտը արժեզրկվում է, իրական գնողունակության հնարավորության տեսանկյունից: Վարկային ռիսկ, որը կարող է առաջանալ արժեթուղթ թողարկող անձի կողմից պարտավորությունները լրիվ կամ մասնակի չկատարելու հետևանքով:


Հարգելի գործընկերներ,

Սույն տեղեկատվությունը ներառում է պարտատոմսերում ներդրումներ իրականացնելու հետ կապված հիմնական ռիսկերը: Անհրաժեշտության դեպքում կարող եք դիմել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ` հնարավոր այլ ռիսկերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով:

 



Նախորդ էջ