Ակցիաներ


1. ԱԿՑԻԱ «Ամառը ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ հետ»

Ս.թ. հուլիսի 9-ից օգոստոսի 31-ը ներառյալ ձեռք բերեք ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ ArCa, Visa ElectronMaestroVisa ClassicMasterCard StandardMasterCard GoldVisa GoldDiners club Young Proffessioanal և Diners Club Super Premium վճարային քարտերը 2 տարվա համար 50% զեղչված տարեկան սպասարկման արժեքով: Սույն ժամանակահատվածում տրամադրվող վճարային քարտերի 2 տարվա սպասարկման վարձը կգանձվի միանվագ:

Ակցիայից օգտվելու համար վճարային քարտերը կարող եք պատվիրել ինչպես ՕՆԼԱՅՆ տարբերակով, այնպես էլ մոտենալով Բանկի գլխամասային գրասենյակ կամ 61 մասնաճյուղերից որևէ մեկը:

 

Ուշադրություն. Ակցիայի շրջանակներում տրամադրվող վճարային քարտերին չնվազող մնացորդ չի սահմանվում:

Ամառն ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ հետ շահավետ է

_______________________________________________


2․ ԱԿՑԻԱ «ԶԵՅԹՈՒՆ» 

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը հայտարարում է ԱԿՑԻԱ Բանկի Զեյթուն մասնաճյուղում մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը սպասարկվող հաճախորդների համար: Ակցիայի շրջանակում հաճախորդները կարող են օգտվել հետևյալ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ.

  • 2018 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը ներառյալ միջազգային Visa Electron chip, Cirrus Maestro և տեղական ArCa պլաստիկ քարտերը կարող են ձեռք բերել առանց տարեկան սպասարկման վճարի: Ի դեպ՝ Visa Electron chip և Cirrus Maestro վճարային քարտերի համար նվազող մնացորդ չի սահմանվի:

  • Մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ն ակցիայի շրջանակներում տրամադրված քարտերով նվազագույնը 500,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ գումարի շրջանառության դեպքում հաճախորդի ցանկությամբ քարտն անվճար  կփոխարինվի Բանկին պատկանող միջազգային  Visa Classic chip կամ MasterCard Standard chip վճարային պլաստիկ քարտով:

  • Ս.թ. օգոստոսի 01-ից մինչև հոկտեմբերի 01-ը  միջազգային արագ դրամական փոխանցումների համակարգերով  փոխանցում իրականացնելու դեպքում կգործի 10% զեղչ գանձվող միջնորդավճարի համար:





Նախորդ էջ