Մատչելի բնակարան` երիտասարդ մասնագետներին


 

 

«Մատչելի բնակարան` երիտասարդ մասնագետներին» ծրագրի շրջանակներում  Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր 55/17 և 55/20 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքերում   բնակարանների ձեռքբերման նպատակով տրամադրվող հիփոթեքային վարկերի  պայմաններ

Վարկառու 20 (քսան) տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, որը հանդիսանում է “Մատչելի բնակարան` երիտասարդ մասնագետներին” ծրագրի շահառու: Վարկառուի տարիքը չի կարող գերազանցել 45 (քառասունհինգ) տարեկանը
Համավարկառու 20 (քսան) տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, որը հանդիսանում է վարկառուի ընտանիքի անդամ և որի տարիքը չի կարող գերազանցել 55 (հիսունհինգ) տարեկանը
Վարկի նպատակ Բնակարանի ձեռքբերում
Արժույթ ՀՀ դրամ
 
Վարկի գումար Բնակարանի ձեռքբերման գնի առավելագույնը 70%
Կանխավճար Բանկում կանխավճար չի կատարվում: Ներկայացվում է տեղեկանք “ԵՊՀ շրջանավարտների միավորում” ՀԿ-ից կատարված կանխավճարի վերաբերյալ` նվազագույնը բնակարանի ձեռքբերման արժեքի 30% չափով
Գրավի առարկա Ձեռք բերվող գույքը
Վարկի ժամկետ ՀՀ դրամ 120-240 ամիս
   
Տարեկան տոկոսադրույք 10%
Վարկի մարումներ Անուիտետ
Վարկի տրամադրման եղանակ Փուլային
1-ին փուլ` առավելագույնը բնակարանի ձեռքբերման արժեքի 40%
2-րդ փուլ` առավելագույնը բնակարանի ձեռքբերման արժեքի 20%
3-րդ փուլ` առավելագույնը բնակարանի ձեռքբերման արժեքի 10%, ընդ որում 3-րդ փուլը տրամադրվում է միայն ավարտական ակտ ստանալուց հետո և գրավադրված անշարժ գույքի նոր սեփականության վկայականի առկայության դեպքում:
Վարկը կարող է տրամադրվել միանվագ միայն այն դեպքում, երբ վարկառուն դիմել է վարկավորման միայն վերջին մասնաբաժնի ստացման համար:
Այդ դեպքում ներկայացվում է տեղեկանք “ԵՊՀ շրջանավարտների միավորում” ՀԿ-ից կատարված վճարների վերաբերյալ:
Վարկի և տոկոսագումարների մարումներ Ամենամսյա
Վարկի տրամադրման եղանակ Անկանխիկ
Վարկի գումարները փոխանցվում են “ԵՊՀ շրջանավարտների միավորում” ՀԿ-ի Բանկում բացված հաշվին
Ապահովագրություն Պարտադիր, յուրաքանչյուր տարի: Վարկառուի, համավարկառուների կյանքի և գույքի ապահովագրություն: Կյանքի ապահովագրությունը կատարվում է վարկի տրամադրման օրը` վարկի մնացորդային գումարի չափով: Գույքի ապահովագրությունը կատարվում է վարկի 3-րդ փուլի տրամադրման ժամանակ, անկախ գնահատող կազմակերպության կողմից գրավի առարկա հանդիսացող գույքի գնահատումը կատարելուց հետո` վարկի մնացորդային գումարի չափով
Ժամկետանց գումարի գծով տույժ Օրական 0.3%
Ժամկետանց տոկոսի գծով տույժ Օրական 0.5%
Ժամկետանց վարկի գումարի գծով տարեկան տոկոսադրույք ՀՀ ԿԲ բանկային տոկոսի հաշվարկային դրույք
Վարկառուի և համավարկառուների վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ Վարկային հայտի ներկայացման նախորդ 12 ամիսների ընթացքում բոլոր գործող և մարված վարկերի գծով ուշացված օրերի ընդհանուր քանակը չպետք է գերազանցի 30 օրացույցային օր, ինչպես նաև, եթե վարկառուն կամ համավարկառուները ունեն ընթացիկ վարկեր, ապա այդ վարկերը պետք է դասակարգված լինեն միայն ստանդարտ ռիսկի դասով
Վարկունակության վերլուծություն Համաձայն “Հիփոթեքային վարկերի տրամադրման կարգ”-ի
Հայտի սպասարկման վճար Չի սահմանվում
Վարկի սպասարկման վճար Չի սահմանվում
Մոնիտորինգ Բանկի կողմից իրականացվում է շինարարության մոնիտորինգ առնվազն 3 (երեք) ամիսը մեկ անգամ:
Շինարարության ավարտից հետո մոնիտորինգը կատարվում է համաձայն Բանկում գործող կարգի
Պահանջվող փաստաթղթեր 1.Տեղեկանք “ԵՊՀ շրջանավարտների միավորում” ՀԿ-ից` ծրագրի շահառու լինելու և կատարված 30% կանխավճարի վերաբերյալ
2. Մնացած փաստաթղթերը` համաձայն “Հիփոթեքային վարկերի տրամադրման կարգ”-ի


Ուշադրություն`

Բանկի հեռախոսային կենտրոնի միջոցով արագ դրամական փոխանցումների համակարգերից վճարումներ ստացող հաճախորդների համար սահմանվում է Բանկում գործող տոկոսադրույքից 1% (մեկ տոկոս) պակաս տոկոսադրույք` Բանկի միջոցներով տրամադրվող հիփոթեքային վարկերի համար:

Կարևոր է իմանալ`

  • Վարկի վաղաժամ մարման դեպքում տույժ ու տուգանք չի գանձվում:
  • Ապահովման միջոցի (գրավի) գնահատումն իրականացվում է Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող լիցենզավորված ընկերությունների կողմից` գնահատող ընկերությունների կողմից սահմանված սակագներով: Գնահատող ընկերությունների ցանկին և սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ: 
  • Գույքի ապահովագրությունը կատարվում է վարկի 3-րդ փուլի տրամադրումից հետո, անկախ գնահատող կազմակերպության կողմից գրավի առարկա հանդիսացող գույքի գնահատումը կատարելուց հետո`  շուկայական արժեքից: Ապահովագրող ընկերությունների ցանկին և սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ
  • Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը հաճախորդի համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկին կարող եք ծանոթանալ այստեղ:
  • Վարկունակությունը գնահատելիս վարկառուի, համավարկառուի և նրանց ընտանքիների անդամների կողմից տրամադրված երաշխավորությունները դիտարկվելու են 50% /հիսուն/ տոկոսի չափով:
  • Վարկի վերաբերյալ որոշումը կայացվում է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի մուտքագրմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում
  • Վարկի մարման գծով ամսական վճարումների, Վարկառուի և Համավարկառուների կյանքի ու գույքի ամսական ապահովագրավճարների հանրագումարի հարաբերակցությունը Վարկառուի (Համավարկառուների) զուտ եկամտին չպետք է գերազանցի 35 (երեսունհինգ) տոկոսը
  • Վարկի վերաբերյալ լիազոր մարմնի որոշում կայացնելուց հետո վարկառուն մեկօրյա ժամկետում ծանուցվում է որոշման վերաբերյալ: Որոշման ընդունումից հետո անհրաժեշտ փաստաթղթերը հավաքագրելու և վարկը տրամադրելու առավելագույն ժամանակահատվածը սահմանված է 15 օր: Նշված ժամանակահատվածում վարկը չտրամադրելու դեպքում լիազոր մարմնի որոշումը համարվում է ուժը կորցրած և վերանայման դեպքում ներկայացվում է լիազոր մարմնի կրկնակի քննարկմանը:

«Մատչելի բնակարան` երիտասարդ մասնագետներին» ծրագրում ընդգրկված  շահառուների աշխատավայրերի և մասնագիտությունների ցանկ

1

Հայաստանի Հանրապետության բանկերի, վարկային կազմակերպությունների մասնագետներ

2

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպությունների մասնագետներ, ՏՏ մասնագետներ

3

Հեռահաղորդակցության օպերատորական կազմակերպությունների մասնագետներ

4

ՀՀ Նախագահի աշխատակազմի աշխատակիցներ

5

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի աշխատակիցներ

6

ՀՀ Կառավարության աշխատակազմի աշխատակիցներ

7

ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի աշխատակիցներ

8

ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի աշխատակիցներ

9

Հայաստանի ազգային պատկերասրահի աշխատակիցներ

10

Մատենադարանի աշխատակիցներ

11

ՀՀ Ֆինանսների նախարարության աշխատակազմի աշխատակիցներ

12

Երևանի պետական համալսարանի աշխատակիցներ

13

Բժիշկներ, արվեստագետներ, գիտնականներ, լրագրողներ, մանկավարժներ, մարզիկներ

14

Պետական, քաղաքացիական ծառայողներ

 

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` 
ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆՐԱ ՄԱՍԻՆ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ: 

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` 
ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՍՏԱՆՁՆԱԾ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ԿԱՐԳՈՎ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ՈՉ ՊԱՏՇԱՃ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ, ԲԱՆԿԻ ՀԱՆԴԵՊ ՍՏԱՆՁՆԱԾ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐՎՈՒՄ ԵՆ ՈՐՊԵՍ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑ ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԳՈՅԱՑԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ`
ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԳՐԱՎԻ ԱՌԱՐԿԱՆ, ԻՍԿ ԴՐԱ ԱՆԲԱՎԱՐԱՐ ԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆԱԵՎ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԱՅԼ ԳՈՒՅՔԸ, ԿԱՐՈՂ Է ԱՌԳՐԱՎՎԵԼ ԵՎ ԻՐԱՑՎԵԼ ԱՐՏԱԴԱՏԱԿԱՆ ԿԱՄ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ, ԻՆՉՊԵՍ ՈՒՂՂԱԿԻ ՎՃԱՌՔԻ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ: 

 


“Ֆինասնական օգնական” համակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` https://www.abcfinance.am/finhelper/index.php?type=mortgage:




Նախորդ էջ