Մատչելի բնակարան` երիտասարդ մասնագետներին


«Մատչելի բնակարան` երիտասարդ մասնագետներին» ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/3, 55/33 և 55/34 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքերում բնակարանների ձեռքբերման նպատակով տրամադրվող հիփոթեքային վարկ

Վարկառու

 

20 (քսան) տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, որը հանդիսանում է “Մատչելի բնակարան` երիտասարդ մասնագետներին” ծրագրի շահառու:

Վարկառուի տարիքը չի կարող գերազանցել 45 (քառասունհինգ) տարեկանը

Համավարկառու

20 (քսան) տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, որը հանդիսանում է վարկառուի ընտանիքի անդամ և որի տարիքը չի կարող գերազանցել 55 (հիսունհինգ) տարեկանը

Վարկի նպատակ

Բնակարանի ձեռքբերում

Արժույթ

 

ՀՀ դրամ

Վարկի առավելագույն գումար

25.000.000 (քսանհինգ միլիոն) ՀՀ դրամ, որը չի կարող գերազանցել ձեռքբերվող բնակարանի արժեքի 90%-ը

Կանխավճար

Բանկում կանխավճար չի կատարվում:

Ներկայացվում է տեղեկանք “ԵՊՀ շրջանավարտների միավորում” ՀԿ-ից կատարված կանխավճարի վերաբերյալ` նվազագույնը բնակարանի ձեռքբերման արժեքի 10%-ի չափով

Գրավի առարկա

Ձեռք բերվող գույքը

 

Վարկի ժամկետ

 

120-240 ամիս

Տարեկան տոկոսադրույք

 

7.95%

Վարկի մարումներ

 

Անուիտետ

Վարկի տրամադրման եղանակ

Փուլային

1-ին փուլ` առավելագույնը բնակարանի ձեռքբերման արժեքի 50%

2-րդ փուլ`  առավելագույնը բնակարանի ձեռքբերման արժեքի 30%

3-րդ փուլ`  առավելագույնը բնակարանի ձեռքբերման արժեքի  10%, ընդ որում 3-րդ փուլը տրամադրվում է  միայն շինարարության ավարտից հետո բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման ակտի հիման վրա բնակարանը գնելու իրավունքը բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքով փոխարինման և բնակարանի նկատմամբ բանկի գրավի իրավունքի պետական գրանցման դեպքում:

Վարկը կարող է տրամադրվել միանվագ միայն այն դեպքում, երբ վարկառուն դիմել է վարկավորման միայն վերջին մասնաբաժնի ստացման համար:

Այդ դեպքում ներկայացվում է  տեղեկանք “ԵՊՀ շրջանավարտների միավորում” ՀԿ-ից կատարված վճարների վերաբերյալ:

Վարկի և տոկոսագումարների մարումներ

Ամենամսյա

Վարկի տրամադրման եղանակ

Անկանխիկ

Վարկի գումարները փոխանցվում են “ԵՊՀ շրջանավարտների միավորում” ՀԿ-ի Բանկում բացված հաշվին

Ապահովագրություն

Պարտադիր, յուրաքանչյուր տարի:

Վարկառուի, համավարկառուների դժբախտ պատահարներից  և գույքի ապահովագրություն:

Դշբախտ պատահարներից ապահովագրությունը կատարվում է վարկի տրամադրման օրը` վարկի մնացորդային գումարի չափով:

Գույքի ապահովագրությունը կատարվում է վարկի 3-րդ փուլի տրամադրման ժամանակ, անկախ գնահատող կազմակերպության կողմից գրավի առարկա հանդիսացող գույքի գնահատումը կատարելուց հետո`  վարկի մնացորդային գումարի չափով:

Ժամկետանց գումարի գծով տույժ

Օրական 0.3%

 

Ժամկետանց տոկոսի գծով տույժ

Օրական 0.5%

 

Ժամկետանց վարկի գումարի գծով տարեկան տոկոսադրույք

ՀՀ ԿԲ բանկային տոկոսի հաշվարկային դրույք

 

Վարկառուի և համավարկառուների վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ

Վարկային հայտի ներկայացման նախորդ 12 ամիսների ընթացքում բոլոր գործող և մարված վարկերի գծով ուշացված օրերի ընդհանուր քանակը չպետք է գերազանցի 30 օրացույցային օր, ինչպես նաև, եթե վարկառուն կամ համավարկառուները ունեն ընթացիկ վարկեր, ապա այդ վարկերը պետք է դասակարգված լինեն միայն ստանդարտ ռիսկի դասով

Վարկունակության վերլուծություն

Համաձայն “Հիփոթեքային վարկերի տրամադրման կարգ”-ի

Հայտի սպասարկման վճար

Չի սահմանվում

Վարկի սպասարկման վճար

Չի սահմանվում

Մոնիտորինգ

Բանկի կողմից իրականացվում է շինարարության մոնիտորինգ առնվազն 3 (երեք) ամիսը մեկ անգամ:

Շինարարության ավարտից հետո մոնիտորինգը կատարվում է համաձայն Բանկում գործող կարգի

Պահանջվող փաստաթղթեր

1.Տեղեկանք “ԵՊՀ շրջանավարտների միավորում” ՀԿ-ից` ծրագրի շահառու լինելու և կատարված կանխավճարի վերաբերյալ


2. Մնացած փաստաթղթերը` համաձայն “Հիփոթեքային վարկերի տրամադրման կարգ”-ի



ՑԱՆԿ

“Մատչելի բնակարան` երիտասարդ մասնագետներին” ծրագրում ընդգրկված  շահառուների աշխատավայրերի և մասնագիտությունների

Հայաստանի Հանրապետության բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական  ընկերությունների մասնագետներ

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպությունների մասնագետներ, ՏՏ մասնագետներ

Հեռահաղորդակցության օպերատորական կազմակերպությունների մասնագետներ

ՀՀ Նախագահի աշխատակազմի աշխատողներ

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողներ

ՀՀ Կառավարության աշխատակազմի աշխատողներ

ՀՀ Ազգային անվտանգության և հանրային խորհուրդների աշխատակազմի աշխատողներ

Նախարարությունների, գերատեսչությունների պետական, քաղաքացիական, համայնքային և հատուկ ծառայողներ

Թանգարանների, արվեստի և մշակույթի այլ կենտրոնների աշխատողներ

Դասախոսներ, գիտաշխատողներ, բժիշկներ, արվեստագետներ, լրագրողներ, մանկավարժներ (նախադպրոցական, հանրակրթական, միջին մասնագիտական հաստատությունների), մարզիկներ

Պետական ոչ առևտրային կազմակերպությունների, պետական բյուջետային հիմնարկների ու կազմակերպությունների աշխատողներ

“Հայաստանի ատոմային էլեկտրակայան” ՓԲԸ-ի աշխատողներ

 

Ուշադրություն`

«Մատչելի բնակարան` երիտասարդ մասնագետներին» ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/3, 55/33 և 55/34 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքերում բնակարանների ձեռքբերման նպատակով տրամադրվող հիփոթեքային վարկերի պայմանները ուժի մեջ են մտնում  27.02.2017թ.-ից

Կարևոր է իմանալ`

● Ապահովման միջոցի (գրավի) գնահատումն իրականացվում է Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող լիցենզավորված ընկերությունների կողմից` գնահատող ընկերությունների կողմից սահմանված սակագներով: Գնահատող ընկերությունների ցանկին և սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ:

●Ապահովագրող ընկերությունների ցանկին և սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ: 

●Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը հաճախորդի համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկին կարող եք ծանոթանալ այստեղ:

●Վարկի վերաբերյալ որոշումը կայացվում է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի մուտքագրմանը հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում:

● Վարկունակությունը գնահատելիս վարկառուի, համավարկառուի և նրանց ընտանքիների անդամների կողմից տրամադրված երաշխավորությունները դիտարկվելու են 50% /հիսուն/ տոկոսի չափով:

● Վարկի վերաբերյալ լիազոր մարմնի որոշում կայացնելուց հետո վարկառուն մեկօրյա ժամկետում ծանուցվում է որոշման վերաբերյալ: Որոշման ընդունումից հետո անհրաժեշտ փաստաթղթերը հավաքագրելու և վարկը տրամադրելու առավելագույն ժամանակահատվածը սահմանված է 15 օր: Նշված ժամանակահատվածում վարկը չտրամադրելու դեպքում լիազոր մարմնի որոշումը համարվում է ուժը կորցրած և վերանայման դեպքում ներկայացվում է լիազոր մարմնի կրկնակի քննարկմանը:

 

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` 

ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆՐԱ ՄԱՍԻՆ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ: 

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` 

ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՍՏԱՆՁՆԱԾ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ԿԱՐԳՈՎ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ՈՉ ՊԱՏՇԱՃ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ, ԲԱՆԿԻ ՀԱՆԴԵՊ ՍՏԱՆՁՆԱԾ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐՎՈՒՄ ԵՆ ՈՐՊԵՍ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑ ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԳՈՅԱՑԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ`

ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԳՐԱՎԻ ԱՌԱՐԿԱՆ, ԻՍԿ ԴՐԱ ԱՆԲԱՎԱՐԱՐ ԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆԱԵՎ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԱՅԼ ԳՈՒՅՔԸ, ԿԱՐՈՂ Է ԱՌԳՐԱՎՎԵԼ ԵՎ ԻՐԱՑՎԵԼ ԱՐՏԱԴԱՏԱԿԱՆ ԿԱՄ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ, ԻՆՉՊԵՍ ՈՒՂՂԱԿԻ ՎՃԱՌՔԻ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ: 

“Ֆինասնական օգնական” համակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` https://www.abcfinance.am/finhelper/index.php?type=mortgage:


 

 

 

 

 




Նախորդ էջ