“Մատչելի բնակարան` երիտասարդ մասնագետներին” ծրագիր


“Մատչելի բնակարան` երիտասարդ մասնագետներին” ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/26 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքում բնակարանների ձեռքբերման նպատակով տրամադրվող հիփոթեքային վարկեր

Վարկառու

 

20 (քսան) տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, որը հանդիսանում է “Մատչելի բնակարան` երիտասարդ մասնագետներին” ծրագրի շահառու:

Վարկառուի տարիքը չի կարող գերազանցել 45 (քառասունհինգ) տարեկանը

Համավարկառու

20 (քսան) տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, որը հանդիսանում է վարկառուի ընտանիքի անդամ և որի տարիքը չի կարող գերազանցել 55 (հիսունհինգ) տարեկանը

Վարկի նպատակ

Բնակարանի ձեռքբերում

Արժույթ

 

ՀՀ դրամ

Վարկի առավելագույն գումար

25.000.000 (քսանհինգ միլիոն) ՀՀ դրամ, որը չի կարող գերազանցել ձեռքբերվող բնակարանի արժեքի 80%-ը

Կանխավճար

Բանկում կանխավճար չի կատարվում:

Ներկայացվում է տեղեկանք “ԵՊՀ շրջանավարտների միավորում” ՀԿ-ից կատարված կանխավճարի վերաբերյալ` նվազագույնը բնակարանի ձեռքբերման արժեքի 20%-ի չափով

Գրավի առարկա

Ձեռք բերվող գույքը

 

Վարկի ժամկետ

 

120-240 ամիս

Տարեկան տոկոսադրույք

 

9%

Վարկի մարումներ

 

Անուիտետ

Վարկի տրամադրման եղանակ

Փուլային

1-ին փուլ` առավելագույնը բնակարանի ձեռքբերման արժեքի 50%

2-րդ փուլ`  առավելագույնը բնակարանի ձեռքբերման արժեքի 20%

3-րդ փուլ`  առավելագույնը բնակարանի ձեռքբերման արժեքի  10%, ընդ որում 3-րդ փուլը տրամադրվում է  միայն շինարարության ավարտից հետո բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման ակտի հիման վրա բնակարանը գնելու իրավունքը բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքով փոխարինման և բնակարանի նկատմամբ բանկի գրավի իրավունքի պետական գրանցման դեպքում:

Վարկը կարող է տրամադրվել միանվագ միայն այն դեպքում, երբ վարկառուն դիմել է վարկավորման միայն վերջին մասնաբաժնի ստացման համար:

Այդ դեպքում ներկայացվում է  տեղեկանք “ԵՊՀ շրջանավարտների միավորում” ՀԿ-ից կատարված վճարների վերաբերյալ:

Վարկի և տոկոսագումարների մարումներ

Ամենամսյա

Վարկի տրամադրման եղանակ

Անկանխիկ

Վարկի գումարները փոխանցվում են “ԵՊՀ շրջանավարտների միավորում” ՀԿ-ի Բանկում բացված հաշվին

Ապահովագրություն

Պարտադիր, յուրաքանչյուր տարի: Վարկառուի, համավարկառուների կյանքի և գույքի ապահովագրություն: Կյանքի ապահովագրությունը կատարվում է վարկի տրամադրման օրը` վարկի մնացորդային գումարի չափով: Գույքի ապահովագրությունը կատարվում է վարկի 3-րդ փուլի տրամադրման ժամանակ, անկախ գնահատող կազմակերպության կողմից գրավի առարկա հանդիսացող գույքի գնահատումը կատարելուց հետո` վարկի մնացորդային գումարի չափով:

Ժամկետանց գումարի գծով տույժ

Օրական 0.3%

 

Ժամկետանց տոկոսի գծով տույժ

Օրական 0.5%

 

Ժամկետանց վարկի գումարի գծով տարեկան տոկոսադրույք

ՀՀ ԿԲ բանկային տոկոսի հաշվարկային դրույք

 

Վարկառուի և համավարկառուների վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ

Վարկային հայտի ներկայացման նախորդ 12 ամիսների ընթացքում բոլոր գործող և մարված վարկերի գծով ուշացված օրերի ընդհանուր քանակը չպետք է գերազանցի 30 օրացույցային օր, ինչպես նաև, եթե վարկառուն կամ համավարկառուները ունեն ընթացիկ վարկեր, ապա այդ վարկերը պետք է դասակարգված լինեն միայն ստանդարտ ռիսկի դասով

Վարկունակության վերլուծություն

Համաձայն “Հիփոթեքային վարկերի տրամադրման կարգ”-ի

Հայտի սպասարկման վճար

Չի սահմանվում

Վարկի սպասարկման վճար

Չի սահմանվում

Մոնիտորինգ

Բանկի կողմից իրականացվում է շինարարության մոնիտորինգ առնվազն 3 (երեք) ամիսը մեկ անգամ:

Շինարարության ավարտից հետո մոնիտորինգը կատարվում է համաձայն Բանկում գործող կարգի

Պահանջվող փաստաթղթեր

1.Տեղեկանք “ԵՊՀ շրջանավարտների միավորում” ՀԿ-ից` ծրագրի շահառու լինելու և կատարված կանխավճարի վերաբերյալ

2. Մնացած փաստաթղթերը` համաձայն “Հիփոթեքային վարկերի տրամադրման կարգ”-ի

Կարևոր է իմանալ`

• Վարկի վաղաժամ մարման դեպքում տույժ ու տուգանք չի գանձվում:

• Ապահովման միջոցի (գրավի) գնահատումն իրականացվում է Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող լիցենզավորված ընկերությունների կողմից` գնահատող ընկերությունների կողմից սահմանված սակագներով: Գնահատող ընկերությունների ցանկին և սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ:

• Գույքի ապահովագրությունը կատարվում է վարկի 3-րդ փուլի տրամադրումից հետո, անկախ գնահատող կազմակերպության կողմից գրավի առարկա հանդիսացող գույքի գնահատումը կատարելուց հետո`  շուկայական արժեքից: Ապահովագրող ընկերությունների ցանկին և սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ: 

•Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը հաճախորդի համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկին կարող եք ծանոթանալ այստեղ:

• Վարկունակությունը գնահատելիս վարկառուի, համավարկառուի և նրանց ընտանքիների անդամների կողմից տրամադրված երաշխավորությունները դիտարկվելու են 50% /հիսուն/ տոկոսի չափով:

• Վարկի վերաբերյալ որոշումը կայացվում է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի մուտքագրմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում

• Վարկի մարման գծով ամսական վճարումների, Վարկառուի և Համավարկառուների կյանքի ու գույքի ամսական ապահովագրավճարների հանրագումարի հարաբերակցությունը Վարկառուի (Համավարկառուների) զուտ եկամտին չպետք է գերազանցի 35 (երեսունհինգ) տոկոսը

• Վարկի վերաբերյալ լիազոր մարմնի որոշում կայացնելուց հետո վարկառուն մեկօրյա ժամկետում ծանուցվում է որոշման վերաբերյալ: Որոշման ընդունումից հետո անհրաժեշտ փաստաթղթերը հավաքագրելու և վարկը տրամադրելու առավելագույն ժամանակահատվածը սահմանված է 15 օր: Նշված ժամանակահատվածում վարկը չտրամադրելու դեպքում լիազոր մարմնի որոշումը համարվում է ուժը կորցրած և վերանայման դեպքում ներկայացվում է լիազոր մարմնի կրկնակի քննարկմանը:

 

 

«Մատչելի բնակարան` երիտասարդ մասնագետներին» ծրագրում ընդգրկված  շահառուների աշխատավայրերի և մասնագիտությունների ցանկ

1

Հայաստանի Հանրապետության բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական  ընկերությունների մասնագետներ

2

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպությունների մասնագետներ, ՏՏ մասնագետներ

3

Հեռահաղորդակցության օպերատորական կազմակերպությունների մասնագետներ

4

ՀՀ Նախագահի աշխատակազմի աշխատողներ

5

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողներ

6

ՀՀ Կառավարության աշխատակազմի աշխատողներ

7

ՀՀ Ազգային անվտանգության և հանրային խորհուրդների աշխատակազմի աշխատողներ

8

Նախարարությունների, գերատեսչությունների պետական, քաղաքացիական, համայնքային և հատուկ ծառայողներ

9

Թանգարանների, արվեստի և մշակույթի այլ կենտրոնների աշխատողներ

10

Դասախոսներ, գիտաշխատողներ, բժիշկներ, արվեստագետներ, լրագրողներ, մանկավարժներ (նախադպրոցական, հանրակրթական, միջին մասնագիտական հաստատությունների), մարզիկներ

11

Պետական ոչ առևտրային կազմակերպությունների, պետական բյուջետային հիմնարկների ու կազմակերպությունների աշխատողներ




Նախորդ էջ