ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹ


Սոցիալական փաթեթի հաշվի բացման և սպասարկման պայմաններ

Բանկը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ կնքած սոցիալական փաթեթի հատկացման ապահովման պայմանագրի շրջանակներում պետական մարմնի աշխատողի(այսուհետ` Աշխատող) ցանկության դեպքում սահմանված կարգով Բանկում բացում է սոցիալական փաթեթի հատուկ կարգավիճակով բանկային հաշիվ(այսուհետ` Հաշիվ): Բանկը աշխատողի Հաշվի բացումը, վարումը ու սպասարկումը, ինչպես նաև այդ հաշվից սոցիալական փաթեթի գումարի փոխանցումներն իրականացնում է անվճար: Հաշիվ բացելու համար Աշխատողը ներկայացնում է անձնագիր կամ զինվորական գրքույկ` այն դեպքում երբ անձը գտնվում է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ և սոցիալական քարտ կամ տեղեկանք հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու մասին (բացակայության դեպքում` ՀՀ իրավասու մարմնից ներկայացնում է տեղեկանք` սոցիալական քարտից կամ հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելուց հրաժարվելու մասին): Բանկը` Հաշվին առկա դրական մնացորդի դիմաց Աշխատողին կվճարի տոկոս` Աշխատողի հետ կնքած պայմանագրով սահմանված չափով: Սոցիալական փաթեթից օգտվելու նպատակով` Աշխատողը Բանկի գլխամասային գրասենյակ կամ մասնաճյուղ է ներկայացնում սահմանված ծառայություններից օգտվելու Հաշվից գումարի փոխանցման համար հայտ: Հաշվի շահառուն կարող է Հաշվին առկա դրամական միջոցները փոխանցել հետևյալ ուղղություններով`

1) հանգստի ապահովում` Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում,

2) հիփոթեքային վարկի ամսական վճարի մարում,

3) ուսման վճար,

4)սոցիալական փաթեթի շահառուի առողջության ապահովագրության լրացուցիչ ծառայությունների նվազագույն փաթեթի և (կամ) սոցիալական փաթեթի շահառուի ընտանիքի անդամի առողջության ապահովագրության նվազագույն բազային փաթեթի ձեռքբերում:

 

Հաշվում առկա դրամական միջոցները ենթակա են կանխիկացման ՀՀ Կառավարության համապատասխան որոշումով սահմանված դեպքերում:

 

Հաշիվը կարելի է փոխել միայն նոր բյուջետային տարում` նախքան Սոցիալական փաթեթի ընթացիկ տարվա առաջին գումարի փոխանցումը: Հաշիվը փոխելու դեպքում Աշխատողը Հաշվի դրամական միջոցները Բանկից Հաշիվը սպասարկող նոր բանկ փոխանցելու համար Բանկ է ներկայացնում նոր բանկի կողմից տրված Հաշվի մասին տեղեկանք: Տեղեկանքի հիման վրա Բանկն Աշխատողի Հաշվում առկա դրամական միջոցները փոխանցում է Հաշիվը սպասարկող նոր բանկի Հաշվին:

Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկ 


Սոցիալական փաթեթի հաշվի բացման դիմում և տեղեկանք
2016-03-10
Բեռնել
Սոցփաթեթի հաշվից գումարի փոխանցման համար հայտ
2016-03-10
Բեռնել
Ծանուցում
2016-03-10
Բեռնել


ԱՐԱՐԱՏԲԱՆԿՈՒՄ ներդրված ավանդները երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի » կողմից: Երաշխավորվում են ֆիզիկական անձանց, այդ թվում անհատ ձեռնարկատերերի ինչպես դրամային, այնպես էլ արտարժութային ավանդները (հաշիվները): Դրամային ավանդների համար երաշխավորման առավելագույն չափը 10 միլիոն ՀՀ դրամ է, իսկ արտարժութային ավանդների համար` 5 միլիոն ՀՀ դրամ: Ավանդատուից ոչ մի գործողություն չի պահանջվում իր ավանդը երաշխավորելու համար: Ավանդ դնելու պահից այն համարվում է երաշխավորված:
Մետաղական հաշիվները չեն հատուցվում Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:






Նախորդ էջ