ԱՌԱՐԿԱՅԱԶՈՒՐԿ ՄԵՏԱՂԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐ


Դուք ցանկանում եք ապահովագրել Ձեր գումարներն արժութային ռիսկերից և պահում եք դրանք տարբեր արժույթներով: ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ առաջարկում է գումարների պահպանման այլընտրանքային տարբերակ` անկանխիկ ոսկով մետաղական հաշիվներ: 

Առարկայազուրկ մետաղական հաշիվը հաճախորդի անկանխիկ ոսկու հաշվառման և անկանխիկ ոսկով գործարքների կնքման նպատակով բացվող և վարվող հաշիվ է, որի համար նշվում են միայն ոսկու հարգը և կշիռը` առանց ոսկու այլ անհատական տվյալների:
 
Անկանխիկ ոսկով մետաղական հաշիվները հնարավորություն են ընձեռում ոչ միայն բազմազանեցնել Ձեր խնայողությունները, այլ նաև օգտվել մի շարք առավելություններից`
  • Միջազգային շուկաներում ոսկու արժեքի բարձրացման շնորհիվ գումարներ վաստակելու հնարավորություն
  • Արժույթների փոխարժեքների տատանման ազդեցության նվազեցում
  • Ապահովություն ոսկու ֆիզիկապես գնման դեպքում առկա զեղծարարություններից` կապված ոսկու հարգի և իսկության հետ, 
  • Ոսկու առքուվաճառք իրականացնելիս ժամանակի կորստից խուսափում, 
  • Առարկայական ոսկու կորստի կամ վնասման հնարավոր ռիսկերի բացակայություն,
  • Իրացվելիության բարձր մակարդակ` ցանկացած ժամանակ ոսկին Բանկին վաճառելու շնորհիվ` տվյալ պահին գործող փոխարժեքով:

 

Բացի վերոնշյալ առավելություններից, Դուք հնարավորություն կունենաք Ձեր ներդրումներն իրականացնել առանց ժամկետային և գումարային սահմանափակումների:

Առարկայազուրկ մետաղական հաշիվների բացման և վարման պայմանները
Մետաղական հաշվի բացում
Ֆիզիկական անձ անվճար
Իրավաբանական անձ անվճար
Անհատ ձեռնարկատերեր անվճար
Մետաղական հաշվի վարում
Ֆիզիկական անձ Տարեկան 1000 (հազար) ՀՀ դրամ
Իրավաբանական անձ Տարեկան 1000 (հազար) ՀՀ դրամ
Անհատ ձեռնարկատերեր Տարեկան 1000 (հազար) ՀՀ դրամ
Բացված մետաղական հաշիվներով թույլատրվող գործառնություններն են`
Մետաղական հաշվի համալրում Բանկից անկանխիկ ոսկի գնելու և այն մետաղական հաշվին մուտքագրելու միջոցով
Հաճախորդի կամ այլ անձի Բանկում կամ այլ բանկում առկա մետաղական հաշվից ոսկու անկանխիկ փոխանցման միջոցով
Մետաղական հաշվի ելքագրում Մետաղական հաշվում առկա անկանխիկ ոսկին Բանկին վաճառելու միջոցով
Հաճախորդի կամ այլ անձի Բանկում կամ այլ բանկում առկա մետաղական հաշվին ոսկու անկանխիկ փոխանցում կատարելու միջոցով:
Հաշվի մնացորդի նկատմամբ հաշվեգրվող տոկոսադրույք 0%
Հաշվի նվազագույն մնացորդ չի սահմանվում
Հաշվից ներբանկային փոխանցումներ անվճար
Հաշվից միջբանկային փոխանցումներ 25,000 ՀՀ դրամ (յուրաքանչյուր մուտքի և ելքի համար)
  1. Մետաղական հաշիվները բացվում են ֆիզիկական անձ և կորպորատիվ հաճախորդների` այդ թվում անհատ ձեռնարկատերեր հաճախորդների համար:
  2. Մետաղական հաշիվները բացվում են միայն 999.9 հարգի ոսկով:
  3. Մետաղական հաշիվներում հաշվառվող անկանխիկ ոսկու հաշվառումն իրականացվում է գրամներով` 0.01 գրամ ճշտությամբ:
  4. Մետաղական հաշիվներով գործառնություննրեը չեն ենթադրում ոսկու կանխիկ մուտքագրում և ելքագրում:
  5. Ոսկու անկանխիկ առքուվաճառքը կատարվում է Ձեր գործարքի էական պայմաններ (գինը, կատարման ժամկետը և կշիռը) պարունակող հայտի հիման վրա:
  6. Բանկի կողմից սահմանվում են 1 գրամ անկանխիկ ոսկու առք և վաճառքի փոխարժեքներ, որոնք հիմք են ընդունվում հաշվով իրականացվող գործարքներ իրականացնելիս:

 

Մետաղական հաշիվ բացելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

Իրավաբանական անձ
2011-06-21
Բեռնել
Անհատ ձեռնարկտերեր
2011-06-21
Բեռնել
ֆիզիկական անձ
2011-06-21
Բեռնել




Նախորդ էջ