ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ



globe.jpg



Մեր խորհուրդը ձեզ` ճիշտ կողմնորոշվեք
Արագություն, հարմարավետություն, անվտանգություն և շահավետություն. սրանք հենց այն բնորոշիչներն են, որոնցով առաջնորդվում է յուրաքանչյուր մարդ, ով ցանկանում է դրամ ստանալ/փոխանցել իր բարեկամին, հարազատին, գործընկերոջը:
Մենք առաջարկում ենք ֆիզիկական անձանց արագ դրամական փոխանցումների գրեթե բոլոր հանրահայտ և հեղինակավոր համակարգերը: Այցելելով ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ կենտրոնական գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ, ընտրեք ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի կողմից առաջարկվող ձեզ հարմար ցանկացած համակարգ, և իրականացրեք ձեր փոխանցումը արագ, ապահով և շահավետ կերպով:
Ինչ է հարկավոր իմանալ Ձեզ միջազգային դրամական համակարգերով արագ դրամական փոխանցումների գործարքներ իրականացնելու համար:


Արագ դրամական փոխանցումների համակարգերով գործարքների իրականացման ընդհանուր պայմաններ

1.Արագ դրամական փոխանցումների համակարգերով փոխանցումներն իրականացվում են ֆիզիկական անձանց անունով առանց հաշվի բացման:

2.Դրամական միջոցների փոխանցման/ստացման գործարքներ կատարելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:

3.Բանկը պարտավոր է տրամադրել յուրաքանչյուր փոխանցման կատարումը հավաստող փաստաթուղթ, որտեղ նշված կլինի փոխանցված գումարը, արժույթը, վճարված միջնորդավճարը, ինչպես նաև անդորրագիր` մատուցված ծառայության վերաբերյալ: Հասցեատերը ստանում է փոխանցված գումարն ամբողջությամբ և չի վճարում միջնորդավճար:

4.ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ում փոխանցումներն իրականացվում են ԱՄՆ դոլարով, եվրոյով, ՌԴ ռուբլով և ՀՀ դրամով հաճախորդի ներկայացված հետևյալ պարտադիր տվյալների առկայության դեպքում.

. անձը հաստատող փաստաթուղթ

. փոխանցվող գումարը և փոխանցման միջնորդավճարը

. փոխանցման երկիրը և քաղաքը

. ստացողի անուն, ազգանուն և հայրանուն, եթե այն նշված է անձնագրում: 

Արագ դրամական փոխանցումների համակարգերով փոխանցումներ կատարելիս մեկ գործարքի առավելագույն գումարի չափը կազմում է 30 000 ԱՄՆ դոլար/եվրո կամ 900 000 ՌԴ ռուբլի,եթե այլ բան նախատեսված չէ համապատասխան համակարգի կանոններով: Խոշոր գումարները մի քանի մասերի տրոհելն արգելվում է: 

Միջնորդավճարը հաշվարկվում է տվյալ օրվա ՀՀ ԿԲ հաշվարկային փոխարժեքով: 

Փոխանցողն ունի առաջնայնության իրավունք ստացողի նկատմամբ, այն է` եթե գումարը փոխանցելուց հետո փոխանցողը հետ է պահանջում փոխանցված գումարը, և հարցման արդյունքում պարզվում է, որ հասցեատերը գումարը դեռ չի ստացել, այդ պարագայում հաճախորդին առաջարկվում է լրացնել գումարը հետ ստանալու վերաբերյալ դիմում, որից հետո հիմնական գումարը` առանց միջնորդավճարի, վերադարձվում է հաճախորդին դիմումը ներկայացնելու պահից մինչև 1 բանկային օր ժամկետում, եթե այլ բան նախատեսված չէ ԱԴՓ համակարգի կամ ստացող բանկի պայմաններով: 

Եթե գումարը փոխանցելուց հետո փոխանցողը հայտնում է, որ փոխանցման տվյալներում առկա է սխալ, այդ պարագայում հաճախորդին առաջարկվում է լրացնել դիմում, որում նշվում են ուղղման ենթակա տվյալները: Իրականցված ուղղման համար հաճախորդից գանձվում է սխալի ուղղման միջնորդավճար` 1000 ՀՀ դրամի չափով: Ուղղումն իրականացվում է յուրաքանչյուր համակարգի համար սահմանված կարգով: Փոխանցում կատարած հաճախորդի դիմումի համաձայն արագ դրամական փոխանցումներում ցանկացած բնույթի փոփոխություններն իրականացվում են ուղղման վերաբերյալ դիմումը ներկայացնելու պահից մինչև 1 բանկային օր ժամկետում, եթե այլ բան նախատեսված չէ ԱԴՓ համակարգի կամ ստացող բանկի պայմաններով:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը պատասխանատվություն չի կրում փոխանցման կոդը հաճախորդի կողմից երրորդ անձին փոխանցելու պատճառով առաջացած հետևանքների համար:

5.ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ում Դրամական միջոցների վճարումն իրականացվում է ԱՄՆ դոլարով, եվրոյով, ՌԴ ռուբլով և ՀՀ դրամով հաճախորդի անձը հաստատող փաստաթղթի առկայության, փոխանցման կոդի և ստացողի անվան , ազգանվան և հայրանվան (եթե այն նշված է անձնագրում) համընկնման դեպքում ։ *

* Եթե այլ բան նախատեսված չէ արագ դրամական փոխանցումների համակարգով ։

 


Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ -ի հեռախոսային կենտրոն ` (37410) 59-23-23


Արագ դրամական փոխանցումների ստացում հեռախոսազանգի միջոցով

 Հարգելի ՛ հաճախորդներ, եթե ցանկանում եք խնայել Ձեր ժամանակը և օգտվել որակյալ բանկային ծառայություններից առանց Բանկ այցելելու, ապա ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի այս առաջարկը Ձեզ համար է: Բավական է միայն հեռախոսազանգի միջոցով բանավոր հանձնարարություն տալ Բանկի հեռախոսային կենտրոնի մասնագետին, և հաշված րոպեների ընթացքում միջազգային դրամական փոխանցումների համակարգերից գումարները կմուտքագրվեն Ձեր քարտային հաշվին: Եթե փոխանցման արժույթը տարբերվում է Ձեր քարտային հաշվի արժույթից, ապա գումարը կփոխարկվի Ձեր կողմից նշված արժույթի` Բանկում սահմանված փոխարժեքի համաձայն, և կմուտքագրվի Ձեր կողմից նշված քարտային հաշվին:

Ուշադրություն` «Արագ դրամական փոխանցումների ստացում հեռախոսազանգի միջոցով » ծառայության մատուցման պայմանները չեն գործում “Money Gram” համակարգի համար:

Ծառայությունից օգտվելու պայմաններ

 

Դարձեք ARARAT TRANSFER ակումբի անդամ: 

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը մեկ ամսվա ընթացքում արագ դրամական փոխանցումների համակարգերով 10,000 ԱՄՆ դոլարին համարժեք և ավել գումարի գործարքներ իրականացրած իր հաճախորդներին առաջարկում է ARARAT TRANSFER քարտ, որն իրենց հնարավորություն կտա օգտվելու մի շարք արտոնություններից` 

• 10% զեղչ միջազգային արագ դրամական փոխանցումների համակարգերով փոխանցում իրականացնելիս

• 50% զեղչով ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ում առկա պահատեղերից օգտվելու հնարավորություն

• արտոնյալ փոխարժեք այդ պահին ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ում գործող տարադրամի փոխարժեքներից

• 1% ցածր տոկոսադրույքով վարկ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ում գործող անվանական տոկոսադրույքից` պայմանների բավարարման դեպքում

• արտահերթ սպասարկում

• եռամսյակային խաղարկությանը մասնակցելու հնարավորություն

• ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի ArCa քարտապաններին առաջարկվող զեղչային ցանցից օգտվելու բացառիկ հնարավորություն

• նոր հաճախորդ ներգրավելու դեպքում վերջինիս բոնուսային միավորների ավելացում ներգրավողի միավորներին

 

 

 

 

bp.gif

anel-logo.jpg

 anel-logo.jpg

moneytun-logo.jpg

 




Նախորդ էջ