Ավանդ “Մանկական”


Այսօր ներդնելով “ՄԱՆԿԱԿԱՆ” ավանդ` Դուք հոգում եք Ձեր երեխաների բարեկեցիկ ապագայի
մասին:


Մանկանան ավանդը ձևակերպվում է ծնողի անունով, Դուք կարող եք այն համալրել ցանկացած

գումարով և ցանկացած ժամանակ, հաշվարկված տոկոսագումարները ավելացնել մայր գումարին,

հետ պահանջել` պահպանելով հաշվարկված տոկոսագումարները, օգտվել վարկային գիծ

ստանալու հնարավորութունից , օգտվել ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վարկավորման ծրագրերից զեղչված 

տոկոսադրույքներով:


Ավանդի ներդրման պայմանները`

Ավանդի ժամկետ Տոկոսադրույքները (տարեկան)
2-18 տարի ՀՀ դրամ ԱՄՆ դոլար
11.00% 5.50%



Ավանդային պայմանագիր կնքող հաճախորդներին պլաստիկ քարտերի տրամադրման պայմաններ`

Արժույթ

MC Standard կամ Visa Classic

MC Gold կամ Visa Gold

MC Gold կամ Visa Gold,
ինչպես նաև Diners Club Young Professional

ՀՀ դրամ

մինչև 10,000,000.00
սկզբնական ներդրվող գումար

10,000,001.00-ից մինչև 25,000,000.00
սկզբնական ներդրվող գումար

25,000,001.00 և ավել 
սկզբնական ներդրվող գումար

ԱՄՆ դոլար

մինչև 20,000.00
սկզբնական ներդրվող գումար

20,001.00-ից մինչև 50,000.00
սկզբնական ներդրվող գումար

50,001.00 և ավել 
սկզբնական ներդրվող գումար

 

Քարտերը տրամադրվում են առանց տարեկան սպասարկման վճարի և չնվազող մնացորդի սահմանման


Ծանուցում

  1. Ավանդի նվազագույն չափը սահմանվում է 15 000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ կամ 50 (հիսուն) ԱՄՆ դոլար:
  2. Ավանդը կարելի է համալրել պայմանագրային ժամկետի ամբողջ ընթացքում, բացառությամբ ավանդի մարման ժամկետին նախորդող 30 (երեսուն) օրվա ընթացքում:
  3. Ավանդի տոկոսադրույքը սահմանվում է ֆիքսված երկու տարի, որից հետո յուրաքանչյուր երկու տարին մեկ այն կարող է վերանայվել Բանկի կողմից:
  4. Հաշվարկված տարեկան տոկոսագումարը վճարման պահին ենթակա է հարկման ՙԵկամտային հարկի մասին՚ ՀՀ օրենքով սահմանված չափով:

  5. Ավանդատուի կողմից ավանդի գումարը կամ դրա մասը ներդնելուց սկսած մինչև երկու տարին լրանալը պահանջելու դեպքում, այդ գումարի նկատմամբ վերահաշվարկվում է տարեկան 0,1 տոկոսի չափով տոկոսագումար` ավանդի ներդրման հաջորդ օրվանից մինչև հետ պահանջելու օրվան նախորդող օրն ընկած ժամանակահատվածի համար, իսկ ավել վճարված տոկոսագումարները պահվում են վերադարձվող ավանդի մայր գումարից:

“Մանկական” ավանդի առավելությունները`

  • Տոկոսները կարող են վճարվել տարեկան, այն հաշվեգրելով ըստ հաճախորդի ընտրության` իր բանկային կամ քարտային հաշվին, կամ կարող են տարին մեկ անգամ կապիտալացվել մայր գումարին:
  • Հաշվարկված տարեկան տոկոսադրույքը վճարման պահին ենթակա է հարկման ՙԵկամտային հարկի մասինն՚ ՀՀ օրենքով սահմանված չափով, ընդ որում բանկն այս դեպքում հանդիսանում է հարկային գործակալ` եկամտային հարկի գծով:
  • Ավանդատուի կողմից ավանդի գումարը ներդնելուց երկու տարի ժամանակահատվածը լրանալուց հետո հետ պահանջելու դեպքում, այդ գումարի նկատմամբ հաշվարկվում են տոկոսագումարներ ավանդի ներդրման հաջորդ օրվանից մինչև հետ պահանջելու օրվան նախորդող օրն ընկած ժամանակահատվածի համար ՙՄանկական՚ ավանդի համար սահմանված տոկոսադրույքներով, բացառությամբ վերջին տոկոսների վճարման ամսաթվից մինչև հետ պահանջելու ամսաթիվն ընկած ժամանակահատվածը, որի նկատմամբ իրականացվում է վերահաշվարկ տարեկան 0,1 տոկոսի չափով
  • Մանկական ավանդի նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական (պարզ) տոկոսադրույքի հիման վրա: Տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանայիք, եթե ձեր ավանդի դիմաց ստացված տոկոսագումարները վերաներդնեիք ավանդի տեսքով: Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկին կարող եք ծանոթանալ այստեղ:

Ավանդի գրավի ապահովմամբ միևնույն արժույթով ֆիզիկական անձանց վարկային գծերի (օվերդրաֆտների) պայմաններ

Վարկային գծերի (օվերդրաֆտների) գործողության ժամկետը չի կարող գերազանցել ներդրված ավանդի գործողության ժամկետը

Վարկային գծի (օվերդրաֆտի) չափը չի կարող գերազանցել գրավի առարկայի արժեքի 90%

Տարեկան տոկոսադրույքը սահմանվում է ներգրավված ավանդի տոկոսին գումարած տարեկան 3% չափով

 

 

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի բանաձև և օրինակ.

Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկվում է հետևյալ բանաձևով

i

Տարեկան փաստացի տոկոսադրույքն է, որը վարկառուի ընդհանուր ծախսն է, արտահայտված տրամադրված վարկի տարեկան տոկոսով, և որն իր մեջ պարունակում է բոլոր տոկոսներն ու այլ վճարումները, որոնք սպառողը պարտավոր է վճարել վարկի ստացման, ինչպես նաև դրա գործողության ողջ ընթացքում

A

Սպառողին տրամադրվող վարկի սկզբնական գումարն է

n

Վարկի մարմանն ուղղված վճարի թիվն է

N

Վարկի մարմանն ուղղված վերջին վճարի թիվը

Kn

Վարկի մարմանն ուղղված n-րդ վճարի գումարը

Dn

Վարկի տրամադրման օրից մինչև վարկի մարմանն ուղղված n-րդ վճարի կատարման օրը ընկած ժամանակահատվածը՝ արտահայտված օրերի թվով

Վարկի հաշվարկման օրինակ`

  • Մանկական ավանդ – 1,000,000 դրամ, տարեկան 12% տոկոսադրույքով,
  • Վարկի գումար - 900,000(1,000,000×90%) ՀՀ դրամ,
  • Վարկի տարեկան տոկոսադրույք - 15%(12%+3%),
  • Վարկի ժամկետ - 24 ամիս,
  • Տարեկան փաստացի տոկոսադրույքը կկազմի 14,01%:
Բերված հաշվարկի օրինակը կրում է պայմանական բնույթ:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿՈՒՄ ներդրված ավանդները երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի » կողմից: Երաշխավորվում են ֆիզիկական անձանց, այդ թվում անհատ ձեռնարկատերերի ինչպես դրամային, այնպես էլ արտարժութային ավանդները (հաշիվները): Դրամային ավանդների համար երաշխավորման առավելագույն չափը 10 միլիոն ՀՀ դրամ է, իսկ արտարժութային ավանդների համար` 5 միլիոն ՀՀ դրամ: Ավանդատուից ոչ մի գործողություն չի պահանջվում իր ավանդը երաշխավորելու համար: Ավանդ դնելու պահից այն համարվում է երաշխավորված:
Մետաղական հաշիվները չեն հատուցվում Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:

 

 
ՎԱՐԿԱՅԻՆ ԳԾԻ (ՕՎԵՐԴՐԱՖՏԻ) ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ  ԱՎԱՆԴԻ ԳՐԱՎԻ ԱՊԱՀՈՎՄԱՄԲ
2016-03-23
Բեռնել


“Ֆինասնական օգնական” համակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` https://www.abcfinance.am/finhelper/index.php?type=deposit:




Նախորդ էջ