Ավանդ «Ժամկետային»


 

Բոլոր ֆիզիկական անձանց մենք առաջարկում ենք ժամկետային ավանդի ներդրման մեր մոտեցումները

 

Արժույթ

Ավանդի տեսակը

ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔ

                                                             Ժամկետային ավանդներ

45-90 օր ժամկետով

AMD

 

4.50%

USD

 

0.50%

91-180 օր ժամկետով

AMD

 

6.00%

USD

 

1.50%

181-270 օր ժամկետով

AMD

 

7.00%

USD

 

2.50%

EUR

 

2.00%

271-365 օր ժամկետով

AMD

 

8.50%

USD

 

3.50%

EUR

 

2.50%

366-546 օր ժամկետով

AMD

 

9.50%

USD

 

4.75%

EUR

 

3.00%

546 օրից ավելի

AMD

 

պայմանագրային

USD

 

EUR

 



Ավանդային պայմանագիր կնքող հաճախորդներին պլաստիկ քարտերի տրամադրման պայմաններ`

Արժույթ

MC Standard կամ Visa Classic

MC Gold կամ Visa Gold

MC Gold կամ Visa Gold,
ինչպես նաև Diners Club Young Professional

ՀՀ դրամ

մինչև 10,000,000.00
սկզբնական ներդրվող գումար

10,000,001.00-ից մինչև 25,000,000.00
սկզբնական ներդրվող գումար

25,000,001.00 և ավել 
սկզբնական ներդրվող գումար

ԱՄՆ դոլար

մինչև 20,000.00
սկզբնական ներդրվող գումար

20,001.00-ից մինչև 50,000.00
սկզբնական ներդրվող գումար

50,001.00 և ավել 
սկզբնական ներդրվող գումար

 

Քարտերը տրամադրվում են առանց տարեկան սպասարկման վճարի և չնվազող մնացորդի սահմանման

Ծանուցում.
- 80.000.000 (ութսուն միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամ և ավելի կամ համարժեք արտարժույթ և ավելի գումարով ավանդների ներգրավման դեպքում տոկոսադրույքները սահմանվում են պայմանագրային հիմունքներով:
- Տոկոսների վճարումն իրականացվում է ըստ ավանդատուի ցանկության` ամսական, եռամսյակային կամ պայմանագրի վերջում:
-Պայմանագրով նախատեսված ժամկետից շուտ ավանդատուի կողմից ավանդի գումարը կամ դրա մի մասը ետ պահանջելու դեպքում հաշվարկվում է տարեկան 0.1 (զրո ամբողջ մեկ տասնորդական) տոկոսադրույք, իսկ ավել վճարված տոկոսագումարները պահվում են վերադարձվող ավանդի գումարից:
-Կուտակված տոկոսագումարները չեն հաշվեգրվում ավանդի գումարին:
*Հաշվարկված տոկոսները վճարման պահին ենթակա են հարկման «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով, ընդ որում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն այս դեպքում հանդիսանում է հարկային գործակալ` եկամտային հարկի գծով։
Եթե ավանդային պայմանագրում նշված ժամկետի ավարտից հետո ԱՎԱՆԴԱՏՈՒՆ չի պահանջում վերադարձնել ԱՎԱՆԴԸ, ապա ԱՎԱՆԴԻ գումարը ԲԱՆԿԸ փոխադրում է ԱՎԱՆԴԱՏՈՒԻ անվամբ ԲԱՆԿՈՒՄ բացված բանկային հաշվին, որի գումարի վրա տոկոսները հաշվեգրվում են ըստ ԲԱՆԿՈՒՄ գործող սակագների: Պայմանագրով նախատեսված ժամկետում տոկոսն ԱՎԱՆԴԱՏՈՒԻ կողմից չստանալու դեպքում, ԲԱՆԿՆ այդ գումարը փոխադրում է ԱՎԱՆԴԱՏՈՒԻ անվամբ ԲԱՆԿՈՒՄ բացված բանկային հաշվին, որի վրա տոկոսները հաշվեգրվում են ըստ ԲԱՆԿՈՒՄ գործող սակագների: 
Ժամկետային ավանդի նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական (պարզ) տոկոսադրույքի հիման վրա: Տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանայիք, եթե ձեր ավանդի դիմաց ստացված տոկոսագումարները վերաներդնեիք ավանդի տեսքով: Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկին կարող եք ծանոթանալ այստեղ:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿՈՒՄ ներդրված ավանդները երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի » կողմից: Երաշխավորվում են ֆիզիկական անձանց, այդ թվում անհատ ձեռնարկատերերի ինչպես դրամային, այնպես էլ արտարժութային ավանդները (հաշիվները): Դրամային ավանդների համար երաշխավորման առավելագույն չափը 10 միլիոն ՀՀ դրամ է, իսկ արտարժութային ավանդների համար` 5 միլիոն ՀՀ դրամ: Ավանդատուից ոչ մի գործողություն չի պահանջվում իր ավանդը երաշխավորելու համար: Ավանդ դնելու պահից այն համարվում է երաշխավորված:
Մետաղական հաշիվները չեն հատուցվում Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:

 

Ավանդի գրավի ապահովմամբ միևնույն արժույթով ֆիզիկական անձանց վարկային գծերի (օվերդրաֆտների) պայմաններ

Վարկային գծերի (օվերդրաֆտների) գործողության ժամկետը չի կարող գերազանցել ներդրված ավանդի գործողության ժամկետը

Վարկային գծի (օվերդրաֆտի) չափը չի կարող գերազանցել գրավի առարկայի արժեքի 90%

Տարեկան տոկոսադրույքը սահմանվում է ներգրավված ավանդի տոկոսին գումարած տարեկան 3% չափով

    

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի բանաձև և օրինակ.

Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկվում է հետևյալ բանաձևով

i

Տարեկան փաստացի տոկոսադրույքն է, որը վարկառուի ընդհանուր ծախսն է, արտահայտված տրամադրված վարկի տարեկան տոկոսով, և որն իր մեջ պարունակում է բոլոր տոկոսներն ու այլ վճարումները, որոնք սպառողը պարտավոր է վճարել վարկի ստացման, ինչպես նաև դրա գործողության ողջ ընթացքում

A

Սպառողին տրամադրվող վարկի սկզբնական գումարն է

n

Վարկի մարմանն ուղղված վճարի թիվն է

N

Վարկի մարմանն ուղղված վերջին վճարի թիվը

Kn

Վարկի մարմանն ուղղված n-րդ վճարի գումարը

Dn

Վարկի տրամադրման օրից մինչև վարկի մարմանն ուղղված n-րդ վճարի կատարման օրը ընկած ժամանակահատվածը՝ արտահայտված օրերի թվով

Վարկի հաշվարկման օրինակ`

  • Ժամկետային ավանդ – 1,500,000 դրամ, տարեկան 14% տոկոսադրույքով,
  • Վարկի գումար – 1,350,000(1,500,000×90%) ՀՀ դրամ,
  • Վարկի տարեկան տոկոսադրույք - 17%(14%+3%),
  • Վարկի ժամկետ - 12 ամիս,
  • Տարեկան փաստացի տոկոսադրույքը կկազմի 16,99%: 
Բերված հաշվարկի օրինակը կրում է պայմանական բնույթ:

 

ՎԱՐԿԱՅԻՆ ԳԾԻ (ՕՎԵՐԴՐԱՖՏԻ) ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ  ԱՎԱՆԴԻ ԳՐԱՎԻ ԱՊԱՀՈՎՄԱՄԲ
2016-03-23
Բեռնել


“Ֆինասնական օգնական” համակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` https://www.abcfinance.am/finhelper/index.php?type=deposit:




Նախորդ էջ