Visa Infinite


 

 

Visa Infinite պլաստիկ քարտը միավորում է անսահման հնարավորություններն ու լիարժեք ապահովությունը: Այն ոչ միայն թույլ է տալիս գումար կանխիկացնել և կատարել վճարումներ ՀՀ-ում և արտերկրում, այլև 24 ժամ հասանելի է դարձնում եզակի առաջարկներ և ծառայություններ ամբողջ աշխարհում: Քարտը նախատեսում է հատուկ արտոնություններ ճամփորդությունների, գնումների, ռեստորանների, սպորտի, մշակույթի և այլ ոլորտների ծառայություններից օգտվելիս: Այն ընդգծում է Ձեր առանձնահատուկ կարգավիճակը:

Visa Infinite պլաստիկ քարտով անհնարինը դառնում է հնարավոր:

Visa Infinite պլաստիկ քարտի առավելություններն են`


Քարտապանների աջակցության միջազգային ծառայություն (GCAS).
Քարտապանների աջակցության միջազգային ծառայություն (GCAS). Այս ծառայությունը ներառում է արտակարգ իրավիճակներում գումարի կանխիկացումը արտերկրում, կորցրած/վնասված քարտի շտապ փոխարինումը նորով արտերկրում և այլ ծառայություններ:

 

Բժշկական և իրավաբանական ուղղորդում. Visa Infinite քարտերի քարտապաններին և նրանց ընտանիքի անդամներին աջակցության ծառայությունները տրամադրվում են ճանապարհորդության առաջին օրից հաշված 90 օրվա ընթացքում: Քարտապանին և նրա ընտանիքի անդամներին մատուցվող անվճար բժշկական ծառայությունները ներառում են հեռախոսով բժշկական խորհդատվությունը, բժշկական հաստատություններ ուղեգրելը, բժշկական վիճակի հետազոտումը հոսպիտալացումից առաջ և հետո (երրորդ անձանց համար բժշկական օգնությունը վճարովի է): Առաջարկվում են նաև վճարովի բժշկական ծառայություններ: Միջազգային աջակցության կենտրոնը քարտապաններին մատուցում է իրավաբանական խորհրդատվության և թարգմանչական աշխատանքների ծառայություններ ամբողջ աշխարհում (քարտապանը պետք է վճարի իրավաբանի/թարգմանչի կատարած աշխատանքի դիմաց):

  

Գնումների ապահովագրում:
Վիզա Ինֆինիտ քարտով կատարված գնումները ապահովագրված են գնման օրվանից 90 օրվա ընթացքում: Եթե ապրանքը ունի այլ երաշխիքներ, այս ապահովագրությունը ծածկում է միայն այլ երաշխիքներով չփոխհատուցվող գումարները:

  

Ամբողջական ճամփորդական ապահովագրում.
Այս ծառայությունը ընդգրկում է ճանապարհորդության խափանման, ետ վերադարձի ապահովագրումը, կորցրած ուղեբեռի կամ գումարի, անգործունակության ապահովագրումը:




Երաշխիքի երկարացում:
Այս ծառայությունը գործում է մեկ տարուց ավել տրված երաշխիքների համար: Այն ծածկում է վերանորոգման ծախսերը, նույն արժեքով նույն մոդելի ապրանքի հետ փոխարինման ծախսերը, եթե վերանորոգման ծախսերը գերազանցում են ապրանքի արժեքը: Վերանորոգման կամ փոխարինման անհնարինության դեպքում տրվում է ապրանքի արժեքի փոխհատուցում:


ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ անհատական պահատեղերի տրամադրում. Քարտապաններին փոքր չափսի անհատական պահատեղերը տրամադրվում են անվճար, իսկ միջին և մեծ չափսերի անհատական պահատեղերը` ԱՐԱՐԱՏԲԱՆԿՈՒՄ գործող սակագներից 10 տոկոս ցածր սակագնով:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿՈՒՄ առկա Կոնսիերժ սերվիս ծառայությունը Visa Infinite քարտապաններին մատուցվում է անվճար:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ զեղչային ցանց. Քարտապանները կստանան մինչև մինչև 50% զեղչի հնարավորություն 100-ից ավելի առևտրի և սպասարկման կետերում:

Visa Infinite քարտերի քարտապաններին տրամադրվող բոլոր ծառայությունների մանրամասներին և ընթացիկ թարմացումներին կարող եք ծանոթանալ www.visainfinitecard.com կայքում:

Բանկը պատասխանատվություն չի կրում հղված կայքերի բովանդակության ստույգության, արժանահավատության, դրանցում տեղադրված գովազդների, տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

Պատվիրել Visa Infinite քարտը On-line 

Visa Infinite քարտապանների ապահովագրության առաջարկ

Քարտի տրամադրման պայմանները և սպասարկման սակագներ

Վիզա Ինֆինիտ (Visa Infinite) քարտով օվերդրաֆտի տրամադրման պայմաններ

Ուշադրություն`

 

Այլ բանկերի կողմից թողարկված քարտերով ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի ՊՈՍ տերմինալների միջոցով կանխիկի տրամադրման սակագին

Կանխիկացվող գումարի 2%

SMS ծառայության տրամադրման պայմաններ

 

*Քարտի ժամկետը լրանալու վերաբերյալ

* Հաճախորդի ցանկությամբ վարկի կամ օվերդրաֆտի վերջնաժամկետը լրանալու վերաբերյալ

*Հաճախորդի ցանկությամբ վարկային գծի/օվերդրաֆտի նվազեցման ժամկետի  և  գումարի վերաբերյալ

*Տարեկան սպասարկման վճարի վերաբերյալ

* Հաճախորդի ցանկությամբ վարկի կամ օվերդրաֆտի ամսական մարման վերաբերյալ

30.00 ՀՀ դրամ

 

Մաստերքարդ  գոլդ, Վիզա գոլդ և Վիզա ինֆինիտ քարտերի քարտապաններին  USSD ծառայության միջոցով տրամադրվող sms հաղորդագրությունների սակագին

0 ՀՀ դրամ

Բանկի կողմից թողարկվող բոլոր վճարային քարտերի քարտապաններին, բացառությամբ  Մաստերքարդ  գոլդ, Վիզա գոլդ և Վիզա ինֆինիտ  քարտապանների, USSD ծառայության միջոցով տրամադրվող sms հաղորդագրությունների սակագին

30.00  ՀՀ դրամ

 

“Ֆինասնական օգնական” համակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` https://www.abcfinance.am/finhelper/index.php?type=cards




Նախորդ էջ