Visa AutoCard


 

 
 
 

Visa AutoCard-ը ժամանակակից Mifare (առանց կոնտակտի) տեխնոլոգիայի վրա հիմնված երկակի կիրառման (Dual) պլաստիկ քարտ է, որում մեկտեղված են ավտովառելանյութի ձեռքբերման Petrol Plus համակարգի և Visa միջազգային վճարային համակարգի բոլոր առավելությունները:

Visa AutoCard-ն
իր տեսակի մեջ միակն է Հայաստանում և տրամադրվում է բացառապես ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ կողմից: Այն նախատեսված է ինչպես ընկերությունների և ձեռնարկությունների, այնպես էլ` անհատների համար:
Ւ՞նչ հնարավորություններ և առավելություններ է ընձեռում Visa AutoCard–ը անհատներին:

- Վառելանյութի ձեռքբերում` նախապես ամրագրված գներով:
- Արագ և ապահով եղանակով վճարումների կատարում` ավտովառելիքի ձեռքբերման կետերում:
- Առանց միջնորդավճարի Ձեր հաշվին առկա միջոցների կանխիկացում` ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ բազմաթիվ բանկոմատներից:
- Առանց միջնորդավճարի, արագ և անվտանգ վճարումների իրականացում` խանութներում, սուպերմարկետներում, ԱրՔա համակարգի, ինչպես նաև արտերկրի առևտրի և սպասարկման կետերում:
- Զեղչային ցանցից օգտվելու հնարավորություն:

Ւ՞նչ հնարավորություններ և առավելություններ է ընձեռում Visa AutoCard–ը
ընկերություններին և ձեռնարկություններին:

- Ընկերության/ձեռնարկության ավտոպարկի ավտովառելանյութի ծախսումների օպտիմալացում:

- Մեկ միասնական “ավտովառելիքի հաշվի” առկայություն և ներքին հաշվետվական համակարգի բարելավում:
- Բանկի կողմից ավտովառելիքի լիցքավորումների վերաբերյալ մանրամասն հաշվետությունների տրամադրում` նախապես համաձայնեցված ձևաչափով և հաճախականությամբ:
- Աշխատավարձերի վճարման հնարավորություն` Visa AutoCard պլաստիկ քարտերով*:

*Լրացուցիչ կորպորատիվ հաճախորդների աշխատակիցները կունենան վարկային գծի հնարավորություն:

Դուք կարող եք լիցքավորել VISA AUTOCARD /լիտրերով/ ՖԼԵՇ ՍՊԸ-ի գրասենյակում, որը գտնվում է Կողբացի 30 հասցեում:


Պատվիրել քարտը On-line

Մեքենան վառելանյութով կարող եք լիցքավորել հետևյալ հասցեներում:


ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ Visa AutoCard քարտապաններին առաջակվող զեղչային ցանց:

Քարտի տրամադրման պայմանները և սպասարկման սակագներ:


Ուշադրություն`

 

Այլ բանկերի կողմից թողարկված քարտերով ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի ՊՈՍ տերմինալների միջոցով կանխիկի տրամադրման սակագին

Կանխիկացվող գումարի 2%

SMS ծառայության տրամադրման պայմաններ

 

*Քարտի ժամկետը լրանալու վերաբերյալ

* Հաճախորդի ցանկությամբ վարկի կամ օվերդրաֆտի վերջնաժամկետը լրանալու վերաբերյալ

*Հաճախորդի ցանկությամբ վարկային գծի/օվերդրաֆտի նվազեցման ժամկետի  և  գումարի վերաբերյալ

*Տարեկան սպասարկման վճարի վերաբերյալ

* Հաճախորդի ցանկությամբ վարկի կամ օվերդրաֆտի ամսական մարման վերաբերյալ

30.00 ՀՀ դրամ

 

Մաստերքարդ  գոլդ, Վիզա գոլդ և Վիզա ինֆինիտ քարտերի քարտապաններին  USSD ծառայության միջոցով տրամադրվող sms հաղորդագրությունների սակագին

0 ՀՀ դրամ

Բանկի կողմից թողարկվող բոլոր վճարային քարտերի քարտապաններին, բացառությամբ  Մաստերքարդ  գոլդ, Վիզա գոլդ և Վիզա ինֆինիտ  քարտապանների, USSD ծառայության միջոցով տրամադրվող sms հաղորդագրությունների սակագին

30.00  ՀՀ դրամ

“Ֆինասնական օգնական” համակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` www.abcfinance.am: 




Նախորդ էջ