Վճարային քարտերի նկարագիր


Վճարային քարտերը բանկային հաշվին կցված պլաստիկ քարտեր են, որոնք հնարավորություն են տալիս քարտատիրոջը օգտագործել իր հաշվին եղած դրամական միջոցները: Պլաստիկ քարտերը նախատեսված են հաշվից գումար կանխիկացնելու, ապրանքների կամ ծառայությունների դիմաց վճարումն անկանխիկ, այդ թվում` առցանց,  կատարելու համար: Պլաստիկ քարտերի շուկայում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը զբաղեցնում է մրցակցային բարձր դիրք, ինչը պայմանավորված է ոչ միայն քարտերին տրվող պայմանների մատչելիությամբ, այլև քարտատեսակների բազմազանությամբ, Բանկի կողմից պարբերաբար իրականացվող ակցիաներով: Յուրաքանչյուր զբաղվածության անձ կարող է գտնել իր պահանջներին ու հնարավորություններին բավարարող քարտ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի կողմից թողարկվող քարտերի բազմազանության մեջ:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի մասնաճյուղերն ու բանկոմատները հնարավորություն են տալիս Ձեզ առանց լրացուցիչ միջնորդավճարների օգտվելու Ձեր քարտային հաշվի դրամական միջոցներից:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն իր հաճախորդներին է ներկայացնում ՄՈԲԱՅԼ ԲԱՆԿԻՆԳ ծառայությունը, որն էլ ավելի արդյունավետ է դարձնում և արագացնում է քարտային հաշիվների կառավարումը:

Բանկի կողմից թողարկված միջազգային վճարահաշվարկային քարտերով Քարտի արժույթից տարբերվող արժույթներով գործարքներ կատարելիս կիրառվում է Բանկում գործարքի հաշվառման օրվա համար Բանկի կողմից սահմանված փոխարժեքը, իսկ Բանկի կողմից նման փոխարժեք սահմանված չլինելու դեպքում` միջազգային վճարահաշվարկային համակարգի կողմից սահմանված փոխարժեքը: Միջազգային վճարահաշվարկային համակարգի կողմից սահմանված, գործարքի կատարման պահին գործող արտարժույթի փոխարժեքի և Բանկի կողմից գործարքի հաշվառման օրվա համար սահմանված արտարժույթի փոխարժեքի միջև տարբերության դեպքում առաջացած բացասական տարբերությունը գանձվում է Քարտապանի քարտային հաշվից:




Նախորդ էջ