ARCA կենսաթոշակային


Համաձայն կնքված պայմանգրի կենսաթոշակառուները հնարավորություն ունեն ստանալ իրենց կենսաթոշակները ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ ArCa կենսաթոշակային պլաստիկ քարտի միջոցով:

ArCa կենսաթոշակային պլաստիկ քարտը հանդիսանում է ԱրՔա համակարգի պլաստիկ քարտ և կտրամադրվի կենսաթոշակառուներին անվճար: Կենսաթոշակների ստացման այս եղանակը կընձեռնի Ձեզ մի շարք առավելություններ`

հարմարավետություն` փոխանցված գումարը քարտապանները կարող են անմիջապես կանխիկացնել ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ բանկոմատների միջոցով կամ ցանկացած մասնաճյուղում առանց միջնորդավճարների գանձման: Նշենք, որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ  ներառում է մասնաճյուղերի և բանկոմատների լայն ցանց
միջոցների տնտեսում` մինչև 50% զեղչի հնարավորություն 100-ից ավելի առևտրի և սպասարկման կետերում, ատամնաբուժարաններում և բժշկական կլինիկաներում,
նոր գեղեցիկ դիզայն և նոր առավելություն` 5% զեղչ ԳԵԴԵՈՆ ՌԻԽՏԵՐ դեղատների ցանցում,

շահավետություն` քարտային հաշվի դրական մնացորդի դիմաց կհաշվեգրվի տարեկան մինչև 3%:

բարձորակ սպասարկում` մեր արհեստավարժ մասնագետները սիրով կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին:

ArCa կենսաթոշակային պլաստիկ քարտը ձեռք բերելու և կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալու համար`
1. այցելեք մոտակայքում գտնվող ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ ցանկացած մասնաճյուղ կամ գլխավոր գրասենյակ` Ձեզ հետ ունենալով անձնագիր, սոցիալական քարտ և կենսաթոշակի վկայական,
2. անձնական փաստաթղթերի պատճենները դիմումի հետ մեկտեղ տրամադրեք համապատասխան մասնագետին և առավելագույնը 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում կստանաք ArCa կենսաթոշակային պլաստիկ քարտը,
3. քարտը ստանալուն պես անհրաժեշտ է կնքված պայմանագրի պատճեն ներկայացնել Ձեր բնակության վայրի սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժին, որտեղ անհրաժեշտ է լրացնել դիմում` նշելով ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ անվանումը և քարտային հաշվի համարը:

Վերոնշյալ գործընթացի շրջանակներում սահմանվում է կենսաթոշակառուի պարտականությունը` տարեկան մեկ անգամ անձամբ ներկայանալ բանկ կամ բանկին ներկայացնել ՀՀ գործունեություն իրականացնող նոտարի կողմից հաստատված` իր ողջ լինելու մասին փաստաթուղթը:

Պատվիրել ARCA կենսաթոշակային  քարտը On-line

ArCa կենսաթոշակային պլաստիկ քարտի տրամադրման պայմանները և սպասարկման սակագները

ԳԵԴԵՈՆ ՌԻԽՏԵՐ դեղատների հասցեներ


Ուշադրություն`

 

Այլ բանկերի կողմից թողարկված քարտերով ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի ՊՈՍ տերմինալների միջոցով կանխիկի տրամադրման սակագին

Կանխիկացվող գումարի 2%

SMS ծառայության տրամադրման պայմաններ

 

*Քարտի ժամկետը լրանալու վերաբերյալ

* Հաճախորդի ցանկությամբ վարկի կամ օվերդրաֆտի վերջնաժամկետը լրանալու վերաբերյալ

*Հաճախորդի ցանկությամբ վարկային գծի/օվերդրաֆտի նվազեցման ժամկետի  և  գումարի վերաբերյալ

*Տարեկան սպասարկման վճարի վերաբերյալ

* Հաճախորդի ցանկությամբ վարկի կամ օվերդրաֆտի ամսական մարման վերաբերյալ

30.00 ՀՀ դրամ

 




Նախորդ էջ