ArCa Classic-M


 

Metro-Card.jpg
 
ArCa Classic-M պլաստիկ քարտը ժամանակակից Mifare (առանց կոնտակտի) տեխնոլոգիայի վրա հիմնված երկակի կիրառման (Dual) պլաստիկ քարտ է, որը միաժամանակ հանդիսանում է և´ ԱրՔա համակարգի վճարային բանկային քարտ, և´ Երևանի Մետրոպոլիտենում ուղևորությունների համար վճարումներ կատարելու միջոց:
Որպես բանկային քարտ ArCa Classic-M պլաստիկ քարտով կարող եք ստանալ աշխատավարձ, արագ և ապահով վճարումներ կատարել առևտրի և սպասարկման կետերում, բանկոմատներից կանխիկացնել Ձեր դրամական միջոցները: Քարտը նաև կարող եք գրանցել որպես վիրտուալ քարտ և իրականանել բազմաթիվ գործարքներ տանից կամ աշխատավայրից:
Կատարելով գնումներ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ զեղչային ցանցում ընդգրկված ավելի քան 100 առևտրի և սպասարկման կետերում և վճարելով ArCa Classic պլաստիկ քարտով` կստանաք զեղչեր և կտնտեսեք Ձեր միջոցները: 
ArCa Classic-M պլաստիկ քարտը նախապես լիցքավորելով որոշակի գումարին համապատասխան երթերով, կարող եք վճարել Ձեր ուղևորության դիմաց Երևանի Մետրոպոլիտենի բոլոր կայարաններում: Դրա համար անհրաժեշտ է ընդամենը քարտը մոտեցնել համապատասխան սարքին: Եթե երթերը սպառվել են, քարտը կարող եք անմիջապես վերալիցքավորել ինչպես Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, այնպես էլ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ Երիտասարդական մասնաճյուղում:

Երևանի Մետրոպոլիտենի կայարաններում կան նաև համապատասխան սարքեր, որոնց Ձեր քարտը մոտեցնելով կարող եք տեղեկություն ստանալ քարտում առկա երթերի քանակի մնացորդի մասին:

classicM1.jpg classicM3.jpg classicM4.jpg classicM22.jpg

 

Ուշադրություն`

 

Այլ բանկերի կողմից թողարկված քարտերով ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի ՊՈՍ տերմինալների միջոցով կանխիկի տրամադրման սակագին

Կանխիկացվող գումարի 2%

SMS ծառայության տրամադրման պայմաններ

 

*Քարտի ժամկետը լրանալու վերաբերյալ

* Հաճախորդի ցանկությամբ վարկի կամ օվերդրաֆտի վերջնաժամկետը լրանալու վերաբերյալ

*Հաճախորդի ցանկությամբ վարկային գծի/օվերդրաֆտի նվազեցման ժամկետի  և  գումարի վերաբերյալ

*Տարեկան սպասարկման վճարի վերաբերյալ

* Հաճախորդի ցանկությամբ վարկի կամ օվերդրաֆտի ամսական մարման վերաբերյալ

30.00 ՀՀ դրամ

 

Մաստերքարդ  գոլդ, Վիզա գոլդ և Վիզա ինֆինիտ քարտերի քարտապաններին  USSD ծառայության միջոցով տրամադրվող sms հաղորդագրությունների սակագին

0 ՀՀ դրամ

Բանկի կողմից թողարկվող բոլոր վճարային քարտերի քարտապաններին, բացառությամբ  Մաստերքարդ  գոլդ, Վիզա գոլդ և Վիզա ինֆինիտ  քարտապանների, USSD ծառայության միջոցով տրամադրվող sms հաղորդագրությունների սակագին

30.00  ՀՀ դրամ

Պատվիրել ArCa Classic-M քարտը On-line

ArCa Classic-M պլաստիկ քարտի տրամադրման պայմանները և սպասարկման սակագները

 “Ֆինասնական օգնական” համակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` www.abcfinance.am: 




Նախորդ էջ