ArCa Classic-M պլաստիկ քարտը ժամանակակից Mifare (առանց կոնտակտի) տեխնոլոգիայի վրա հիմնված երկակի կիրառման (Dual) պլաստիկ քարտ է, որը միաժամանակ հանդիսանում է և´ ԱրՔա համակարգի վճարային բանկային քարտ, և´ Երևանի Մետրոպոլիտենում ուղևորությունների համար վճարումներ կատարելու միջոց: Որպես բանկային քարտ ArCa Classic-M պլաստիկ քարտով կարող եք ստանալ աշխատավարձ, արագ և ապահով վճարումներ կատարել առևտրի և սպասարկման կետերում, բանկոմատներից կանխիկացնել Ձեր դրամական միջոցները: Քարտը նաև կարող եք գրանցել որպես վիրտուալ քարտ և իրականանել բազմաթիվ գործարքներ տանից կամ աշխատավայրից: Կատարելով գնումներ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ զեղչային ցանցում ընդգրկված ավելի քան 100 առևտրի և սպասարկման կետերում և վճարելով ArCa Classic պլաստիկ քարտով` կստանաք զեղչեր և կտնտեսեք Ձեր միջոցները: Իսկ քարտային հաշվի դրական մնացորդի դիմաց կհաշվեգրվի տարեկան 3%: ArCa Classic-M պլաստիկ քարտը նախապես լիցքավորելով որոշակի գումարին համապատասխան երթերով, կարող եք վճարել Ձեր ուղևորության դիմաց Երևանի Մետրոպոլիտենի բոլոր կայարաններում: Դրա համար անհրաժեշտ է ընդամենը քարտը մոտեցնել համապատասխան սարքին: Եթե երթերը սպառվել են, քարտը կարող եք անմիջապես վերալիցքավորել ինչպես Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, այնպես էլ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ Երիտասարդական մասնաճյուղում: Երևանի Մետրոպոլիտենի կայարաններում կան նաև համապատասխան սարքեր, որոնց Ձեր քարտը մոտեցնելով կարող եք տեղեկություն ստանալ քարտում առկա երթերի քանակի մնացորդի մասին:
|