ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ


Ձեր ժամանակի կառավարման լավագույն առաջարկն ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ում է:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ, հանդիսանալով Կառավարության կողմից լիազորված օպերատոր, իրականացնում է պետական մարմինների պատվիրակված գործառույթներ, մասնավորապես տրամադրում է տեղեկանքներ.

  • Օտարերկրյա պետություններ ներկայացնելու համար ՀՀ-ում դատվածության և հետախուզման առկայության մասին
  • Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ

Ինչպես նաև իրականացնում է.

  • ՍՊԸ գրանցում
  • Ա/Ձ հաշվառում
  • Գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցում,
  • Գույքի նկատմամբ իրավունքերի և սահմանափակումների պետական գրանցման վերաբերյալ տեղեկատվության տրամադրում, այդ թվում՝ միասնական տեղեկանքի ձևով:

Ծառայությունները մատուցվում են Բանկի հետևյալ մասնաճյուղերում. Զարգացում, Կենտրոն, Բաղրամյան, Իզմիրլյան, Արաբկիր, Նոր Նորք, Ջրվեժ, Դավթաշեն, Աբովյան, Ավան Առինջ, Արտաշատ, Էջմիածին, Արմավիր, իսկ գանձվող միջնորդավճարի սակագինը կազմում է 1.200 ՀՀ դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:

Այս համակարգը հնարավորություն է տալիս մեր հաճախորդներին տնտեսել ժամանակը և իրականացնել բազմաթիվ անհրաժեշտ գործարքներ մեկ վայրում: 




Նախորդ էջ