ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԵՐ


 

Սովորե´ք այսօր, վճարե´ք վաղը

Կարևորելով երիտասարդ սերնդի կրթությունը և զարգացումը` ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ուսանողներին է առաջարկում ուսման վարկավորման նոր ծրագիր: Ծրագրի շրջանակում վարկ կարող են ստանալ պետական և պետական հավատարմագրություն ունեցող ԲՈՒՀ-երի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները: Ուսումնառության ընթացքում վարկառուները մարում են միայն տոկոսները (առավելագույնը 4 տարի), իսկ ուսումնառության ավարտից հետո կատարվում են վարկի մայր գումարի և տոկոսագումարների հավասարաչափ մարումներ:
Վարկի տարեկան տոկոսադրույքի 2-3 տոկոսային կետը «ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՎԱՐԿԵՐ» ծրագրի շրջանակներում սուբսիդավորվում է պետության կողմից:



Վարկի տրամադրման պայմանները.
Վարկառու ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, որը հանդիսանում է “Աղյուսակ 1”-ում նշված պետական և պետական հավատարմագրություն ունեցող ԲՈՒՀ-երի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանող
Վարկի արժույթ ՀՀ դրամ
Վարկի նպատակը ուսման վարձի վճարում
Տարեկան տոկոսադրույք 12%, որից պետության կողմից սուբսիդավորվելու է
• 2 տոկոսային կետ, բոլոր շահառուների համար
• 3 տոկոսային կետ` գերազանց առաջադիմություն ցուցաբերած ուսանողների համար
Վարկի առավելագույն գումար 1 800 000 ՀՀ դրամ` ուսումնառության ամբողջ ընթացքում առավելագույնը 4 մասնաբաժնով, ընդ որում յուրաքանչյուր մասնաաժնի գումարը ոչ ավել, քան 450.000 ՀՀ դրամ` կախված ուսման վարձի չափից
Վարկի ժամկետը/Վարկի և տոկոսագումարի մարման ձևը առավելագույնը 10 տարի, որից ուսումնառության ընթացքում մարվում են միայն տոկոսներ (առավելագույնը 4 տարի), իսկ ուսումնառության ավարտից հետո կատարվում են վարկի մայր գումարի և տոկոսագումարների հավասարաչափ մարումներ
Վարկի ապահովվածություն առնվազն 2 անձի երաշխավորություն` ընդ որում երաշխավորներից մեկը պարտադիր հանդիսանում է վարկառուի ծնողներից մեկը կամ խնամակալը, իսկ երկրորդը` ազգական
Վարկառուի և երաշխավորների վարկային պատմության պահանջ հայտի ներկայացման օրվա դրությամբ պոտենցիալ վարկառուն և երաշխավորները նախորդող վերջին 24 ամիսների ընթացքում չեն ունեցել դասակարգված պարտավորություն և/կամ նրանցից յուրաքանչյուրի պարտավորությունների ժամկետանց օրերի քանակը չի գերազանցում 30 օրը
Երաշխավորի վարկունակության գնահատում համաձայն սպառողական վարկերի տրամադրման կարգի
Վարկի տրամադրման եղանակ անկանխիկ` փոխանցվում է ԲՈՒՀ-ի բանկային հաշվին
Ժամկետանց վարկի գումարի գծով տարեկան տոկոսադրույք ՀՀ ԿԲ բանկային տոկոսի հաշվարկային դրույք
Ժամկետանց տոկոսագումարի գծով տույժ օրական 0.5 տոկոս
Ժամկետանց վարկի գծով տույժ օրական 0.3 տոկոս

 

ԲՈՒՀ-երի ցանկ                                  

1. Երևանի պետական համալսարան
2. Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ
3. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան
4. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան Գյումրու մասնաճյուղ
5. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան Վանաձորի մասնաճյուղ
6. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան Կապանի մասնաճյուղ
7. Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան
8. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
9. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղ
10. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղ
11. Խ.Աբովյանի անվամ հայկական պետական մանկավարժական համալսարան
12. Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան
13. Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական համալսարան
14. Վանաձորի Հ.Թումանյանի անվան մանկավարժական ինստիտուտ
15. Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
16. Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղ
17. Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիա
17. Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղ
18. Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի Դիլիջանի մասնաճյուղ
19. Երևանի Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտ
20. Երևանի Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղ
21. Երևանի Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղ
22. Երևանի Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղ
23. Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան 
24. Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ
25. Գավառի պետական համալսարան
26. Հայաստանի պետական ագրարային համալսարան
27. Հայաստանի պետական ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղ
28. Հայաստանի պետական ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղ
29. Գորիսի պետական համալսարան
30. Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարան
31. Հայաստանի Ամերիկյան համալսարան
32. Հայաստանում Ֆրանսիական համալսարան
33. Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա
34. ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն
35. ՀՀ պետական կառավարման ակադեմիա
36. ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա
37. ՀՀ Ոստիկանության կրթահամալիր
38. Երևանի “ՄՖԲ” ֆինանսական ակադեմիա

Վարկի ձևակերպման վայր՝ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ լրիվ գործառնություններ իրականացնող բոլոր մասնաճյուղեր:

SMS ծառայության տրամադրման պայմաններ

 

*Քարտի ժամկետը լրանալու վերաբերյալ

* Հաճախորդի ցանկությամբ վարկի կամ օվերդրաֆտի վերջնաժամկետը լրանալու վերաբերյալ

*Հաճախորդի ցանկությամբ վարկային գծի/օվերդրաֆտի նվազեցման ժամկետի  և  գումարի վերաբերյալ

*Տարեկան սպասարկման վճարի վերաբերյալ

* Հաճախորդի ցանկությամբ վարկի կամ օվերդրաֆտի ամսական մարման վերաբերյալ

30.00 ՀՀ դրամ

Ծանուցում.
1. Տրամադրվող վարկի նվազագույն գումար չի սահմանվում:
2. Վարկի վաղաժամ մարումների համար տույժեր չեն սահմանվում:
3. Ուսանողը ԲՈՒՀ-ից դուրս մնալու դեպքում պարտավորվում է մարել ամբողջ վարկը և այդ պահի դրությամբ հաշվարկված տոկոսագումարը, ինչպես նաև առկայության դեպքում հաշվարկված տույժերը:
4. Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են տարեկան անվանական տոկոսադրույքի հիման վրա:
5. Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը հաճախորդի համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկին կարող եք ծանոթանալ այստեղ:
6. Վարկի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի մուտքագրմանը հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում:
7. Վարկի վերաբերյալ լիազոր մարմնի որոշում կայացնելուց հետո վարկառուն մեկօրյա ժամկետում ծանուցվում է որոշման վերաբերյալ: Որոշման ընդունումից հետո անհրաժեշտ փաստաթղթերը հավաքագրելու և վարկը տրամադրելու առավելագույն ժամանակահատվածը սահմանված է 15 օր:
Նշված ժամանակահատվածում վարկը չտրամադրելու դեպքում լիազոր մարմնի որոշումը համարվում է ուժը կորցրած և վերանայման դեպքում ներկայացվում է լիազոր մարմնի կրկնակի քննարկմանը:

Ուսանողին ներկայացվող պահանջ

Հայտերի բավարարումը իրականացվում է հաշվի առնելով ուսանողի առաջադիմությունը հետևյալ փաստաթղթերի հիման վրա`

  • առաջին կուրսի ուսանող` դպրոցի ավարտական վկայականի պատճենը և ԲՈՒՀ ընդուվելու քննական առարկաներից ստացված միավորները,
  • երկրորդ և բարձր կուրսերի, ինչպես նաև մագիստրատուրայի ուսանողներ` ստուգման գրքույկի պատճենը,
  • յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբում պահանջվում է ներկայացնել տեղեկանք ԲՈՒՀ-ից տվյալ ուսումնական հաստատությունում ուսանող լինելու վերաբերյալ:

  Հայտերը ենթակա են բավարարման, եթե`

1. Հաճախորդը ներկայացնում է վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջությամբ:
2. ԱՔՐԱ Քրեդիտ Ռեփորթինգ” ՓԲԸ հարցման արդյունքում Պոտենցիալ վարկառուն և/կամ Պոտենցիալ Երաշխավորը հարցմանը նախորդող վերջին 24 ամիսների ընթացքում չի ունեցել դասակարգված պարտավորություն և/կամ ընդհանուր առմամբ չի ունեցել առնվազն 30 օր ժամկետանց օրերի ուշացում:
3. Գրավի կամ Գրավների գնահատված արժեքը բավարարում է ներկայացված պահանջներին:
4. Վարկառուի և Երաշխավորի եկամուտները բավարարում են ներկայացված պահանջներին:
5. Բանկում վարկային հայտերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինը բավարարել է հաճախորդի վարկային հայտը:
6. ԵՎ այլն:

Հայտերը ենթակա են մերժման, եթե`


1. Հաճախորդի կողմից չեն ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը,
2. ՀՀ ԿԲ վարկային ռեգիստր հարցման արդյունքում Պոտենցիալ վարկառուն և/կամ Պոտենցիալ Երաշխավորը հարցմանը նախորդող վերջին 24 ամիսների ընթացքում ունեցել է դասակարգված պարտավորություն և/կամ ընդհանուր առմամբ ունեցել է առնվազն 30 օր ժամկետանց օրերի ուշացում,
3. Գրավի կամ Գրավների գնահատված արժեքը ոչ բավարար լինելու դեպքերում:
4. Վարկառուի և Երաշխավորի եկամուտների ոչ բավարար լինելու դեպքում:
5. Վարկառուի և Համավարկառուի կողմից կեղծ փաստաթղթեր և/կամ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում:
6. Վարկերի պատմական շտեմարանում հայտի մերժման հիմքի առկայությունը, որը վերացված չէ։
7. Բանկում վարկային հայտերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինը չի բավարարել հաճախորդի վարկային հայտը:
8. Վարկային հայտը հաստատվել է, սակայն հաճախորդը հաստատմանը հաջորդող 15 օրերի ընթացքում չի ներկայացել կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը:
9. ԵՎ այլն:



ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

Վարկատեսակը Տոկոսադրույքի հաշվառման ձևը Վարկի և տոկոսագումարի մարման ձևը
Ուսանողական վարկ տարեկան` վարկի գումարի մնացորդի նկատմամբ, տարին ընդունել 365 օր
ուսումնառության ընթացքում հավասարաչափ մարվում են միայն տոկոսներ, իսկ ուսումնառության ավարտից հետո կատարվում են վարկի մայր գումարի և տոկոսագումարների հավասարաչափ մարումներ
 
Ծանոթություն
Հավասարաչափ վճարումներով (անուիտետ) վարկի մարման եղանակի դեպքում յուրաքանչյուր ամիս հաշվարկվում է հավասարչափի գումար, որը կազմված է վարկի մայր գումարից և տոկոսագումարներից: Սակայն սկզբնական շրջանում այդ նույն չափի գումարի մեջ ավելի մեծ է տոկոսագումարների մեծությունը, փոքր է մարվող մայր գումարը: Ժամանակի ընթացքում այս բաշխումը փոքրանում է, այսինքն` մայր գումարի մեծությունը ամսական մարման մեջ մեծանում է, իսկ տոկոսագումարների մեծությունը փոքրանում է, սակայն ամսական վճարումները մնում են անփոփոխ:


ԶԳՈՒՇԱՑՈՒՄ`
ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆՐԱ ՄԱՍԻՆ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ`

ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՍՏԱՆՁՆԱԾ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ԿԱՐԳՈՎ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ՈՉ ՊԱՏՇԱՃ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ, ԲԱՆԿԻ ՀԱՆԴԵՊ ՍՏԱՆՁՆԱԾ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐՎՈՒՄ ԵՆ ՈՐՊԵՍ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑ ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԳՈՅԱՑԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ`
ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԳՐԱՎԻ ԱՌԱՐԿԱՆ, ԻՍԿ ԴՐԱ ԱՆԲԱՎԱՐԱՐ ԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆԱԵՎ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԱՅԼ ԳՈՒՅՔԸ, ԿԱՐՈՂ Է ԱՌԳՐԱՎՎԵԼ ԵՎ ԻՐԱՑՎԵԼ ԱՐՏԱԴԱՏԱԿԱՆ ԿԱՄ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ, ԻՆՉՊԵՍ ՈՒՂՂԱԿԻ ՎՃԱՌՔԻ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ:

 

Ուսանողական վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
2013-02-12
Բեռնել
ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ
2015-05-12
Բեռնել
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2015-05-12
Բեռնել



 

“Ֆինասնական օգնական” համակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` https://www.abcfinance.am/finhelper/index.php?type=consumer:




Նախորդ էջ