Օվերդրաֆտներ՝ այլ երկրների քաղաքացիներին և ՀՀ քաղաքացի ոչ ռեզիդենտ անձանց ոչ բնակելի անշարժ գույք ձեռք բերելու նպատակով


Վարկառու

 

22 (քսաներկու) տարին լրացած այլ երկրի քաղաքացի և ՀՀ քաղաքացի ոչ ռեզիդենտ անձ:

Վարկառուի տարիքը չի կարող գերազանցել 55 (հիսունհինգ) տարեկանը։

Երաշխավոր

22 (քսաներկու) տարին լրացած ֆիզիկական անձ, որի տարիքը չի կարող գերազանցել 55 (հիսունհինգ) տարեկանը:

Երաշխավոր կարող է հանդիսանալ ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ անձ։

Օվերդրաֆտի նպատակ

Երևան քաղաքում ոչ բնակելի անշարժ գույքի  ձեռքբերում (բացառությամբ արտադրական նշանակության տարածքների)

Արժույթ

ԱՄՆ դոլար

Օվերդրաֆտի առավելագույն գումար

200.000 (երկու հարյուր հազար) ԱՄՆ դոլար,

Օվերդրաֆտ/Գրավ առավելագույն հարաբերակցություն

Ձեռքբերվող գույքի գնահատված լիկվիդային արժեքի`

  1. 70%, փաստաթղթավորված եկամտի առկայության դեպքում:
  2. 50%, եթե  փաստաթղթավորված եկամուտներ չեն ներկայացվում:

Գրավի առարկա

Ձեռք բերվող գույքը։

Օվերդրաֆտի առավելագույն ժամկետ

Մինչև 120 ամիս։

Տարեկան տոկոսադրույք

10% (տասը տոկոս), եթե դիտարկվում է փաստաթղթավորված եկամուտ։

12% (տասներկու տոկոս), եթե փաստաթղթավորված եկամուտներ չեն դիատրկվում։

Օվերդրաֆտի մարումներ

Հավասարաչափ ամորտիզացիա։

Օվերդրաֆտի և տոկոսագումարների մարումներ

Ամենամսյա

Ժամկետանց գումարի գծով տույժ

Օրական 0.1%

Ժամկետանց տոկոսի գծով տույժ

Օրական 0.2%

Ժամկետանց օվերդրաֆտի գումարի գծով տարեկան տոկոսադրույք

Շարունակում է գործել պայմանագրով սահմանված տոկոսադրույքը

Վարկառուի և երաշխավորների վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ

Վարկային հայտի ներկայացման նախորդ 12 ամիսների ընթացքում ժամկետանց կամ դասակարգված պարտավորությունների բացակայություն (բացառությամբ մարված երաշխավորությունների)  և ժամկետանց պարտավորությունների օրերի հանրագումարի ոչ ավել, քան 30 օրվա գերազանցում

Վարկունակության վերլուծություն

Համաձայն Բակում գործող կարգերի, եթե ներկայացվում է փաստաթղթավորված եկամուտներ

Հայտի ուսումնասիրության վճար

10.000 (տասը հազար) ՀՀ դրամ

Վարկի սպասարկման վճար

Միանվագ վարկի տրամադրման օրը վարկի գումարի 0.5% չափով, նվազագույնը 80.000 ՀՀ դրամ, իսկ առավելագույնը 200.000 ՀՀ դրամ

Մոնիտորինգ

Համաձայն Բանկում գործող կարգի


Կարևոր է  իմանալ`

*Գրավը պետք է գնահատվի Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող կազմակերպություններից մեկի կողմից:

SMS ծառայության տրամադրման պայմաններ

 

*Քարտի ժամկետը լրանալու վերաբերյալ

* Հաճախորդի ցանկությամբ վարկի կամ օվերդրաֆտի վերջնաժամկետը լրանալու վերաբերյալ

*Հաճախորդի ցանկությամբ վարկային գծի/օվերդրաֆտի նվազեցման ժամկետի  և  գումարի վերաբերյալ

*Տարեկան սպասարկման վճարի վերաբերյալ

* Հաճախորդի ցանկությամբ վարկի կամ օվերդրաֆտի ամսական մարման վերաբերյալ

30.00 ՀՀ դրամ


Հաճախորդի վարկային հայտը բավարարվում է, եթե`

1. Հաճախորդը ներկայացնում է վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջությամբ:
2. Վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո, հաճախորդի (առկայության դեպքում նաև համավարկառուների, երաշխավորների, ինչպես նաև համատեղ բնակվող ընտանիքի անդամների) վարկային պատմության վերաբերյալ հարցում է կատարվում ՀՀ ԿԲ վարկային ռեգիստր և/կամ ՙԱՔՌԱ՚ վարկային բյուրո:
3. Դրական վարկային պատմության դեպքում, կատարվում է հաճախորդի վարկունակության և վճարունակության գնահատում, անհրաժեշտության դեպքում` այցելելով հաճախորդի գործունեության իրականացման վայր:
4. Հաճախորդի վարկունակության վերաբերյալ դրական եզրակացության դեպքում, կատարվում է որպես գրավ առաջարկվող գույքի գնահատում:
5. Որպես գրավ առաջարկվող գույքի գնահատման արդյունքում գրավը ընդունելի լինելու դեպքում, կազմվում է եզրակացությունը և ներկայացվում է վարկերի տրամադրման վերաբերյալ որոշում կայացնող լիազոր մարմնի քննարկմանը:
6. Վարկը հաստատվելու դեպքում կատարվում են ՀՀ օրենսդրությամբ և իրավական այլ ակտերով սահմանված ձևակերպումները (անհրաժեշտության դեպքում նաև գրավադրող գույքի և վարկառուի/համավարկառուի դժբախտ պատահարից ապահովագրություն), որից հետո իրականացվում է վարկի տրամադրում: 


Հաճախորդի վարկային հայտը մերժվում է, եթե`


1. Հաճախորդի կողմից չեմ ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը, 
2. Վարկունակության գնահատման արդյունքում պարզվել է, որ հաճախորդը վարկունակ չէ,
3. Որպես գրավ առաջարկվող գույքի գնահատման արդյունքում պարզվել է, որ այն որպես գրավ ընդունելի չէ բանկի համար, 
4. Բանկում վարկային հայտերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինը չի բավարարել հաճախորդի վարկային հայտը, 
5. Վարկային հայտը հաստատվել է, սակայն հաճախորդը հաստատմանը հաջորդող 15 օրերի ընթացքում չի ներկայացել կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը, 
6. Վարկավորման գործընթացի արդյունքում հայտնի են դարձել հաճախորդի վերաբերյալ այնպիսի տեղեկություն, որը կասկածի տակ են դնում հաճախորդի վճարունակությունը:
7. Եվ այլն:

 
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` 

ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ Մ
ԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆՐԱ ՄԱՍԻՆ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ: 

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` 
ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՍՏԱՆՁՆԱԾ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ԿԱՐԳՈՎ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ՈՉ ՊԱՏՇԱՃ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ, ԲԱՆԿԻ ՀԱՆԴԵՊ ՍՏԱՆՁՆԱԾ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐՎՈՒՄ ԵՆ ՈՐՊԵՍ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑ ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԳՈՅԱՑԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` 
ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԳՐԱՎԻ ԱՌԱՐԿԱՆ, ԻՍԿ ԴՐԱ ԱՆԲԱՎԱՐԱՐ ԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆԱԵՎ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԱՅԼ ԳՈՒՅՔԸ, ԿԱՐՈՂ Է ԱՌԳՐԱՎՎԵԼ ԵՎ ԻՐԱՑՎԵԼ ԱՐՏԱԴԱՏԱԿԱՆ ԿԱՄ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ, ԻՆՉՊԵՍ ՈՒՂՂԱԿԻ ՎՃԱՌՔԻ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ:




Նախորդ էջ