ՎԱՐԿԱՅԻՆ ԶԱՄԲՅՈՒՂ


ՎԱՐԿԱՅԻՆ ԶԱՄԲՅՈՒՂ

Վարկառու

22 (քսաներկու) տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, որի տարիքը չի կարող գերազանցել 55 (հիսունհինգ) տարեկանը

Երաշխավոր

22 (քսաներկու) տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, որի տարիքը չի կարող գերազանցել 55 (հիսունհինգ) տարեկանը

Արժույթ

ԱՄՆ դոլար

Օվերդրաֆտի նպատակը

Անձնական նպատակներ

Օվերդրաֆտի առավելագույն գումար

200.000 (երկու հարյուր հազար) ԱՄՆ դոլար

Օվերդրաֆտի առավելագույն ժամկետ

120 ամիս

Օվերդրաֆտի տարեկան տոկոսադրույք

14%, եթե ներկայացվում է փաստաթղթավորված եկամուտ

18%, եթե եկամուտներ չեն դիատրկվում

Օվերդրաֆտի տրամադրման եղանակ

Վճարային քարտի միջոցով

Օվերդրաֆտի և տոկոսագումարների մարումներ

Ամսական, հավասարաչափ ամորտիզացիա

Գրավի տեսակ*

Անշարժ գույք (բնակարան, բնակելի տուն, հասարակական տարածք` բացառությամբ արտադրական տարածքների)

Գրավ կարող է հանդիսանալ այն գույքը, որը գտնվում է Երևան, Աբովյան, Էջմիածին, Արտաշատ, Աշտարակ, Ծաղկաձոր, Վանաձոր և Դիլիջան քաղաքներում

Օվերդրաֆտ/գրավ առավելագույն հարաբերակցություն

(լիկվիդային արժեք)

1.  60%, եթե ներկայացվում է փաստաթղթավորված եկամուտ

Եթե ներկայացվում է երկրորդ գրավ, ապա օվերդրաֆտ/գրավ հարաբերակցությունը կարող է կազմել առաջին գրավի 70%

Երկրորդ գրավ դիտարկվում է  միայն անշարժ գույք

2.  30%, եթե եկամուտներ չեն դիտարկվում

Եթե ներկայացվում է երկրորդ գրավ, ապա օվերդրաֆտ/գրավ հարաբերակցությունը կարող է կազմել առաջին գրավի 50%

Երկրորդ գրավ դիտարկվում է  միայն անշարժ գույք

Ժամկետանց օվերդրաֆտի գումարի գծով տարեկան տոկոսադրույք

Վարկային պայմանագրով սահմանված տարեկան տոկոսադրույք

Ժամկետանց տոկոսագումարի գծով տույժ

օրական 0.2 տոկոս

Ժամկետանց օվերդրաֆտի գծով տույժ

օրական 0.1 տոկոս

Վարկառուի և երաշխավորողների վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ

Վարկային հայտի ներկայացման նախորդ 12 ամիսների ընթացքում ժամկետանց կամ դասակարգված պարտավորությունների բացակայություն և ժամկետանց պարտավորությունների օրերի հանրագումարի ոչ ավել, քան 30 օրվա գերազանցում

Հայտի ուսումնասիրության վճար

5 000  ՀՀ դրամ

Վարկային փաթեթի կազմ­ման և սպասարկման վճար

Օվերդրաֆտի գումարի 0.1%, նվազագույնը 20 000 ՀՀ դրամ

Վարկունակության գնահատում

1.Մարում/Եկամուտ առավելագույն հարաբերակցությունը 35% (տվյալ վարկի գծով ամսական մարում/վարկառուի և երաշխավորի եկամուտ)

2.Ընդհանուր մարում/Եկամուտ առավելագույն հարաբերակցությունը 45% (վարկառուի, իր հետ բնակվող անձանց և երաշխավորի բոլոր վարկային պարտավորություններ/ վարկառուի և երաշխավորի եկամուտ)

Հիմք է ընդունվում չհարկված եկամուտը:

3. Եթե եկամուտներ չեն դիտարկվում, ապա վարկունակության գնահատումը կատարվում է հետևյալ կերպով` վարկառուի գործող բոլոր վարկային պարտավորությունների` ներառյալ տրամադրված երաշխավորությունների և տրամադրվող օվերդրաֆտի հանրագումարը չի կարող գերազանցել գրավադրվող գույքի (առաջին գրավ) գնահատված լիկվիդային արժեքի 50%

Քարտի տեսակ

MC Standard, Visa Classic

Վճարային քարտի  տարեկան սպասարկման վճար

3 500 ՀՀ դրամ, չնվազող մնացորդ չի կիրառվում

Քարտի սպասարկման վճարը գանձվում է միանվագ օվերդրաֆտի գործողության ամբողջ ժամկետի համար

SMS ծառայության տրամադրման պայմաններ

 

*Քարտի ժամկետը լրանալու վերաբերյալ

* Հաճախորդի ցանկությամբ վարկի կամ օվերդրաֆտի վերջնաժամկետը լրանալու վերաբերյալ

*Հաճախորդի ցանկությամբ վարկային գծի/օվերդրաֆտի նվազեցման ժամկետի  և  գումարի վերաբերյալ

*Տարեկան սպասարկման վճարի վերաբերյալ

* Հաճախորդի ցանկությամբ վարկի կամ օվերդրաֆտի ամսական մարման վերաբերյալ

30.00 ՀՀ դրամ



Բանկի հետ համագործակցող ապահովագրական կազմակերպությունների ցանկ


1. Վարկի վերաբերյալ որոշումը կայացվում է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի մուտքագրմանը հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում։
2. Վարկի վերաբերյալ լիազոր մարմնի որոշում կայացնելուց հետո վարկառուն մեկօրյա ժամկետում ծանուցվում է որոշման վերաբերյալ։ Որոշման ընդունումից հետո անհրաժեշտ փաստաթղթերը հավաքագրելու և վարկը տրամադրելու առավելագույն ժամանակահատվածը սահմանված է 15 օր։
3. Նշված ժամանակահատվածում վարկը չտրամադրելու դեպքում լիազոր մարմնի որոշումը համարվում է ուժը կորցրած և վերանայման դեպքում ներկայացվում է լիազոր մարմնի կրկնակի քննարկմանը։
4. Վարկառուի կողմից վարկային պայմանագրով նախատեսված ժամկետներում տոկոսները չվճարելու դեպքում, Վարկառուն պարտավորվում է վճարել տույժ` չվճարված գումարների 0.2% -ի չափով, յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար:
5. Վարկառուի կողմից վարկային պայմանագրով նախատեսված ժամկետներում վարկի վերադարձման պարտավորությունները չկատարելու դեպքում, Վարկառուն պարտավորվում է վճարել տույժ` չվճարված գումարների 0.1% -չափով, յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար:
6. ԱՄՆ դոլարով վարկի տրամադրման դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:




Նախորդ էջ