Անշարժ գույքի գրավադրմամբ միջազգային պլաստիկ քարտերի միջոցով տրամադրվող օվերդրաֆտներ


 

Անշարժ գույքի գրավադրմամբ միջազգային պլաստիկ քարտերի միջոցով տրամադրվող օվերդրաֆտներ*

Վարկի արժույթը

Վարկի առավելագույն գումարը

Վարկի առավելագույն ժամկետը

Նվազագույն տարեկան տոկոսադրույք

Վարկի/Գրավի գնահատված արժեքի առավելագույն հարաբերակցություն

ԱՄՆ դոլար

50,000

60 ամիս

12%

70%


Կարևոր է իմանալ`

  • Վարկի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի մուտքագրմանը հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում:
  • Ժամկետից շուտ մարելու հնարավորություն առանց տույժ-տուգանքների հաշվարկման:
  • Ապահովման միջոցի (գրավի) գնահատումն իրականացվում է Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող լիցենզավորված ընկերությունների կողմից` գնահատող ընկերությունների կողմից սահմանված սակագներով: Գնահատող ընկերությունների ցանկին և սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ:
  • Օվերդրաֆտի փաթեթի սպասարկման համար օվերդրաֆտի տրամադրման օրը գանձվում է միանվագ 10 000 ՀՀ դրամ:  
  • Անվճար տրամադրվում է ՄաստերՔարտ Ստանդարտ պլաստիկ քարտը, որի տարեկան սպասարկման վճարը ` 5.000 ՀՀ դրամ:
  • Տոկոսագումարի հաշվարկման ձևը` տարեկան վարկի մնացորդի նկատմամբ, տարին 365 օր
  • Վարկի և տոկոսագումարի մարման ձևը` հավասարաչափ ամորտիզացիա (յուրաքանչյուր ամիս վարկի գումարի հավասարաչափ մարում, վարկի գումարի մնացորդի նկատմամբ հաշվարկվող, աստիճանաբար նվազող տոկոսագումար):
  • Օվերդրաֆտը տրամադրվում է բացառապես սահմանաչափի ամսական նվազեցման և հաշվարկված տոկոսագումարի վճարման պայմանով, ընդ որում` օվերդրաֆտի ամսական մարման և վարկառուի ու երաշխավոր հանդիսացող անձանց ամսական եկամտի հարաբերակցությունը չի կարող գերազանցել 35 տոկոսը, իսկ բոլոր վարկային պարտավորությունների ընդհանուր ամսական մարման և վարկառուի ու երաշխավոր հանդիսացող անձանց ամսական եկամտի հարաբերակցությունը չի կարող գերազանցել 45 տոկոսը:
  • Վարկառուի կողմից իր պարտավորությունները ժամանակին չկատարելու դեպքում նրա կողմից վճարվում է տույժ
    ա) Ժամկետանց տոկոսների դիմաց չվճարված գումարի 0,3%-ի չափով,
    բ) Ժամկետանց վարկի գումարի դիմաց չվճարված գումարի 0,2%-ի չափով:

SMS ծառայության տրամադրման պայմաններ

 

*Քարտի ժամկետը լրանալու վերաբերյալ

* Հաճախորդի ցանկությամբ վարկի կամ օվերդրաֆտի վերջնաժամկետը լրանալու վերաբերյալ

*Հաճախորդի ցանկությամբ վարկային գծի/օվերդրաֆտի նվազեցման ժամկետի  և  գումարի վերաբերյալ

*Տարեկան սպասարկման վճարի վերաբերյալ

* Հաճախորդի ցանկությամբ վարկի կամ օվերդրաֆտի ամսական մարման վերաբերյալ

30.00 ՀՀ դրամ


Հաճախորդի վարկային հայտը բավարարվում է, եթե`

1. Հաճախորդը ներկայացնում է վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջությամբ:
2. Վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո, հաճախորդի (առկայության դեպքում նաև համավարկառուների, երաշխավորների, ինչպես նաև համատեղ բնակվող ընտանիքի անդամների) վարկային պատմության վերաբերյալ հարցում է կատարվում ՀՀ ԿԲ վարկային ռեգիստր և/կամ ՙԱՔՌԱ՚ վարկային բյուրո:
3.Դրական վարկային պատմության դեպքում, կատարվում է հաճախորդի վարկունակության և վճարունակության գնահատում, անհրաժեշտության դեպքում` այցելելով հաճախորդի գործունեության իրականացման վայր:
4. Հաճախորդի վարկունակության վերաբերյալ դրական եզրակացության դեպքում, կատարվում է որպես գրավ առաջարկվող գույքի գնահատում:
5. Որպես գրավ առաջարկվող գույքի գնահատման արդյունքում գրավը ընդունելի լինելու դեպքում, կազմվում է եզրակացությունը և ներկայացվում է վարկերի տրամադրման վերաբերյալ որոշում կայացնող լիազոր մարմնի քննարկմանը:
6. Վարկը հաստատվելու դեպքում կատարվում են ՀՀ օրենսդրությամբ և իրավական այլ ակտերով սահմանված ձևակերպումները (անհրաժեշտության դեպքում նաև գրավադրող գույքի և վարկառուի/համավարկառուի դժբախտ պատահարից ապահովագրություն), որից հետո իրականացվում է վարկի տրամադրում: 


Հաճախորդի վարկային հայտը մերժվում է, եթե`

1. Հաճախորդի կողմից չեմ ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը, 
2. Վարկունակության գնահատման արդյունքում պարզվել է, որ հաճախորդը վարկունակ չէ,
3. Որպես գրավ առաջարկվող գույքի գնահատման արդյունքում պարզվել է, որ այն որպես գրավ ընդունելի չէ բանկի համար, 
4. Բանկում վարկային հայտերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինը չի բավարարել հաճախորդի վարկային հայտը: 
5. Վարկային հայտը հաստատվել է, սակայն հաճախորդը հաստատմանը հաջորդող 15 օրերի ընթացքում չի ներկայացել կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը:
6. Վարկավորման գործընթացի արդյունքում հայտնի են դարձել հաճախորդի վերաբերյալ այնպիսի տեղեկություն, որը կասկածի տակ են դնում հաճախորդի վճարունակությունը: 
7. Եվ այլն



Վարկատեսակը Տոկոսադրույքի հաշվառման ձևը Վարկի և տոկոսագումարի մարման ձևը
Անշարժ գույքի գրավադրմամբ վարկ/օվերդրաֆտ տարեկան` վարկի գումարի մնացորդի նկատմամբ, տարին ընդունել 365 օր
հավասարաչափ ամորտիզացիա
Ծանոթություն
Վարկի մայր գումարի հավասարաչափ մարման (ամորտիզացիայի) եղանակի դեպքում յուրաքանչյուր ամիս վարկի մայր գումարի մարման համար հաշվարկվում է հավասար գումար, իսկ տոկոսագումարներն անհավասարաչափ են` դրանք շատ են վարկի սկզբում և նվազում են վարկի մարման ընթացքում: Ստացվում է այնպես, որ յուրաքանչյուր ամիս վարկի մարմանն ուղղված վճարները փոփոխվում են` աստիճանաբար նվազելով:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ`

ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆՐԱ ՄԱՍԻՆ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ`

ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՍՏԱՆՁՆԱԾ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ԿԱՐԳՈՎ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ՈՉ ՊԱՏՇԱՃ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ, ԲԱՆԿԻ ՀԱՆԴԵՊ ՍՏԱՆՁՆԱԾ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐՎՈՒՄ ԵՆ ՈՐՊԵՍ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑ ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԳՈՅԱՑԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ`

ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԳՐԱՎԻ ԱՌԱՐԿԱՆ, ԻՍԿ ԴՐԱ ԱՆԲԱՎԱՐԱՐ ԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆԱԵՎ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԱՅԼ ԳՈՒՅՔԸ, ԿԱՐՈՂ Է ԱՌԳՐԱՎՎԵԼ ԵՎ ԻՐԱՑՎԵԼ ԱՐՏԱԴԱՏԱԿԱՆ ԿԱՄ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ, ԻՆՉՊԵՍ ՈՒՂՂԱԿԻ ՎՃԱՌՔԻ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ:
 
Անշարժ գույքի գրավադրմամբ վարկ/օվերդրաֆտ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
2010-10-27
Բեռնել
 

 

 
 



Նախորդ էջ