Ավտոմեքենաների ապահովմամբ MasterCard Standard, Visa Classic պլաստիկ քարտերի միջոցով օվերդրաֆտների տրամադրման պայմաններ


 

Օվերդրաֆտի տրամադրման պայմանները

 

Ռուսական և այլ արտասահմանյան արտադրության ավտոմեքենաների ձեռքբերման ինչպես նաև գրավադրման նպատակով MC STANDARD  կամ VISA CLASSIC քարտերի միջոցով տրամադրվող օվերդրաֆտներ

Վարկառու

 

22 (քսաներկու) տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, որի տարիքը չի կարող գերազանցել 55 (հիսունհինգ) տարեկանը

Համավարկառու+երաշխավոր

 

22 (քսաներկու) տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, որի տարիքը չի կարող գերազանցել 55 (հիսունհինգ) տարեկանը

Արժույթ

ԱՄՆ դոլար

Ապպահովվածություն*

Ձեռք բերվող կամ գրավադրվող ավտոմեքենան**

Վարկի առավելագույն գումար

50.000 ԱՄՆ դոլար

Վարկի առավելագույն ժամկետ

60 ամիս – այլ արտասահմանյան արտադրության ավտոմեքենաների դեպքում

48 ամիս – ռուսական արտադարության ավտոմեքենաների դեպքում

Տարեկան տոկոսադրույք

11%

Վարկ/Գրավ հարաբերակցություն

(լիկվիդային արժեք, իսկ առաջնային շուկայից ձեռքբերման դեպքում հիմք է հանդիսանում նաև վաճառող ընկերության կողմից տրված հաշիվ ապրանքագրի արժեքը)

1.Արտասահմանյան ավտոմեքենաներ`

2004թ-2010թ ներառյալ – մինչև 50%

2011թ-2015թ ներառյալ – մինչև 60%

2016թ.– մինչև 70% (Ներառյալ առաջնային շուկայից)

2016թ.–ից  բարձր– մինչև 80% (Ներառյալ առաջնային շուկայից)

2.Ռուսական ավտոմեքենաներ`

2010թ-2012թ. ներառյալ – մինչև 30%

2013թ-2015թ. ներառյալ – մինչև 40%

2016թ և բարձր – մինչև 50% (Ներառյալ առաջնային շուկայից)

Վարկի և տոկոսագումարների մարումներ

Ամենամսյա հավասարաչափ ամորտիզացման եղանակով

Վաղաժամ մարման տույժեր չեն կիրառվում

Վարկի տրամադրման եղանակ

Անկանխիկ

Ժամկետանց տոկոսի գծով տույժ

Օրական 0.3%

Ժամկետանց գումարի գծով տույժ

Օրական 0.2%

Ժամկետանց վարկի գումարի գծով տարեկան տոկոսադրույք

Վարկային պայմանագրով սահմանված տարեկան տոկոսադրույք

Վարկառուի և համավարկառուների վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ

Վարկային հայտի ներկայացման նախորդ 24 ամիսների ընթացքում դասակարգված պարտավորությունների բացակայություն (բացառությամբ մարված երաշխավորությունների) և ժամկետանց պարտավորությունների օրերի հանրագումարը ոչ ավել, քան 40 օրվա գերազանցում

Հայտի ուսումնասիրության վճար

5000 ՀՀ դրամ

Հաճախորդի կողմից վճարվող օվերդրաֆտի սպասարկման վճար

Տրավադրվող վարկի 0.2%, նվազագույնը 10.000 ՀՀ դրամ

Վարկունակության վերլուծություն

1.Մարում/Եկամուտ առավելագույն հարաբերակցությունը 35% (տվյալ վարկի գծով ամսական մարում/վարկառուի և համավարկառուի կամ երաշխավորի եկամուտ)

2.Ընդհանուր մարում/Եկամուտ առավելագույն հարաբերակցությունը 45% (վարկառուի և համավարկառուի կամ երաշխավորի բոլոր վարկային պարտավորություններ/ վարկառուի և համավարկառուի կամ երաշխավորի եկամուտ):

Հիմք է ընդունվում չհարկված եկամուտը:

Նվազագույն սպառողական զամբյուղի հաշվարկ չի կիրառվում:

Ապահովագրություն

Պարտադիր, յուրաքանչյուր տարի:

Գրավադրվող ավտոմեքենայի ապահովագրություն` Օվերդրաֆտի սահմանաչափի չափով

 

*գրավը պետք է գնահատվի Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող կազմակերպություններից մեկի կողմից:

**Որպես գրավ Բանկի համար ընդունելի են հետևյալ ավտոմեքենաների մակնիշները` Մերսեդես-Բենց, ԲՄՎ, Աուդի, Պորշե, Ֆորդ, ԿԻԱ, Հոնդա, Շևրոլե, Ֆոլկսվագեն, Օպել, Տոյոտա, Լեքսուս, Նիսսան, Ինֆինիտի, Միցուբիշի, Հյունդաի, Լադա:

 


Կարևոր է իմանալ`

  • Վարկի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի մուտքագրմանը հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում:
  • Ժամկետից շուտ մարելու հնարավորություն առանց տույժ-տուգանքների հաշվարկման:
  • Ապահովման միջոցի (գրավի) գնահատումն իրականացվում է Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող լիցենզավորված ընկերությունների կողմից` գնահատող ընկերությունների կողմից սահմանված սակագներով: Գնահատող ընկերությունների ցանկին և սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ:
  • Ապահովագրող ընկերությունների ցանկին և սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ:
  • Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկին կարող եք ծանոթանալ այստեղ:
  • Անվճար տրամադրվում է ՄաստերՔարտ Ստանդարտ/Վիզա կլասիկ պլաստիկ քարտը, որի տարեկան սպասարկման վճարը ` 5.000 ՀՀ դրամ:
  • Տոկոսագումարի հաշվարկման ձևը` տարեկան վարկի մնացորդի նկատմամբ, տարին 365 օր:
  • Օվերդրաֆտը տրամադրվում է բացառապես սահմանաչափի ամսական նվազեցման և հաշվարկված տոկոսագումարի վճարման պայմանով:
  • Վարկառուի կողմից իր պարտավորությունները ժամանակին չկատարելու դեպքում նրա կողմից վճարվում է տույժ
    ա) Ժամկետանց տոկոսների դիմաց չվճարված գումարի 0,3%-ի չափով,
    բ) Ժամկետանց վարկի գումարի դիմաց չվճարված գումարի 0,2%-ի չափով:
  • Օվերդրաֆտը տրամադրվում է բացառապես սահմանաչափի ամսական նվազեցման և հաշվարկված տոկոսագումարի վճարման պայմանով: 

SMS ծառայության տրամադրման պայմաններ

 

*Քարտի ժամկետը լրանալու վերաբերյալ

* Հաճախորդի ցանկությամբ վարկի կամ օվերդրաֆտի վերջնաժամկետը լրանալու վերաբերյալ

*Հաճախորդի ցանկությամբ վարկային գծի/օվերդրաֆտի նվազեցման ժամկետի  և  գումարի վերաբերյալ

*Տարեկան սպասարկման վճարի վերաբերյալ

* Հաճախորդի ցանկությամբ վարկի կամ օվերդրաֆտի ամսական մարման վերաբերյալ

30.00 ՀՀ դրամ


Հաճախորդի վարկային հայտը բավարարվում է, եթե`

1. Հաճախորդը ներկայացնում է վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջությամբ:
2. Վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո, հաճախորդի (առկայության դեպքում նաև համավարկառուների, երաշխավորների, ինչպես նաև համատեղ բնակվող ընտանիքի անդամների) վարկային պատմության վերաբերյալ հարցում է կատարվում ՀՀ ԿԲ վարկային ռեգիստր և/կամ ՙԱՔՌԱ՚ վարկային բյուրո:
3.Դրական վարկային պատմության դեպքում, կատարվում է հաճախորդի վարկունակության և վճարունակության գնահատում, անհրաժեշտության դեպքում` այցելելով հաճախորդի գործունեության իրականացման վայր:
4. Հաճախորդի վարկունակության վերաբերյալ դրական եզրակացության դեպքում, կատարվում է որպես գրավ առաջարկվող գույքի գնահատում:
5. Որպես գրավ առաջարկվող գույքի գնահատման արդյունքում գրավը ընդունելի լինելու դեպքում, կազմվում է եզրակացությունը և ներկայացվում է վարկերի տրամադրման վերաբերյալ որոշում կայացնող լիազոր մարմնի քննարկմանը:
6. Վարկը հաստատվելու դեպքում կատարվում են ՀՀ օրենսդրությամբ և իրավական այլ ակտերով սահմանված ձևակերպումները (անհրաժեշտության դեպքում նաև գրավադրող գույքի և վարկառուի/համավարկառուի դժբախտ պատահարից ապահովագրություն), որից հետո իրականացվում է վարկի տրամադրում: 

 


Հաճախորդի վարկային հայտը մերժվում է, եթե`

1. Հաճախորդի կողմից չեմ ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը,
2. Վարկունակության գնահատման արդյունքում պարզվել է, որ հաճախորդը վարկունակ չէ,
3. Որպես գրավ առաջարկվող գույքի գնահատման արդյունքում պարզվել է, որ այն որպես գրավ ընդունելի չէ բանկի համար,
4. Բանկում վարկային հայտերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինը չի բավարարել հաճախորդի վարկային հայտը,
5. Վարկային հայտը հաստատվել է, սակայն հաճախորդը հաստատմանը հաջորդող 15 օրերի ընթացքում չի ներկայացել կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը,
6. Վարկավորման գործընթացի արդյունքում հայտնի են դարձել հաճախորդի վերաբերյալ այնպիսի տեղեկություն, որը կասկածի տակ են դնում հաճախորդի վճարունակությունը:
7. Եվ այլն:

 



Վարկատեսակը Տոկոսադրույքի հաշվառման ձևը Վարկի և տոկոսագումարի մարման ձևը
Ավտոմեքենաների ապահովմամբ MasterCard Standard, Visa Classic պլաստիկ քարտերի միջոցով օվերդրաֆտ տարեկան` վարկի գումարի մնացորդի նկատմամբ, տարին ընդունել 365 օր
հավասարաչափ ամորտիզացիա
 
Ծանոթություն
Վարկի մայր գումարի հավասարաչափ մարման (ամորտիզացիայի) եղանակի դեպքում յուրաքանչյուր ամիս վարկի մայր գումարի մարման համար հաշվարկվում է հավասար գումար, իսկ տոկոսագումարներն անհավասարաչափ են` դրանք շատ են վարկի սկզբում և նվազում են վարկի մարման ընթացքում: Ստացվում է այնպես, որ յուրաքանչյուր ամիս վարկի մարմանն ուղղված վճարները փոփոխվում են` աստիճանաբար նվազելով:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ`
ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ Մ
ԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆՐԱ ՄԱՍԻՆ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ`
ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՍՏԱՆՁՆԱԾ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ԿԱՐԳՈՎ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ՈՉ ՊԱՏՇԱՃ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ, ԲԱՆԿԻ ՀԱՆԴԵՊ ՍՏԱՆՁՆԱԾ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐՎՈՒՄ ԵՆ ՈՐՊԵՍ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑ ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԳՈՅԱՑԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ`
ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԳՐԱՎԻ ԱՌԱՐԿԱՆ, ԻՍԿ ԴՐԱ ԱՆԲԱՎԱՐԱՐ ԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆԱԵՎ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԱՅԼ ԳՈՒՅՔԸ, ԿԱՐՈՂ Է ԱՌԳՐԱՎՎԵԼ ԵՎ ԻՐԱՑՎԵԼ ԱՐՏԱԴԱՏԱԿԱՆ ԿԱՄ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ, ԻՆՉՊԵՍ ՈՒՂՂԱԿԻ ՎՃԱՌՔԻ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ:


 

Ավտոմեքենայի գրավադրմամբ օվերդրաֆտ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
2010-10-27
Բեռնել

 

 

 


 
 



Նախորդ էջ