ԱՌԱՆՑ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎԱԴՐՄԱՄԲ ՕՎԵՐԴՐԱՖՏԻ ՊԱՅՄԱՆՆԵՐ


 

ԱՌԱՆՑ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎԱԴՐՄԱՄԲ ՕՎԵՐԴՐԱՖՏԻ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Վարկառու

22 (քսաներկու) տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, որի տարիքը չի կարող գերազանցել 55 (հիսունհինգ) տարեկանը

Երաշխավոր

22 (քսաներկու) տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, որի տարիքը չի կարող գերազանցել 55 (հիսունհինգ) տարեկանը

Առնվազն մեկ անձի երաշխավորություն, սակայն պարտադիր չէ որ երաշխավորը հանդիսանա ընտանիքի անդամ

Արժույթ

ԱՄՆ դոլար

Օվերդրաֆտի առավելագույն գումար

50.000 (հիսուն հազար) ԱՄՆ դոլար

Օվերդրաֆտի առավելագույն ժամկետ

60 ամիս

Օվերդրաֆտի տարեկան տոկոսադրույք

14%

Օվերդրաֆտի տրամադրման եղանակ

Վճարային քարտի միջոցով

Օվերդրաֆտի և տոկոսագումարների մարումներ

Ամսական, հավասարաչափ ամորտիզացիա

Գրավի տեսակ* 
Օվերդրաֆտ/գրավ առավելագույն հարաբերակցություն

Անշարժ գույք (բնակարան, բնակելի տուն, հասարակական տարածք` բացառությամբ արտադրական տարածքների)

Գրավ կարող է հանդիսանալ այն գույքը, որը գտնվում է հետևյալ քաղաքներում՝ Սպիտակ, Վանաձոր, Հրազդան, Իջևան, Արմավիր, Սևան, Մասիս, Գյումրի քաղաքներում վարկ/գրավ առավելագույն հարաբերակցությունը սահմանելով 30%, իսկ Երևան, Աբովյան, Ծաղկաձոր, Դիլիջան, Արտաշատ, Էջմիածին, Աշտարակ քաղաքներում՝ մինչև 40%:                       

Ժամկետանց օվերդրաֆտի գումարի գծով տարեկան տոկոսադրույք

Վարկային պայմանագրով սահմանված տարեկան տոկոսադրույք

Ժամկետանց տոկոսագումարի գծով տույժ

օրական 0.3 տոկոս

Ժամկետանց օվերդրաֆտի գծով տույժ

օրական 0.2 տոկոս

Վարկառուի և երաշխավորողների վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ

Վարկ ստանալու դիմումի ներկայացման օրվա դրությամբ վարկառուն և  երաշխավորը պետք է չունենան ժամկետանց /դասակարգված պարտավորություններ (վարկ, վարկային գիծ, օվերդրաֆտ, տրված երաշխավորություն և այլն) և վարկային հայտի ներկայացմանը նախորդող 24 ամիսների ընթացքում վարկառուն և երաշխավորը պետք է չունենան դասակարգված պարտավորություններ (բացառությամբ մարված երաշխավորությունների) ինչպես նաև վարկառուի և երաշխավորի ժամկետանց պարտավորությունների գծով օրերի հանրագումարը չպետք է գերազանցի 30 օրը

Հայտի ուսումնասիրության վճար

5 000  ՀՀ դրամ

Վարկային փաթեթի կազմ­ման և սպասարկման վճար

Օվերդրաֆտի գումարի 0.3%, նվազագույնը 20 000 ՀՀ դրամ, իսկ առավելագույնը` 60 000 ՀՀ դրամ

Վարկունակության գնահատում

Վարկառուի գործող բոլոր վարկային պարտավորությունների` ներառյալ տրամադրված երաշխավորությունների և տրամադրվող օվերդրաֆտի հանրագումարը չի կարող գերազանցել գրավադրվող գույքի գնահատված լիկվիդային արժեքի 50%

Քարտի տեսակ

MC Standart, Visa Classic

Վճարային քարտի  տարեկան սպասարկման վճար

5 000 ՀՀ դրամ, չնվազող մնացորդ չի կիրառվում

Քարտի սպասարկման վճարը գանձվում է միանվագ օվերդրաֆտի գործողության ամբողջ ժամկետի համար , վաղաժամ մարելու դեպքում քարտի չօգտագործված տարիների համար գանձված գումարը ենթակա է վերադարձման քարտապանին

 

Կարևոր է  իմանալ`

*գրավը պետք է գնահատվի Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող կազմակերպություններից մեկի կողմից:

   

  • Գույքը չպետք է լինի հասարակական կացարան կամ գտնվի մեկ այլ շինության` հանրակացարանի կամ հյուրանոցի տարածքում,
  • Անշարժ գույքի բոլոր ինքնակամ շինությունները պետք է հաշվառվեն և գծանշված լինեն սեփականության վկայականում (լինեն օրինականացված),
  • Անշարժ գույքը չպետք է գտնվի 3 և ավելի աստիճան վթարային շենքում,
  • Եթե գրավադրվող անշարժ գույքը առանձնատուն է, ապա այն գրավադրվում է ամբողջությամբ:


Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկին կարող եք ծանոթանալ այստեղ: 


SMS ծառայության տրամադրման պայմաններ

 

*Քարտի ժամկետը լրանալու վերաբերյալ

* Հաճախորդի ցանկությամբ վարկի կամ օվերդրաֆտի վերջնաժամկետը լրանալու վերաբերյալ

*Հաճախորդի ցանկությամբ վարկային գծի/օվերդրաֆտի նվազեցման ժամկետի  և  գումարի վերաբերյալ

*Տարեկան սպասարկման վճարի վերաբերյալ

* Հաճախորդի ցանկությամբ վարկի կամ օվերդրաֆտի ամսական մարման վերաբերյալ

30.00 ՀՀ դրամ




Նախորդ էջ