“Home Classic” սպառողական վճարային քարտերով օվերդրաֆտի տրամադրման պայմաններ


 

“Home Classic” սպառողական վճարային քարտերով օվերդրաֆտի  տրամադրման պայմաններ

Վարկառու

20 (քսան) տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, որի տարիքը չի կարող գերազանցել 55 (հիսունհինգ) տարեկանը

Օվերդրաֆտի արժույթ

ՀՀ դրամ

Օվերդրաֆտի  առավելագույն ժամկետ

36 ամիս

Օվերդրաֆտի տարեկան տոկոսադրույք

16 %

Օվերդրաֆտի նվազագույն և առավելագույն գումար

Նվազագույնը 50.000 ՀՀ դրամ

Առավելագույնը 400. 000 ՀՀ դրամ

Օվերդրաֆտի տրամադրման եղանակ

Անկանխիկ

Օվերդրաֆտը հնարավոր է օգտագործել միայն անկանխիկ` առևտրի, սննդի, ծառայությունների մատուցման և այլ նմանատիպ կետերում վճարումներ կատարելու համար` բացառելով քարտի կիրառմամբ (բանկոմատից, այլ POS տերմինալներից) կամ առանց քարտի կիրառման (քարտային հաշվից այլ քարտային հաշիվ կամ այլ տեսակի հաշիվ փոխանցում, ինտերնետ միջավայրում գործարքների կատարում, քարտային հաշվից կանխիկացում) օվերդրաֆտի օգտագործումը:

Քարտի տեսակ

Arca Classic

Տոկոսագումարների մարումներ

Ամսական  

Օվերդրաֆտի մարումներ

Հավասարաչափ ամորտիզացիա

Ժամկետանց օվերդրաֆտի  գումարի գծով տարեկան տոկոսադրույք

Վարկային պայմանագրով սահմանված տարեկան տոկոսադրույք

Ժամկետանց  տոկոսագումարի գծով տույժ

Օրական 0.2 տոկոս

Ժամկետանց  օվերդրաֆտի  գծով տույժ

Օրական 0.1 տոկոս

Օվերդրաֆտի վաղաժամ մարում

Վաղաժման մարման դեպքում տույժեր/տուգանքներ չեն կիրառվում

Վճարային քարտի գործողության ժամկետ

36 ամիս

Վճարային քարտի սպասարկման վճար (ամբողջ ժամանակահատվածի համար)

6 000 ՀՀ դրամ

Գանձվում է միանվագ քարտը պատվիրելու ժամանակ

Վարկառուի վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ

Վարկային հայտի ներկայացման նախորդ 24 ամիսների ընթացքում ժամկետանց կամ դասակարգված պարտավորությունների բացակայություն (բացառությամբ մարված երաշխավորությունների) և ժամկետանց պարտավորությունների օրերի հանրագումարի ոչ ավել, քան 30 օրվա գերազանցում

Օվերդրաֆտի սպասարկման միանվագ վճար

Տրամադրվող օվերդրաֆտի գումարի 2%, նվազագույնը 3000 ՀՀ դրամ

Գանձվում է միանվագ օվերդրաֆտի տրամադրման օրը

Պահանջվող փաստաթղթեր

Անձնագիր և սոց.քարտ

Աշխատավայրից տեղեկանք` զբաղեցրած պաշտոնի, աշխատավարձի և տվյալ կազմակերպությունում աշխատանքային ստաժի վերաբերյալ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հաճախորդի վարկային հայտը մերժվում է, եթե`

1. Հաճախորդի կողմից չեն ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը,

2. ԱՔՌԱ վարկային բյուրո հարցման արդյունքում պարզվել է, որ Հաճախորդը (առկայության դեպքում նաև երաշխավորները, ինչպես նաև համատեղ բնակվող ընտանիքի անդամները) ունի բացասական վարկային պատմություն կամ դասակարգվել է համաձայն ՀՀ կենտրոնական բանկի հաստատած ՀՀ տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի,

3.Վարկունակության գնահատման արդյունքում պարզվել է, որ հաճախորդը վարկունակ չէ,

4. Բանկում վարկային հայտերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինը չի բավարարել հաճախորդի վարկային հայտը,

5. Վարկային հայտը հաստատվել է, սակայն հաճախորդը հաստատմանը հաջորդող 10 օրերի ընթացքում չի ներկայացել կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը,

6. Վարկավորման գործընթացի արդյունքում հայտնի են դարձել հաճախորդի վերաբերյալ այնպիսի տեղեկություն, որը կասկածի տակ են դնում հաճախորդի վճարունակությունը:

Հաճախորդի վարկային հայտը բավարարվում է, եթե`

1. Հաճախորդը ներկայացնում է վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջությամբ,

2. Վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո, հաճախորդի (առկայության դեպքում նաև երաշխավորների, ինչպես նաև համատեղ բնակվող ընտանիքի անդամների) վարկային պատմության վերաբերյալ հարցում է կատարվում ԱՔՌԱ վարկային բյուրո,

3. Դրական վարկային պատմության կամ վարկային պատմության բացակայության դեպքում, կատարվում է հաճախորդի վարկունակության և վճարունակության գնահատում,

4. Վարկը հաստատվելու դեպքում կատարվում են ՀՀ օրենսդրությամբ և իրավական այլ ակտերով սահմանված ձևակերպումները, որից հետո իրականացվում է վարկի տրամադրում:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` 
ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆՐԱ ՄԱՍԻՆ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:

Հայտարարություն
2017-06-05
Բեռնել

Փաստացի տոկոսադրույքի հաշվարկի օրինակ
2017-06-05
Բեռնել

 

ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ
2017-06-05
Բեռնել

 





Նախորդ էջ