“Home Card” սպառողական վճարային քարտերով օվերդրաֆտի տրամադրման պայմաններ


“Home Card” սպառողական վճարային քարտերով օվերդրաֆտի  տրամադրման պայմաններ

Վարկառու

ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, որի գործատուի հետ Բանկն իրականացնում է աշխատավարձային նախագիծ, կամ որի գործատուն ունի դրական գործարար համբավ/ բարձր վարկանիշ, կամ որի եկամուտները ընդունելի են Բանկի համար

Օվերդրաֆտի արժույթ

ՀՀ դրամ

Օվերդրաֆտի  առավելագույն ժամկետ

36 ամիս

Օվերդրաֆտի տարեկան տոկոսադրույք

19%

Օվերդրաֆտի մեծություն

Համաձայն վարկունակության գնահատականի սակայն ոչ ավել քան 500. 000 ՀՀ դրամ

Քարտի տեսակ

DC Young Professional

Տոկոսագումարների մարումներ

Ամսական  

Օվերդրաֆտի մարումներ

Հավասարաչափ ամորտիզացիա

Ժամկետանց օվերդրաֆտի  գումարի գծով տարեկան տոկոսադրույք

ՀՀ ԿԲ բանկային տոկոսի հաշվարկային դրույք

Ժամկետանց տոկոսագումարի գծով տույժ

Օրական 0.2 տոկոս

Ժամկետանց  օվերդրաֆտի  գծով տույժ

Օրական 0.1 տոկոս

Վճարային քարտի գործողության ժամկետ

36 ամիս

Վճարային քարտի տարեկան սպասարկման վճար

4 000 ՀՀ դրամ

Կանխիկացման վճար

1%

Վարկառուի վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ

Վարկային հայտի ներկայացման օրվա դրությամբ ժամկետանց կամ դասակարգված պարտավորությունների բացակայություն և ժամկետանց պարտավորությունների օրերի հանրագումարի` հայտի ներկայացման նախորդող 24 ամսիների ընթացքում ոչ ավել, քան 30 օրվա գերազանցում

Պահանջվող փաստաթղթեր

Անձնագիր և սոց.քարտ

Աշխատավայրից տեղեկանք` զբաղեցրած պաշտոնի, աշխատավարձի և տվյալ կազմակերպությունում աշխատանքային ստաժի վերաբերյալ:

ՎԱՐԿԱՅԻՆ ԳԾԻ (ՕՎԵՐԴՐԱՖՏԻ) ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի օրինակ

Հաճախորդի վարկային հայտը մերժվում է, եթե`

1. Հաճախորդի կողմից չեն ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը,

2. ԱՔՌԱ վարկային բյուրո հարցման արդյունքում պարզվել է, որ Հաճախորդը (առկայության դեպքում նաև երաշխավորները, ինչպես նաև համատեղ բնակվող ընտանիքի անդամները) ունի բացասական վարկային պատմություն կամ դասակարգվել է համաձայն ՀՀ կենտրոնական բանկի հաստատած ՀՀ տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի,   

3.Վարկունակության գնահատման արդյունքում պարզվել է, որ հաճախորդը վարկունակ չէ,

4. Բանկում վարկային հայտերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինը չի բավարարել հաճախորդի վարկային հայտը,

5. Վարկային հայտը հաստատվել է, սակայն հաճախորդը հաստատմանը հաջորդող 10 օրերի ընթացքում չի ներկայացել կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը,

6. Վարկավորման գործընթացի արդյունքում հայտնի են դարձել հաճախորդի վերաբերյալ այնպիսի տեղեկություն, որը կասկածի տակ են դնում հաճախորդի վճարունակությունը: 

Հաճախորդի վարկային հայտը բավարարվում է, եթե`

1. Հաճախորդը ներկայացնում է վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջությամբ,

2. Վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո, հաճախորդի (առկայության դեպքում նաև երաշխավորների, ինչպես նաև համատեղ բնակվող ընտանիքի անդամների) վարկային պատմության վերաբերյալ հարցում է կատարվում ԱՔՌԱ վարկային բյուրո,

3. Դրական վարկային պատմության կամ վարկային պատմության բացակայության դեպքում, կատարվում է հաճախորդի վարկունակության և վճարունակության գնահատում,

4. Վարկը հաստատվելու դեպքում կատարվում են ՀՀ օրենսդրությամբ և իրավական այլ ակտերով սահմանված ձևակերպումները, որից հետո իրականացվում է վարկի տրամադրում:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ`
ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆՐԱ ՄԱՍԻՆ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:




Նախորդ էջ