Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան


Ում համար է նախատեսված ծրագիրը

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ “ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆ” պետական նպատակային ծրագրի շրջանակներում կօգնի ձեռք բերել Ձեր նախընտրած բնակարանը:
Ինչ է  Երիտասարդ ընտանիքին ` մատչելի բնակարան ծրագիրը

«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագիրը պետության կողմից ձեռնարկված ծրագիր է, որի նպատակն է պետական աջակցություն ցուցաբերել բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներին:

Ում համար է նախատեսված ծրագիրը

Դուք համարվում եք երիտասարդ ընտանիք և կարող եք դիմել հիփոթեքային վարկ ստանալու համար, եթե միաժամանակ բավարարում եք հետևյալ չափանիշներին`

  • ամուսիններից առնվազն մեկը Հայաստանի Հանրապետության 20-35 (ներառյալ) տարեկան քաղաքացի է, և Ձեր ու Ձեր ամուսնու տարիքային գումարը չի գերազանցում 65-ը, և միաժամանակ Ձեզնից ոչ մեկի տարիքը չի գերազանցում 35-ը (ներառյալ) կամ
  • Եթե Դուք վարկ ստանալու համար չունեք բավարար չափով ամսական եկամուտ, ապա Ձեր վարկային պարտավորությունները Ձեզ հետ համատեղ կարող է ստանձնել նաև համավարկառուն: Որպես համավարկառուներ կարող են հադիսանալ միայն վարկառուի ընտանիքի անդամները (ընտանիքի անդամներ են համարվում` ամուսինը, նրանց ծնողները, քույրերը և եղբայրները ):
  • Չեն կարող վարկավորվել այն հաճախորդները, որոնց (ամուսինների և հնարավոր համավարկառուների) ընդհանուր ամսական զուտ եկամտի հանրագումարը գերազանցում է 800 000 ՀՀ դրամը:
  • Չեն կարող վարկավորվել այն հաճախորդները, որոնցից (ամուսիններից) որևէ մեկն ունի իրեն սեփականության իրավունքով պատկանող այլ բնակելի անշարժ գույք (բնակարան, բնակելի տուն)` բացառությամբ, եթե տվյալ բնակարանում/բնակելի տանը փաստացի բնակվող (հաշվառված) անձանց 1 շնչի հաշվով բաժին է ընկնում 18,0 քառ. մ-ից պակաս տարածք:
  • Չեն կարող վարկավորվել այն հաճախորդները, որոնք չեն պատրաստվում մշտական բնակության անցնել ձեռք բերվող բնակարանում (նախատեսում են վարձակալության հանձնել մինչև բնակվելը, բնակելի ոչ ամբողջ տարին` օգտագործելով որպես ամառանոց, և այլն):
“Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան” ծրագրի շրջանակներում ի՞նչ պայմաններով է տրամադրվում վարկը

Դուք կարող եք դիմել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ` հիփոթեքային վարկ ստանալու համար, եթե նախատեսել եք Երևանում կամ Հայաստանի Հանրապետության որևէ մարզում գնել բնակարան, որի արժեքը չի գերազանցում 25.000.000 ՀՀ դրամը և միևնույն ժամանակ գնահատված շուկայական արժեքը` ոչ ավելի, քան 26.000.000 (քսանվեց միլիոն) ՀՀ դրամը:
Ծրագրի շրջանակներում հիփոթեքային վարկերը տրամադրվում են առավելագույնը 20 տարի մարման ժամկետով:

Վարկի անվանական տոկոսադրույքը կազմում է տարեկան 9%, որից 2 տոկոսային կետը կսուբսիդավորի պետությունը, իսկ Հայաստանի Հանրապետության մարզերում տրամադրված հիփոթեքային վարկերի համար պետությունը կսուբսիդավորի 4 տոկոսային կետը:   

Վարկ ստանալու համար Դուք պետք է վճարեք նաև կանխավճար` բնակարանի արժեքի առնվազն 30 տոկոսի չափով: Դա նշանակում է, որ, օրինակ, եթե ձեռք բերվող բնակարանի արժեքը 25 000 000 դրամ է, ապա Ձեզ վարկ կտրամադրվի 17 500 000 դրամի չափով, իսկ մնացած 7 500 000 դրամը պետք է վճարեք Դուք:

“Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան`” ծրագրի շրջանակներում բնակարանների ձեռքբերման նպատակով տրամադրվող հիփոթեքային վարկերի պայմաններ

Վարկառու

 

20 (քսան) տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, որի տարիքը չի կարող գերազանցել 35 տարեկանը

Համավարկառու

20 (քսան) տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, որը հանդիսանում է վարկառուի ընտանիքի անդամ (ընտանիքի անդամ են համարվում` ամուսինը, վարկառուի և նրա ամուսնու ծնողները, քույրերը և եղբայրները) և որի տարիքը չի գերազանցում 55 (հիսունհինգ) տարկեանը

Երիտասարդ ընտանիք հասկացություն

Ընտանիք, որտեղ ամուսինները երիտասարդ են, և վերջիններիս տարիքների գումարը չի գերազանցում 65 -ը կամ երեխա ունեցող երիտասարդ միայնակ ծնող

Վարկի նպատակ

ք. Երևանում և ՀՀ մարզերում բնակելի անշարժ գույքի ձեռքբերում` մշտական բնակության նպատակով

Արժույթ

 

ՀՀ դրամ

Վարկի առավելագույն գումար

- 17.500.000 (տասնյոթ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ, բայց ոչ ավելի քան ձեռք բերվող բնակելի անշարժ գուքի  արժեքի 70%-ը (վարկ/գրավ գործակցի հաշվարկման ժամանակ հիմք է ընդունվում անշարժ գույքի գնահատման և ձեռքբերման արժեքներից  նվազագույնը)

- 17.500.000 (տասնյոթ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ, բայց ոչ ավելի քան ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի 90%, եթե տրամադրված վարկի ապահովման միջոց հանդիսացող ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի գրավից բացի վարկառուի կողմից գրավադրվում է նաև այլ բնակելի անշարժ գույք, ընդ որում, ձեռք բերվող և այլ բնակելի անշարժ գույքերի գրավադրման դեպքում, վարկի գումարը չի կարող գերազանցել գրավադրված անշարժ գույքերի ընդհանուր գնահատված արժեքի 70%

Ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի առավելագույն արժեք

Ձեռք բերման արժեքը` ոչ ավելի, քան 25.000.000 (քսանհինգ միլիոն) ՀՀ դրամ և միևնույն ժամանակ գնահատված շուկայական արժեքը` ոչ ավելի, քան 26.000.000 (քսանվեց միլիոն) ՀՀ դրամը:

Ձեռք բերվող անշարժ գույքի ձեռքբերման և գնահատված արժեքները համեմատվում են ՀՀ Ազգային Վիճակագրական Ծառայության կողմից հրապարակվող անշարժ գույքի միջին գների հետ (վերջին հրապարակված տվյալների հետ)` հաշվի առնելով բնակարանի մակերեսը և գտնվելու վայրը: Մասնավորապես, բնակարանի մակերեսի  և տվյալ տարածքի համար մեկ քառակուսի մետրի միջին արժեքի արտադրյալը չպետք է գերազանցի 26.000.000 (քսանվեց միլիոն) ՀՀ դրամը:

Գրավի առարկա

Ձեռք բերվող գույքը

 

Վարկի ժամկետ

 

240 ամիս

Տարեկան տոկոսադրույք

 

9%, որից 2% սուբսիդավորում ք. Երևանում բնակելի անշարժ գույքի ձեռքբերման դեպքում և 4% սուբսիդավորում ՀՀ մարզերում  բնակելի անշարժ գույքի ձեռքբերման դեպքում

Վարկի մարումներ

 

Անուիտետ

Վարկի և տոկոսագումարների մարումներ

Ամենամսյա

Վարկի տրամադրման եղանակ

Անկանխիկ

Վարկի գումարը կանխավճարի հետ միասին փոխանցվում է վաճառողին

Ապահովագրություն

Պարտադիր, յուրաքանչյուր տարի:

Վարկառուի և համավարկառուների դժբախտ պատահարներից և գույքի ապահովագրություն` վարկի մնացորդի չափով

Ժամկետանց գումարի գծով տույժ

Օրական 0.3%

 

Ժամկետանց տոկոսի գծով տույժ

Օրական 0.5%

 

Ժամկետանց վարկի գումարի գծով տարեկան տոկոսադրույք

ՀՀ ԿԲ բանկային տոկոսի հաշվարկային դրույք

 

Վարկառուի և համավարկառուների վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ

Վարկային հայտի ներկայացման նախորդ 12 ամիսների ընթացքում բոլոր գործող և մարված վարկերի գծով ուշացված օրերի ընդհանուր քանակը չպետք է գերազանցի 30 օրացույցային օր, ինչպես նաև, եթե վարկառուն կամ համավարկառուները ունեն ընթացիկ վարկեր, ապա այդ վարկերը պետք է դասակարգված լինեն միայն ստանդարտ ռիսկի դասով

Վարկունակության վերլուծություն

Համաձայն “Հիփոթեքային վարկերի տրամադրման կարգ”-ի

Հայտի ուսումնասիրության վճար

1.000 (մեկ հազար) ՀՀ դրամ

Վարկի սպասարկման վճար

Համաձայն “Հիփոթեքային վարկերի տրամադրման կարգ”-ի

Ծանուցում
- Գրավի գնահատված արժեքը չի կարող գերազանցել 26 000 000 ՀՀ դրամը:
- Ք. Երևանում տրամադրված հիփոթեքային վարկերի համար պետությունը կսուբսիդավորի 2 տոկոսային կետը
-Հայաստանի Հանրապետության մարզերում տրամադրված հիփոթեքային վարկերի համար պետությունը կսուբսիդավորի 4 տոկոսային կետը

Մեր ծրագրի առավելություններն են`
  • Ֆիքսված և մրցունակ տոկոսադրույք, որը կապահովագրի Ձեզ տոկոսադրույքների աճից
  • Մինչև 70% ֆինանսավորման հնարավորություն
  • Ժամկետից շուտ մարելու հնարավորություն առանց տույժ-տուգանքների հաշվարկման
  • Վարկի վերաբերյալ որոշումը կայացվում է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի մուտքագրմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում


Կարևոր է իմանալ`
  • Վարկային հայտը մուտքագրելու պահին հաճախորդից միանվագ գանձվում է հայտի քննարկման վճար 1.000 ՀՀ դրամ գումարի չափով, որը անկախ վարկի տրամադրման վերաբերյալ որոշումից, վերադարձման ենթակա չէ
  • Հիփոթեկային վարկերի տրամադրման ժամանակ, վարկային փաթեթի կազմման եւ սպասարկման համար հաճախորդից գանձվում է միանվագ վճար:
  • Վարկունակությունը գնահատելիս վարկառուի, համավարկառուի և նրանց ընտանքիների անդամների կողմից տրամադրված երաշխավորությունները դիտարկվելու են 50% /հիսուն/ տոկոսի չափով:
  • Ապահովման միջոցի (գրավի) գնահատումն իրականացվում է Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող լիցենզավորված ընկերությունների կողմից` գնահատող ընկերությունների կողմից սահմանված սակագներով: Գնահատող ընկերությունների ցանկին և սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ:
  • Գրավը ենթակա է ապահովագրման` ապահովագրական ընկերությունների կողմից սահմանված սակագներով, վարկի գործողության ամբողջ ժամկետով:  Ապահովագրող ընկերությունների ցանկին և սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ:
  • Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը հաճախորդի համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկին կարող եք ծանոթանալ այստեղ:
  • Վարկի մարման գծով ամսական վճարումների, Վարկառուի և Համավարկառուների կյանքի ու գույքի ամսական ապահովագրավճարների հանրագումարի հարաբերակցությունը Վարկառուի (Համավարկառուների) զուտ եկամտին չպետք է գերազանցի 35 (երեսունհինգ) տոկոսը։
  • Վարկի վերաբերյալ լիազոր մարմնի որոշում կայացնելուց հետո վարկառուն մեկօրյա ժամկետում ծանուցվում է որոշման վերաբերյալ: Որոշման ընդունումից հետո անհրաժեշտ փաստաթղթերը հավաքագրելու և վարկը տրամադրելու առավելագույն ժամանակահատվածը սահմանված է 15 օր: Նշված ժամանակահատվածում վարկը չտրամադրելու դեպքում լիազոր մարմնի որոշումը համարվում է ուժը կորցրած և վերանայման դեպքում ներկայացվում է լիազոր մարմնի կրկնակի քննարկմանը:
  • Վարկառուի կողմից իր պարտավորությունները ժամանակին չկատարելու դեպքում նրա կողմից վճարվում է տուժ
    ա) Ժամկետանց տոկոսների դիմաց չվճարված գումարի 0,5%-ի չափով,
    բ) Ժամկետանց վարկի գումարի դիմաց չվճարվող գումարի 0,3%-ի չափով:

SMS ծառայության տրամադրման պայմաններ

 

*Քարտի ժամկետը լրանալու վերաբերյալ

* Հաճախորդի ցանկությամբ վարկի կամ օվերդրաֆտի վերջնաժամկետը լրանալու վերաբերյալ

*Հաճախորդի ցանկությամբ վարկային գծի/օվերդրաֆտի նվազեցման ժամկետի  և  գումարի վերաբերյալ

*Տարեկան սպասարկման վճարի վերաբերյալ

* Հաճախորդի ցանկությամբ վարկի կամ օվերդրաֆտի ամսական մարման վերաբերյալ

30.00 ՀՀ դրամ

Հայտերը ենթակա են բավարարման, եթե`

1. Հաճախորդը ներկայացնում է վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջությամբ:
2. ԱՔՐԱ Քրեդիտ Ռեփորթինգ” ՓԲԸ հարցման արդյունքում Պոտենցիալ վարկառուն և/կամ Պոտենցիալ Համավարկառուն հարցմանը նախորդող վերջին 24 ամիսների ընթացքում չի ունեցել դասակարգված պարտավորություն և/կամ ընդհանուր առմամբ չի ունեցել առնվազն 30 օր ժամկետանց օրերի ուշացում:
3. Վարկի մարման գծով ամսական վճարումների, Վարկառուի և Համավարկառուների կյանքի ու գույքի ամսական ապահովագրավճարների հանրագումարի հարաբերակցությունը Վարկառուի (Համավարկառուների) զուտ եկամտին չի գերազանցում 35 (երեսունհինգ) տոկոսը։
4. 3-րդ կետում նշված և այլ երկարաժամկետ ամսական ծախսերի գծով վճարումների (այլ վարկերի գծով վճարումներ, ալիմենտ, ուսման վարձ, վարձակալության վճար կոմունալ վճարումներ և այլն) հանրագումարի հարաբերակցությունը Վարկառուի (Համավարկառուների) զուտ եկամտին չի գերազանցում 45 (քառասունհինգ) տոկոսը։
5. Գրավի կամ Գրավների գնահատված արժեքը բավարարում է ներկայացված պահանջներին:
6. Վարկառուի և Համավարկառուի եկամուտները բավարարում են ներկայացված պահանջներին:
7. Բանկում վարկային հայտերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինը բավարարել է հաճախորդի վարկային հայտը:
8. ԵՎ այլն:


Հայտերը ենթակա են մերժման, եթե`

1. Հաճախորդի կողմից չեն ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը:
2. ՀՀ ԿԲ վարկային ռեգիստր հարցման արդյունքում Պոտենցիալ վարկառուն և/կամ Պոտենցիալ Համավարկառուն հարցմանը նախորդող վերջին 24 ամիսների ընթացքում ունեցել է դասակարգված պարտավորություն և/կամ ընդհանուր առմամբ ունեցել է առնվազն 30 օր ժամկետանց օրերի ուշացում,
3. Գրավի կամ Գրավների գնահատված արժեքը ոչ բավարար լինելու դեպքերում:
4. Վարկառուի և Համավարկառուի եկամուտների ոչ բավարար լինելու դեպքում:
5. Վարկառուի և Համավարկառուի կողմից կեղծ փաստաթղթեր և/կամ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում:
6. Վարկերի պատմական շտեմարանում հայտի մերժման հիմքի առկայությունը, որը վերացված չէ։
7. Բանկում վարկային հայտերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինը չի բավարարել հաճախորդի վարկային հայտը:
8. Վարկային հայտը հաստատվել է, սակայն հաճախորդը հաստատմանը հաջորդող 15 օրերի ընթացքում չի ներկայացել կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը:
9. ԵՎ այլն:

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
Վարկատեսակը Տոկոսադրույքի հաշվառման ձևը Վարկի և տոկոսագումարի մարման ձևը
Հիփոթեքային վարկեր տարեկան` վարկի
գումարի մնացորդի նկատմամբ, տարին ընդունել 365 օր
անուիտետ
 
Ծանոթություն
1. Հավասարաչափ վճարումներով (անուիտետ)» վարկի մարման եղանակի դեպքում յուրաքանչյուր ամիս հաշվարկվում է հավասարչափի գումար, որը կազմված է վարկի մայր գումարից և տոկոսագումարներից: Սակայն սկզբնական շրջանում այդ նույն չափի գումարի մեջ ավելի մեծ է տոկոսագումարների մեծությունը, փոքր է մարվող մայր գումարը: Ժամանակի ընթացքում այս բաշխումը փոքրանում է, այսինքն` մայր գումարի մեծությունը ամսական մարման մեջ մեծանում է, իսկ տոկոսագումարների մեծությունը փոքրանում է, սակայն ամսական վճարումները մնում են անփոփոխ:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ`

ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆՐԱ ՄԱՍԻՆ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ`

ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՍՏԱՆՁՆԱԾ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ԿԱՐԳՈՎ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ՈՉ ՊԱՏՇԱՃ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ, ԲԱՆԿԻ ՀԱՆԴԵՊ ՍՏԱՆՁՆԱԾ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐՎՈՒՄ ԵՆ ՈՐՊԵՍ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑ ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԳՈՅԱՑԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ`

ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԳՐԱՎԻ ԱՌԱՐԿԱՆ, ԻՍԿ ԴՐԱ ԱՆԲԱՎԱՐԱՐ ԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆԱԵՎ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԱՅԼ ԳՈՒՅՔԸ, ԿԱՐՈՂ Է ԱՌԳՐԱՎՎԵԼ ԵՎ ԻՐԱՑՎԵԼ ԱՐՏԱԴԱՏԱԿԱՆ ԿԱՄ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ, ԻՆՉՊԵՍ ՈՒՂՂԱԿԻ ՎՃԱՌՔԻ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ:
 
Տեղեկանք
2010-10-25
Բեռնել
Բնակարանային ֆինանսավորման հիփոթեքային վարկի հայտ-անկետա
2010-10-25
Բեռնել
Հիփոթեքային վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ (Ֆիզիկական անձանց համար)
2010-10-25
Բեռնել
Հիփոթեքային վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ (Անհատ ձեռնարկատերերի համար) 
2010-10-25
Բեռնել




“Ֆինասնական օգնական” համակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` https://www.abcfinance.am/finhelper/index.php?type=mortgage:




Նախորդ էջ