Հիփոթեքային վարկերի տեղափոխում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ


 

ՀՀ տարածքում գործող այլ բանկերի կամ վարկային կազմակերությունների կողմից տրամադրված հիփոթեքային վարկերի տեղափոխում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ 

ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ առաջարկում է Ձեր հիփոթեքային վարկի մարման ճկուն պայմաններ: Տեղափոխելով Ձեր հիփեթոքային վարկն ՀՀ տարածքում գործող այլ բանկերից ԱՐԱՐԱՏԲԱՆԿ՝ Դուք կարող եք օգտվել վարկավորման հետևյալ պայմաններից


  

Վարկառու

 

22 (քսաներկու) տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ

Վարկառուի տարիքը չի կարող գերազանցել 55 (հիսունհինգ) տարեկանը

Համավարկառու

22 (քսաներկու) տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, որը հանդիսանում է վարկառուի ընտանիքի անդամ և որի տարիքը չի կարող գերազանցել 55 (հիսունհինգ) տարեկանը

Վարկի նպատակ

Այլ բանկից հիփոթեքային վարկի տեղափոխում (բացառությամբ վերանորոգման և կառուցապատման նպատակով տրամադրված հիփոթեքային վարկերի):

Հավելյալ պայման

Ներկայացվում են տեղափոխման ենթակա վարկի`

Վարկային, գրավի և առք ու վաճառքի պայմանագրեր:

Արժույթ

 

ԱՄՆ դոլար

Վարկի առավելագույն գումար

300,000 (երեք հարյուր հազար) ԱՄՆ դոլար

Վարկ/Գրավ առավելագույն հարաբերակցություն

Գնահատված շուկայական արժեքի մինչև  70%,

Գրավի առարկա

Տեղափոխման ենթակա հիփոթեքային վարկի ապահովման միջոց հանդիսացող անշարժ գույք,  իսկ նշված Վարկ/Գրավ հարաբերակցությունը գերազանցելու դեպքում` բանկի համար ընդունելի լրացուցիչ  այլ անշարժ գույք

Վարկի ժամկետ

 

Մինչև 180 ամիս

Տարեկան տոկոսադրույք

 

Մինչև 120 ամիս - 9% (ինը տոկոս), 121-րդ ամսից մինչև 180 ամիս 7% (յոթ տոկոս) + 6 (վեց) ամսական LIBOR

Վարկի մարումներ

Անուիտետ կամ մայր գումարի հավասարաչափ ամորտիզացիա

Վարկի և տոկոսագումարների մարումներ

Ամենամսյա

Ապահովագրություն

Պարտադիր, յուրաքանչյուր տարի:

Գույքի ապահովագրություն` վարկի մնացորդային գումարի չափով

Ժամկետանց գումարի գծով տույժ

Օրական 0.3%

Ժամկետանց տոկոսի գծով տույժ

Օրական 0.5%

Ժամկետանց վարկի գումարի գծով տարեկան տոկոսադրույք

ՀՀ ԿԲ բանկային տոկոսի հաշվարկային դրույք

 

Վարկառուի և համավարկառուների վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ

Վարկային հայտի ներկայացման նախորդ 12 ամիսների ընթացքում ժամկետանց կամ դասակարգված պարտավորությունների բացակայություն (բացառությամբ մարված երաշխավորությունների) և ժամկետանց պարտավորությունների օրերի հանրագումարի ոչ ավել, քան 30 օր

Վարկունակության վերլուծություն

Համաձայն “Հիփոթեքային վարկերի տրամադրման կարգ”-ի

Հայտի սպասարկման վճար

Չի սահմանվում

Վարկի սպասարկման վճար

Չի սահմանվում

Մոնիտորինգ

Համաձայն Բանկում գործող կարգի 


Կարևոր է իմանալ`

  • Ապահովման միջոցի (գրավի) գնահատումն իրականացվում է Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող լիցենզավորված ընկերությունների կողմից` գնահատող ընկերությունների կողմից սահմանված սակագներով: Գնահատող ընկերությունների ցանկին և սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ:
  • Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը հաճախորդի համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկին կարող եք ծանոթանալ այստեղ:
  • Գրավը ենթակա է ապահովագրման` ապահովագրական ընկերությունների կողմից սահմանված սակագներով, վարկի գործողության ամբողջ ժամկետով: Ընդ որում, գույքի  ապահովագրության համար հիմք է ընդունվում վարկի մնացորդային գումարի չափը: Ապահովագրող ընկերությունների ցանկին և սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ:
  • Վարկի մարման գծով ամսական վճարումների, Վարկառուի և Համավարկառուների կյանքի ու գույքի ամսական ապահովագրավճարների հանրագումարի հարաբերակցությունը Վարկառուի (Համավարկառուների) զուտ եկամտին չպետք է գերազանցի 35 (երեսունհինգ) տոկոսը։
  • Վարկի վերաբերյալ լիազոր մարմնի որոշում կայացնելուց հետո վարկառուն մեկօրյա ժամկետում ծանուցվում է որոշման վերաբերյալ: Որոշման ընդունումից հետո անհրաժեշտ փաստաթղթերը հավաքագրելու և վարկը տրամադրելու առավելագույն ժամանակահատվածը սահմանված է 15 օր: Նշված ժամանակահատվածում վարկը չտրամադրելու դեպքում լիազոր մարմնի որոշումը համարվում է ուժը կորցրած և վերանայման դեպքում ներկայացվում է լիազոր մարմնի կրկնակի քննարկմանը:
  • Վարկառուի կողմից իր պարտավորությունները ժամանակին չկատարելու դեպքում նրա կողմից վճարվում է տուժ ա) Ժամկետանց տոկոսների դիմաց չվճարվաժ գումարի 0,5%-ի չափով, բ) Ժամկետանց վարկի գումարի դիմաց չվճարվող գումարի 0,3%-ի չափով:

 

SMS ծառայության տրամադրման պայմաններ

 

*Քարտի ժամկետը լրանալու վերաբերյալ

* Հաճախորդի ցանկությամբ վարկի կամ օվերդրաֆտի վերջնաժամկետը լրանալու վերաբերյալ

*Հաճախորդի ցանկությամբ վարկային գծի/օվերդրաֆտի նվազեցման ժամկետի  և  գումարի վերաբերյալ

*Տարեկան սպասարկման վճարի վերաբերյալ

* Հաճախորդի ցանկությամբ վարկի կամ օվերդրաֆտի ամսական մարման վերաբերյալ

30.00 ՀՀ դրամ

 

Հայտերը ենթակա են բավարարման, եթե`

1.Հաճախորդը ներկայացնում է վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջությամբ:
2. ԱՔՐԱ Քրեդիտ Ռեփորթինգ” ՓԲԸ հարցման արդյունքում Պոտենցիալ վարկառուն և/կամ Պոտենցիալ Համավարկառուն հարցմանը նախորդող վերջին 24 ամիսների ընթացքում չի ունեցել դասակարգված պարտավորություն և/կամ ընդհանուր առմամբ չի ունեցել առնվազն 30 օր ժամկետանց օրերի ուշացում:
3.Վարկի մարման գծով ամսական վճարումների, Վարկառուի և Համավարկառուների կյանքի ու գույքի ամսական ապահովագրավճարների հանրագումարի հարաբերակցությունը Վարկառուի (Համավարկառուների) զուտ եկամտին չի գերազանցում 35 (երեսունհինգ) տոկոսը։
4. 3-րդ կետում նշված և այլ երկարաժամկետ ամսական ծախսերի գծով վճարումների (այլ վարկերի գծով վճարումներ, ալիմենտ, ուսման վարձ, վարձակալության վճար կոմունալ վճարումներ և այլն) հանրագումարի հարաբերակցությունը Վարկառուի (Համավարկառուների) զուտ եկամտին չի գերազանցում 45 (քառասունհինգ) տոկոսը։
5. Գրավի կամ Գրավների գնահատված արժեքը բավարարում է ներկայացված պահանջներին: 
6. Վարկառուի և Համավարկառուի եկամուտները բավարարում են ներկայացված պահանջներին:
7. Բանկում վարկային հայտերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինը բավարարել է հաճախորդի վարկային հայտը:
8. ԵՎ այլն:

 

Հայտերը ենթակա են մերժման, եթե`


1.Հաճախորդի կողմից չեն ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը:
2.ՀՀ ԿԲ վարկային ռեգիստր հարցման արդյունքում Պոտենցիալ վարկառուն և/կամ Պոտենցիալ Համավարկառուն հարցմանը նախորդող վերջին 24 ամիսների ընթացքում ունեցել է դասակարգված պարտավորություն և/կամ ընդհանուր առմամբ ունեցել է առնվազն 30 օր ժամկետանց օրերի ուշացում,
3.Գրավի կամ Գրավների գնահատված արժեքը ոչ բավարար լինելու դեպքերում: 
4.Վարկառուի և Համավարկառուի եկամուտների ոչ բավարար լինելու դեպքում:
5.Վարկառուի և Համավարկառուի կողմից կեղծ փաստաթղթեր և/կամ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում:
6.Վարկերի պատմական շտեմարանում հայտի մերժման հիմքի առկայությունը, որը վերացված չէ։
7.Բանկում վարկային հայտերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինը չի բավարարել հաճախորդի վարկային հայտը:
8. Վարկային հայտը հաստատվել է, սակայն հաճախորդը հաստատմանը հաջորդող 15 օրերի ընթացքում չի ներկայացել կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը: 
9. ԵՎ այլն:

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

Վարկատեսակը

Տոկոսադրույքի հաշվառման ձևը

Վարկի և տոկոսագումարի մարման ձևը

Հիփոթեքային վարկեր

տարեկան` վարկի
գումարի մնացորդի նկատմամբ, տարին ընդունել 365 օր

անուիտետ 

Ծանոթություն

Հավասարաչափ վճարումներով (անուիտետ)» վարկի մարման եղանակի դեպքում յուրաքանչյուր ամիս հաշվարկվում է հավասարչափի գումար, որը կազմված է վարկի մայր գումարից և տոկոսագումարներից: Սակայն սկզբնական շրջանում այդ նույն չափի գումարի մեջ ավելի մեծ է տոկոսագումարների մեծությունը, փոքր է մարվող մայր գումարը: Ժամանակի ընթացքում այս բաշխումը փոքրանում է, այսինքն` մայր գումարի մեծությունը ամսական մարման մեջ մեծանում է, իսկ տոկոսագումարների մեծությունը փոքրանում է, սակայն ամսական վճարումները մնում են անփոփոխ:


ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` 


ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆՐԱ ՄԱՍԻՆ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` 

ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՍՏԱՆՁՆԱԾ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ԿԱՐԳՈՎ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ՈՉ ՊԱՏՇԱՃ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ, ԲԱՆԿԻ ՀԱՆԴԵՊ ՍՏԱՆՁՆԱԾ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐՎՈՒՄ ԵՆ ՈՐՊԵՍ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑ ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԳՈՅԱՑԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` 

ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԳՐԱՎԻ ԱՌԱՐԿԱՆ, ԻՍԿ ԴՐԱ ԱՆԲԱՎԱՐԱՐ ԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆԱԵՎ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԱՅԼ ԳՈՒՅՔԸ, ԿԱՐՈՂ Է ԱՌԳՐԱՎՎԵԼ ԵՎ ԻՐԱՑՎԵԼ ԱՐՏԱԴԱՏԱԿԱՆ ԿԱՄ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ, ԻՆՉՊԵՍ ՈՒՂՂԱԿԻ ՎՃԱՌՔԻ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ:

 

Բնակարանային ֆինանսավորման հիփոթեքային վարկի հայտ-անկետա
2017-08-01
Բեռնել

Հիփոթեքային վարկի տեղափոխման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ (Ֆիզիկական անձանց համար)
2017-08-01
Բեռնել

Տեղեկանք
2017-08-01
Բեռնել

“Ֆինասնական օգնական” համակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով`
https://www.abcfinance.am/finhelper/index.php?type=mortgage:




Նախորդ էջ