Գյուրջյան փողոցի 11/3 հասցեում բնակարան ձեռքբերելու հիփոթեքային վարկեր


 

Գյուրջյան փողոցի 11/3 հասցեում բազմաբնակարան շենքում բնակարանների ձեռքբերման նպատակով տրամադրվող հիփոթեքային վարկեր

Վարկառու

 

20 (քսան) տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ

Վարկառուի տարիքը չի կարող գերազանցել 55 (հիսունհինգ) տարեկանը

Համավարկառու

20 (քսան) տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, որը հանդիսանում է վարկառուի ընտանիքի անդամ և որի տարիքը չի կարող գերազանցել 55 (հիսունհինգ) տարեկանը

Վարկի նպատակ

Բնակարանի ձեռքբերում

Արժույթ

 

ՀՀ դրամ

ԱՄՆ դոլար

Վարկի առավելագույն գումար

25.000.000 (քսանհինգ միլիոն) ՀՀ դրամ

50.000 (հիսուն հազար) ԱՄՆ դոլար

Վարկ/Գրավ առավելագույն հարաբերակցություն

1.ՀՀ դրամի դեպքում` շուկայական արժեքի մինչև 70%

2. ԱՄՆ դոլարի դեպքում`  շուկայական արժեքի մինչև 80%,

 լրացուցիչ անշարժ գույքի գրավի դեպքում`  100% , ընդ որում ձեռքբերվող բնակարանի և գրավադրվող  լրացուցիչ անշարժ գույքի շուկայական արժեքների հանրագումարը պետք է կազմի վարկի գումարի առնվազն 130%

Գրավի առարկա

Ձեռք բերվող գույքը

Վարկի ժամկետ

 

ՀՀ դրամ – 240 ամիս

ԱՄՆ դոլար – 180 ամիս

Տարեկան տոկոսադրույք

 

ՀՀ դրամ – 11% (տասնմեկ տոկոս)

ԱՄՆ դոլար –  1-5 տարի`  9% (ինը տոկոս), այնուհետև 7% (յոթ տոկոս)  + 6 (վեց) ամսական LIBOR 

Վարկի մարումներ

ՀՀ դրամ –  անուիտետ

ԱՄՆ դոլար –  անուիտետ կամ մայր գումարի հավասարաչափ ամորտիզացիա

Վարկի և տոկոսագումարների մարումներ

Ամենամսյա

Ապահովագրություն

Պարտադիր, յուրաքանչյուր տարի:

ՀՀ դրամ – դժբախտ պատահարներից` վարկի մնացորդի չափով և գույքի ապահովագրություն` վարկի մնացորդային գումարի չափով

ԱՄՆ դոլար – միայն գույքի ապահովագրություն`  վարկի մնացորդային գումարի չափով

Ժամկետանց գումարի գծով տույժ

Օրական 0.3%

Ժամկետանց տոկոսի գծով տույժ

Օրական 0.5%

Ժամկետանց վարկի գումարի գծով տարեկան տոկոսադրույք

ՀՀ ԿԲ բանկային տոկոսի հաշվարկային դրույք

 

Վարկառուի և համավարկառուների վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ

Վարկային հայտի ներկայացման նախորդ 12 ամիսների ընթացքում ժամկետանց կամ դասակարգված պարտավորությունների բացակայություն (բացառությամբ մարված երաշխավորությունների)  և ժամկետանց պարտավորությունների օրերի հանրագումարի ոչ ավել, քան 30 օրվա գերազանցում

Վարկունակության վերլուծություն

Համաձայն “Հիփոթեքային վարկերի տրամադրման կարգ”-ի

Հայտի ուսումնասիրության վճար

5.000 (հինգ հազար) ՀՀ դրամ

Վարկի սպասարկման վճար

Միանվագ վարկի տրամադրման օրը վարկի գումարի 0.5% չափով, նվազագույնը 70.000 ՀՀ դրամ, իսկ առավելագույնը 120.000 ՀՀ դրամ

Մոնիտորինգ

Համաձայն Բանկում գործող կարգի


Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը հաճախորդի համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:   

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի օրինակ. 

I –տարեկան փաստացի տոկոսադրույքն է, որը վարկառուի ընդհանուր ծախսն է, արտահայտված տրամադրված վարկի տարեկան տոկոսով, և որն իր մեջ պարունակում է բոլոր տոկոսներն ու այլ վճարումները, որոնք սպառողը պարտավոր է վճարել վարկի ստացման, ինչպես նաև դրա գործողության ողջ ընթացքում:   

A – սպառողին տրամադրվող վարկի սկզբնական գումարն է:

n – վարկի մարմանն ուղղված վճարի թիվը: 

N – վարկի մարմանն ուղղված վճարի թիվը. 

Kn -վարկի մարմանն ուղղված n-րդ վճարի գումարը. 

Dn–վարկի տրամադրման օրից մինչև վարկի մարմանն ուղղված n-րդ վճարի կատարման օրը ընկած ժամանակահատվածը՝ արտահայտված օրերի թվով:

 

Փաստացի տարեկան տոկոսադրույքի հաշվարկի օրինակ.

Դիցուք հաճախորդին տրամադրվում է 25.000 000 ՀՀ դրամ գումարի չափով բնակարանի  ձեռքբերման վարկ, 240 ամիս մարման ժամկետով, տարեկան 12% տոկոսադրույքով, անուիտետային մարման կարգով:

Հաճախորդի ծախսերն են` 

Հայտի քննարկման վճար` 5.000 ՀՀ դրամ
գրավի գնահատման
վճար` 20.000 ՀՀ դրամ,
միասնական տեղեկանքի վճար` 10.000 ՀՀ դրամ,
գրավադրման վճար`    89.000 ՀՀ դրամ:

Վարկային փաթեթի միանվագ սպասարկման վճար` 120.000 ՀՀ դրամ

Ապահովագրություն` գույքի շուկայանկ արժեքի և վարկի մնացորդից` 91.000 ՀՀ դրամ

Տվյալ վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքը կկազմի    11,92 % :

  

SMS ծառայության տրամադրման պայմաններ

 

*Քարտի ժամկետը լրանալու վերաբերյալ

* Հաճախորդի ցանկությամբ վարկի կամ օվերդրաֆտի վերջնաժամկետը լրանալու վերաբերյալ

*Հաճախորդի ցանկությամբ վարկային գծի/օվերդրաֆտի նվազեցման ժամկետի  և  գումարի վերաբերյալ

*Տարեկան սպասարկման վճարի վերաբերյալ

* Հաճախորդի ցանկությամբ վարկի կամ օվերդրաֆտի ամսական մարման վերաբերյալ

30.00 ՀՀ դրամ

Տեղեկանք
2016-04-01
Բեռնել
Հիփոթեքային վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
2016-04-01
Բեռնել

 

 




Նախորդ էջ