Բյուզանդի փողոցի 87 հասցեում կառուցվող շենքում բնակարանների ձեռքբերման նպատակով տրամադրվող հիփոթեքային վարկ


Վարկառու

 

20 (քսան) տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ:

Վարկառուի տարիքը չի կարող գերազանցել 55 (հիսունհինգ) տարեկանը:

Համավարկառու

20 (քսան) տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, որը հանդիսանում է վարկառուի ընտանիքի անդամ և որի տարիքը չի կարող գերազանցել 55 (հիսունհինգ) տարեկանը

Երաշխավոր

20 (քսան) տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, որը չի հանդիոսանում ընտանիքի անդամ և որի տարիքը չի կարող գերազանցել 55 (հիսունհինգ) տարեկանը

Իրավաբանական անձ

Վարկի նպատակ

Բնակարանի ձեռքբերում

Արժույթ

 

ՀՀ դրամ,

ԱՄՆ դոլար:

Վարկի առավելագույն գումար

100.000.000 (մեկ հարյուր միլիոն) ՀՀ դրամ,

300.000 (երեք հարյուր հազար) ԱՄՆ դոլար:

Վարկ/Գրավ առավելագույն հարաբերակցություն

Կառուցվող շենքի 80% և ավել ավարտվածությամբ բնակարանի ձեռքբերման դեպքում` գնահատված շուկայական արժեքի մինչև 70%, կամ գնահատված լիկվիդային արժեքի մինչև 100%:

Գրավի առարկա

Ձեռք բերվող գույքը

Կանխավճար

Ներկայացվում է տեղեկանք կառուցապատողից կանխավ վճարված գումարի վերաբերյալ  կամ   համաձայն բանկում գործող կարգի (գումարը մուտքագրվում է վարկառուի անվամբ բանկում բացված հաշվին)

Վարկի ժամկետ

 

ՀՀ դրամ –  մինչև 120 ամիս,

ԱՄՆ դոլար –  մինչև 180 ամիս:

Տարեկան տոկոսադրույք

 

ՀՀ դրամ – 12% (տասներկու տոկոս)

ԱՄՆ դոլար – 8.5% (ութ ամբողջ հինգ տասնորդական տոկոս)

Վարկի մարումներ

ՀՀ դրամ –  անուիտետ

ԱՄՆ դոլար –  անուիտետ կամ մայր գումարի հավասարաչափ ամորտիզացիա

Վարկի և տոկոսագումարների մարումներ

Ամենամսյա

Ապահովագրություն

Պարտադիր, յուրաքանչյուր տարի: Դժբախտ պատահարներից` վարկի մնացորդի չափով, իսկ կառուցապատումն ավարտվելուց հետո միայն գույքի ապահովագրություն` վարկի մնացորդից:

Գույքի գնահատում

Ավարտական ակտը ստանալուց հետո պարտադիր կատարվում է գույքի գնահատում Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող կազմակերպության կողմից:

Ժամկետանց գումարի գծով տույժ

Օրական 0.1%

Ժամկետանց տոկոսի գծով տույժ

Օրական 0.2%

Ժամկետանց վարկի գումարի գծով տարեկան տոկոսադրույք

ՀՀ ԿԲ բանկային տոկոսի հաշվարկային դրույք

Վարկառուի, համավարկառուների և առկայության դեպքում երաշխավորների վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ

Վարկային հայտի ներկայացման նախորդ 12 ամիսների ընթացքում` դասակարգված պարտավորությունների բացակայություն (բացառությամբ մարված երաշխավորությունների) և ժամկետանց պարտավորությունների օրերի հանրագումարը չպետք է գերազանցի 30 օրը:

Վարկունակության վերլուծություն

Համաձայն “Հիփոթեքային վարկերի տրամադրման կարգ”-ի:

Հայտի ուսումնասիրության վճար

5.000 (հինգ հազար) ՀՀ դրամ:

Վարկի սպասարկման վճար

Միանվագ վարկի տրամադրման օրը վարկի գումարի 0.5% չափով, նվազագույնը 50.000 ՀՀ դրամ, իսկ առավելագույնը 100.000 ՀՀ դրամ:

Մոնիտորինգ

Համաձայն Բանկում գործող կարգի:

Ծանուցում`

* Լրացուցիչ գույք Երևան քաղաքում - գրավը պետք է գնահատվի Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող կազմակերպություններից մեկի կողմից, ընդ որում`

  • Գույքը չպետք է գտնվի մեկ այլ շինության` հանրակացարանի կամ հյուրանոցի տարածքում,
  • Անշարժ գույքի սեփականության վկայականում չպետք է լինեն ինքնակամ շինություններ,
  • Անշարժ գույքը չպետք է գտնվի 3 և ավելի աստիճան վթարային շենքում:

Ուշադրություն

  • Ապահովման միջոցի (գրավի) գնահատումն իրականացվում է Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող լիցենզավորված ընկերությունների կողմից` գնահատող ընկերությունների կողմից սահմանված սակագներով: Գնահատող ընկերությունների ցանկին և սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ:
  • Գրավը ենթակա է ապահովագրման` ապահովագրական ընկերությունների կողմից սահմանված սակագներով, վարկի գործողության ամբողջ ժամկետով: Ապահովագրող ընկերությունների ցանկին և սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ:
  • Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը հաճախորդի համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: 
  • Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկին կարող եք ծանոթանալ այստեղ:

SMS ծառայության տրամադրման պայմաններ

 

*Քարտի ժամկետը լրանալու վերաբերյալ

* Հաճախորդի ցանկությամբ վարկի կամ օվերդրաֆտի վերջնաժամկետը լրանալու վերաբերյալ

*Հաճախորդի ցանկությամբ վարկային գծի/օվերդրաֆտի նվազեցման ժամկետի  և  գումարի վերաբերյալ

*Տարեկան սպասարկման վճարի վերաբերյալ

* Հաճախորդի ցանկությամբ վարկի կամ օվերդրաֆտի ամսական մարման վերաբերյալ

30.00 ՀՀ դրամ



Հայտերը ենթակա են բավարարման, եթե`

1. Հաճախորդը ներկայացնում է վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջությամբ:
2. ԱՔՐԱ Քրեդիտ Ռեփորթինգ ՓԲԸ հարցման արդյունքում Պոտենցիալ վարկառուն և/կամ Պոտենցիալ Համավարկառուն հարցմանը նախորդող վերջին 24 ամիսների ընթացքում չի ունեցել դասակարգված պարտավորություն և/կամ ընդհանուր առմամբ չի ունեցել առնվազն 30 օր ժամկետանց օրերի ուշացում:
3. Վարկի մարման գծով ամսական վճարումների, Վարկառուի և Համավարկառուների կյանքի ու գույքի ամսական ապահովագրավճարների հանրագումարի հարաբերակցությունը Վարկառուի (Համավարկառուների) զուտ եկամտին չի գերազանցում 35 (երեսունհինգ) տոկոսը։
4. 3-րդ կետում նշված և այլ երկարաժամկետ ամսական ծախսերի գծով վճարումների (այլ վարկերի գծով վճարումներ, ալիմենտ, ուսման վարձ, վարձակալության վճար կոմունալ վճարումներ և այլն) հանրագումարի հարաբերակցությունը Վարկառուի (Համավարկառուների) զուտ եկամտին չի գերազանցում 45 (քառասունհինգ) տոկոսը։
5. Գրավի կամ Գրավների գնահատված արժեքը բավարարում է ներկայացված պահանջներին: 
6. Վարկառուի և Համավարկառուի եկամուտները բավարարում են ներկայացված պահանջներին:
7. Բանկում վարկային հայտերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինը բավարարել է հաճախորդի վարկային հայտը:
8. ԵՎ այլն:

Հայտերը ենթակա են մերժման, եթե`

1. Հաճախորդի կողմից չեն ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը:
2. ՀՀ Աքռա Քրեդիտ Ռեփորթինգ ՓԲԸ-ի վարկային ռեգիստր հարցման արդյունքում Պոտենցիալ վարկառուն և/կամ Պոտենցիալ Համավարկառուն հարցմանը նախորդող վերջին 24 ամիսների ընթացքում ունեցել է դասակարգված պարտավորություն և/կամ ընդհանուր առմամբ ունեցել է առնվազն 30 օր ժամկետանց օրերի ուշացում,
3. Գրավի կամ Գրավների գնահատված արժեքը ոչ բավարար լինելու դեպքերում: 
4. Վարկառուի և Համավարկառուի եկամուտների ոչ բավարար լինելու դեպքում:
5. Վարկառուի և Համավարկառուի կողմից կեղծ փաստաթղթեր և/կամ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում:
6. Վարկերի պատմական շտեմարանում հայտի մերժման հիմքի առկայությունը, որը վերացված չէ։
7. Բանկում վարկային հայտերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինը չի բավարարել հաճախորդի վարկային հայտը:
8. Վարկային հայտը հաստատվել է, սակայն հաճախորդը հաստատմանը հաջորդող 15 օրերի ընթացքում չի ներկայացել կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը: 
9. ԵՎ այլն:

Հիփոթեքային վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
30.01.2017
Բեռնել




Նախորդ էջ