Վերին Անտառային 130/2 հասցեում բնակարանների ձեռքբերման նպատակով տրամադրվող հիփոթեքային վարկ


Վարկառու

 

20 (քսան) տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ:

Վարկառուի տարիքը չի կարող գերազանցել 55 (հիսունհինգ) տարեկանը

Համավարկառու

20 (քսան) տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, որը հանդիսանում է վարկառուի ընտանիքի անդամ և որի տարիքը չի կարող գերազանցել 55 (հիսունհինգ) տարեկանը

Վարկի նպատակ

Բնակարանի ձեռքբերում

Արժույթ

 

ՀՀ դրամ

ԱՄՆ դոլար

Վարկի առավելագույն գումար

25.000.000 (քսանհինգ միլիոն) ՀՀ դրամ

350.000 (երեք հարյուր հիսուն հազար) ԱՄՆ դոլար,

Վարկ/Գրավ առավելագույն հարաբերակցություն

ՀՀ դրամ - շուկայական արժեքի մինչև 70%:

ԱՄՆ դոլար - շուկայական արժեքի մինչև 80%, ինչպես նաև եթե հաճախորդը գրավադրում է ևս մեկ անշարժ գույք Երևանում, ապա լրացուցիչ գույքի գնահատման արդյունքներից կախված կարող է վարկ ստանալ մինչև 100%:

Գրավի առարկա

Ձեռք բերվող գույքը, ինչպես նաև առկայության դեպքում լրացուցիչ գույքը

Վարկի առավելագույն ժամկետ

 

ՀՀ դրամ –  մինչև 240 ամիս

ԱՄՆ դոլար –  մինչև 180 ամիս

Տարեկան տոկոսադրույք

 

ՀՀ դրամ – 10.5%

ԱՄՆ դոլար – 8.8%

Վարկի մարումներ

ՀՀ դրամ –  անուիտետ

ԱՄՆ դոլար –  անուիտետ կամ մայր գումարի հավասարաչափ ամորտիզացիա

Վարկի և տոկոսագումարների մարումներ

Ամենամսյա

Ապահովագրություն

Պարտադիր, յուրաքանչյուր տարի:

ՀՀ դրամով տրամադրվող վարկերի դեպքում դժբախտ պատահարից և ձեռքբերվող գույքի ապահովագրություն` վարկի մնացորդից:

ԱՄՆ դոլարով տրամադրվող վարկերի դեպքում միայն ձեռքբերվող գույքի ապահովագրություն` վարկի մնացորդից:

Ժամկետանց գումարի գծով տույժ

Օրական 0.1%

Ժամկետանց տոկոսի գծով տույժ

Օրական 0.2%

Ժամկետանց վարկի գումարի գծով տարեկան տոկոսադրույք

Շարունակում է գործել պայմանագրով սահմանված տոկոսադրույքը

Վարկառուի, համավարկառուների և առկայության դեպքում երաշխավորների վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ

Վարկային հայտի ներկայացման նախորդ 12 ամիսների ընթացքում ժամկետանց կամ դասակարգված պարտավորությունների բացակայություն (բացառությամբ մարված երաշխավորությունների)  և ժամկետանց պարտավորությունների օրերի հանրագումարի ոչ ավել, քան 30 օրվա գերազանցում

Վարկունակության վերլուծություն

Համաձայն “Հիփոթեքային վարկերի տրամադրման կարգ”-ի

Հայտի ուսումնասիրության վճար

5.000 (հինգ հազար) ՀՀ դրամ

Վարկի սպասարկման վճար

Միանվագ վարկի տրամադրման օրը վարկի գումարի 0.5% չափով, նվազագույնը 50.000 ՀՀ դրամ, իսկ առավելագույնը 100.000 ՀՀ դրամ

Մոնիտորինգ

Համաձայն Բանկում գործող կարգի

 

Ծանուցում`

* Լրացուցիչ գույք Երևան քաղաքում - գրավը պետք է գնահատվի Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող կազմակերպություններից մեկի կողմից, ընդ որում`

  • Գույքը չպետք է գտնվի մեկ այլ շինության` հանրակացարանի կամ հյուրանոցի տարածքում,
  • Անշարժ գույքի սեփականության վկայականում չպետք է լինեն ինքնակամ շինություններ,
  • Անշարժ գույքը չպետք է գտնվի 3 և ավելի աստիճան վթարային շենքում:

Ուշադրություն

  • Ապահովման միջոցի (գրավի) գնահատումն իրականացվում է Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող լիցենզավորված ընկերությունների կողմից` գնահատող ընկերությունների կողմից սահմանված սակագներով: Գնահատող ընկերությունների ցանկին և սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ:
  • Գրավը ենթակա է ապահովագրման` ապահովագրական ընկերությունների կողմից սահմանված սակագներով, վարկի գործողության ամբողջ ժամկետով: Ապահովագրող ընկերությունների ցանկին և սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ:
  • Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը հաճախորդի համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: 
  • Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

SMS ծառայության տրամադրման պայմաններ

 

*Քարտի ժամկետը լրանալու վերաբերյալ

* Հաճախորդի ցանկությամբ վարկի կամ օվերդրաֆտի վերջնաժամկետը լրանալու վերաբերյալ

*Հաճախորդի ցանկությամբ վարկային գծի/օվերդրաֆտի նվազեցման ժամկետի  և  գումարի վերաբերյալ

*Տարեկան սպասարկման վճարի վերաբերյալ

* Հաճախորդի ցանկությամբ վարկի կամ օվերդրաֆտի ամսական մարման վերաբերյալ

30.00 ՀՀ դրամ



Հայտերը ենթակա են բավարարման, եթե`

1. Հաճախորդը ներկայացնում է վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջությամբ:
2. ԱՔՐԱ Քրեդիտ Ռեփորթինգ ՓԲԸ հարցման արդյունքում Պոտենցիալ վարկառուն և/կամ Պոտենցիալ Համավարկառուն հարցմանը նախորդող վերջին 24 ամիսների ընթացքում չի ունեցել դասակարգված պարտավորություն և/կամ ընդհանուր առմամբ չի ունեցել առնվազն 30 օր ժամկետանց օրերի ուշացում:
3. Վարկի մարման գծով ամսական վճարումների, Վարկառուի և Համավարկառուների կյանքի ու գույքի ամսական ապահովագրավճարների հանրագումարի հարաբերակցությունը Վարկառուի (Համավարկառուների) զուտ եկամտին չի գերազանցում 35 (երեսունհինգ) տոկոսը։
4. 3-րդ կետում նշված և այլ երկարաժամկետ ամսական ծախսերի գծով վճարումների (այլ վարկերի գծով վճարումներ, ալիմենտ, ուսման վարձ, վարձակալության վճար կոմունալ վճարումներ և այլն) հանրագումարի հարաբերակցությունը Վարկառուի (Համավարկառուների) զուտ եկամտին չի գերազանցում 45 (քառասունհինգ) տոկոսը։
5. Գրավի կամ Գրավների գնահատված արժեքը բավարարում է ներկայացված պահանջներին: 
6. Վարկառուի և Համավարկառուի եկամուտները բավարարում են ներկայացված պահանջներին:
7. Բանկում վարկային հայտերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինը բավարարել է հաճախորդի վարկային հայտը:
8. ԵՎ այլն:

Հայտերը ենթակա են մերժման, եթե`

1. Հաճախորդի կողմից չեն ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը:
2. ՀՀ Աքռա Քրեդիտ Ռեփորթինգ ՓԲԸ-ի վարկային ռեգիստր հարցման արդյունքում Պոտենցիալ վարկառուն և/կամ Պոտենցիալ Համավարկառուն հարցմանը նախորդող վերջին 24 ամիսների ընթացքում ունեցել է դասակարգված պարտավորություն և/կամ ընդհանուր առմամբ ունեցել է առնվազն 30 օր ժամկետանց օրերի ուշացում,
3. Գրավի կամ Գրավների գնահատված արժեքը ոչ բավարար լինելու դեպքերում: 
4. Վարկառուի և Համավարկառուի եկամուտների ոչ բավարար լինելու դեպքում:
5. Վարկառուի և Համավարկառուի կողմից կեղծ փաստաթղթեր և/կամ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում:
6. Վարկերի պատմական շտեմարանում հայտի մերժման հիմքի առկայությունը, որը վերացված չէ։
7. Բանկում վարկային հայտերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինը չի բավարարել հաճախորդի վարկային հայտը:
8. Վարկային հայտը հաստատվել է, սակայն հաճախորդը հաստատմանը հաջորդող 15 օրերի ընթացքում չի ներկայացել կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը: 
9. ԵՎ այլն:

Հիփոթեքային վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
30.01.2017
Բեռնել




Նախորդ էջ