ԱՌԱՆՑ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎԱԴՐՄԱՄԲ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ՊԱՅՄԱՆՆԵՐ


 

ԱՌԱՆՑ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎԱԴՐՄԱՄԲ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Վարկառու

22 (քսաներկու) տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, որի տարիքը չի կարող գերազանցել 55 (հիսունհինգ) տարեկանը

Երաշխավոր

22 (քսաներկու) տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, որի տարիքը չի կարող գերազանցել 55 (հիսունհինգ) տարեկանը

Առնվազն մեկ անձի երաշխավորություն, սակայն պարտադիր չէ որ երաշխավորը հանդիսանա ընտանիքի անդամ

Արժույթ

ՀՀ դրամ

Վարկի առավելագույն գումար

20.000.000 (քսան միլիոն) ՀՀ դրամ

Վարկի առավելագույն ժամկետ

60 ամիս

Վարկի տարեկան տոկոսադրույք

18%

Վարկի և տոկոսագումարների մարումներ

Ամսական, անուիտետային մարման եղանակով

Գրավի տեսակ* և վարկ/գրավ առավելագույն հարաբերակցություն

Անշարժ գույք (բնակարան, բնակելի տուն, հասարակական տարածք` բացառությամբ արտադրական տարածքների)

Գրավ կարող է հանդիսանալ այն գույքը, որը գտնվում է հետևյալ քաղաքներում՝ Սպիտակ, Վանաձոր, Հրազդան, Իջևան, Արմավիր, Սևան, Մասիս, Գյումրի քաղաքներում վարկ/գրավ առավելագույն հարաբերակցությունը սահմանելով 30%, իսկ Երևան, Աբովյան, Ծաղկաձոր, Դիլիջան, Արտաշատ, Էջմիածին, Աշտարակ քաղաքներում՝ մինչև 40%:  

Ժամկետանց վարկի գումարի գծով տարեկան տոկոսադրույք

Վարկային պայմանագրով սահմանված տարեկան տոկոսադրույք

Ժամկետանց տոկոսագումարի գծով տույժ

օրական 0.5 տոկոս

Ժամկետանց վարկի գծով տույժ

օրական 0.3 տոկոս

Վարկառուի և երաշխավորողների վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ

Վարկ ստանալու դիմումի ներկայացման օրվա դրությամբ վարկառուն և  երաշխավորը պետք է չունենան ժամկետանց /դասակարգված պարտավորություններ (վարկ, վարկային գիծ, օվերդրաֆտ, տրված երաշխավորություն և այլն) և վարկային հայտի ներկայացմանը նախորդող 24 ամիսների ընթացքում վարկառուն և երաշխավորը պետք է չունենան դասակարգված պարտավորություններ, ինչպես նաև վարկառուի և երաշխավորի ժամկետանց պարտավորությունների (բացառությամբ մարված երաշխավորությունների) գծով օրերի հանրագումարը չպետք է գերազանցի 30 օրը

Հայտի ուսումնասիրության վճար

5 000  ՀՀ դրամ

Վարկային փաթեթի կազմ­ման և սպասարկման վճար (միանվագ)

Վարկի գումարի 0.5%, նվազագույնը 25 000 ՀՀ դրամ, իսկ առավելագույնը` 80 000 ՀՀ դրամ

Վարկունակության գնահատում

Վարկառուի գործող բոլոր վարկային պարտավորությունների` ներառյալ տրամադրված երաշխավորությունների և տրամադրվող օվերդրաֆտի հանրագումարը չի կարող գերազանցել գրավադրվող գույքի գնահատված լիկվիդային արժեքի 50%

 


Կարևոր է  իմանալ`

*գրավը պետք է գնահատվի Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող կազմակերպություններից մեկի կողմից:

   

  • Գույքը չպետք է լինի հասարակական կացարան կամ գտնվի մեկ այլ շինության` հանրակացարանի կամ հյուրանոցի տարածքում,
  • Անշարժ գույքի բոլոր ինքնակամ շինությունները պետք է հաշվառվեն և գծանշված լինեն սեփականության վկայականում (լինեն օրինականացված),
  • Անշարժ գույքը չպետք է գտնվի 3 և ավելի աստիճան վթարային շենքում,
  • Եթե գրավադրվող անշարժ գույքը առանձնատուն է, ապա այն գրավադրվում է ամբողջությամբ:
SMS ծառայության տրամադրման պայմաններ

 

*Քարտի ժամկետը լրանալու վերաբերյալ

* Հաճախորդի ցանկությամբ վարկի կամ օվերդրաֆտի վերջնաժամկետը լրանալու վերաբերյալ

*Հաճախորդի ցանկությամբ վարկային գծի/օվերդրաֆտի նվազեցման ժամկետի  և  գումարի վերաբերյալ

*Տարեկան սպասարկման վճարի վերաբերյալ

* Հաճախորդի ցանկությամբ վարկի կամ օվերդրաֆտի ամսական մարման վերաբերյալ

30.00 ՀՀ դրամ


Ծանուցում.

1.Տրամադրվող վարկի նվազագույն գումար չի սահմանվում:

2.Վարկի տոկոսադրույքը հաշվառվում է տարեկան` վարկի գումարի մնացորդի նկատմամբ` տարին ընդունելով 365օր:

3.Վարկի վաղաժամ մարումների համար տույժեր չեն սահմանվում:

4.Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են տարեկան անվանական տոկոսադրույքի հիման վրա:

5.Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը հաճախորդի համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկին կարող եք ծանոթանալ այստեղ: 

Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկի օրինակ.

 

I –տարեկան փաստացի տոկոսադրույքն է, որը վարկառուի ընդհանուր ծախսն է, արտահայտված տրամադրված

վարկի տարեկան տոկոսով, և որն իր մեջ պարունակում է բոլոր տոկոսներն ու այլ վճարումները, որոնք սպառողը պարտավոր է վճարել վարկի ստացման, ինչպես նաև դրա գործողության ողջ ընթացքում:   

A – սպառողին տրամադրվող վարկի սկզբնական գումարն է:

n – վարկի մարմանն ուղղված վճարի թիվը: 

6.Վարկի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի մուտքագրմանը հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում:

7.Վարկի վերաբերյալ լիազոր մարմնի որոշում կայացնելուց հետո վարկառուն մեկօրյա ժամկետում ծանուցվում է որոշման վերաբերյալ: Որոշման ընդունումից հետո անհրաժեշտ փաստաթղթերը հավաքագրելու և վարկը տրամադրելու առավելագույն ժամանակահատվածը սահմանված է 15 օր: Նշված ժամանակահատվածում վարկը չտրամադրելու դեպքում լիազոր մարմնի որոշումը համարվում է ուժը կորցրած և վերանայման դեպքում ներկայացվում է լիազոր մարմնի կրկնակի քննարկմանը:

8. Վարկի տրամադրման/մերժման գործոններին կարող եք ծանոթանալ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ տնային էջում` http://www.araratbank.am


Ուշադրություն`

Վարկի ձևակերպման վայր՝ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ լրիվ գործառնություններ իրականացնող բոլոր մասնաճյուղեր:

 

Հաճախորդի վարկային հայտը մերժվում է, եթե`

1. Հաճախորդի կողմից չեն ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը,
2. ԱՔՌԱ վարկային բյուրո հարցման արդյունքում պարզվել է, որ Հաճախորդը (առկայության դեպքում նաև երաշխավորները, ինչպես նաև համատեղ բնակվող ընտանիքի անդամները) ունի բացասական վարկային պատմություն կամ դասակարգվել է համաձայն ՀՀ կենտրոնական բանկի հաստատած ՀՀ տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի,
3.Վարկունակության գնահատման արդյունքում պարզվել է, որ հաճախորդը վարկունակ չէ,
4. Բանկում վարկային հայտերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինը չի բավարարել հաճախորդի վարկային հայտը,
5. Վարկային հայտը հաստատվել է, սակայն հաճախորդը հաստատմանը հաջորդող 10 օրերի ընթացքում չի ներկայացել կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը,
6. Որպես գրավ առաջարկվող գույքի գնահատման արդյունքում պարզվել է, որ այն որպես գրավ ընդունելի չէ բանկի համար,
7. Վարկավորման գործընթացի արդյունքում հայտնի են դարձել հաճախորդի վերաբերյալ այնպիսի տեղեկություն, որը կասկածի տակ են դնում հաճախորդի վճարունակությունը:

Հաճախորդի վարկային հայտը բավարարվում է, եթե`

1. Հաճախորդը ներկայացնում է վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջությամբ,
2. Վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո, հաճախորդի (առկայության դեպքում նաև երաշխավորների, ինչպես նաև համատեղ բնակվող ընտանիքի անդամների) վարկային պատմության վերաբերյալ հարցում է կատարվում ԱՔՌԱ վարկային բյուրո,
3. Դրական վարկային պատմության կամ վարկային պատմության բացակայության դեպքում, կատարվում է հաճախորդի վարկունակության և վճարունակության գնահատում,
4. Հաճախորդի վարկունակության վերաբերյալ դրական եզրակացության դեպքում, կատարվում է որպես գրավ առաջարկվող գույքի գնահատում,
5. Որպես գրավ առաջարկվող գույքի գնահատման արդյունքում գրավը ընդունելի լինելու դեպքում, կազմվում է եզրակացությունը և ներկայացվում է վարկերի տրամադրման վերաբերյալ որոշում կայացնող լիազոր մարմնի քննարկմանը
6. Վարկը հաստատվելու դեպքում կատարվում են ՀՀ օրենսդրությամբ և իրավական այլ ակտերով սահմանված ձևակերպումները, որից հետո իրականացվում է վարկի տրամադրում:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` 

ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆՐԱ ՄԱՍԻՆ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ: 

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` 

ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՍՏԱՆՁՆԱԾ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ԿԱՐԳՈՎ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ՈՉ ՊԱՏՇԱՃ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ, ԲԱՆԿԻ ՀԱՆԴԵՊ ՍՏԱՆՁՆԱԾ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐՎՈՒՄ ԵՆ ՈՐՊԵՍ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑ ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԳՈՅԱՑԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ: 

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` 

ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԳՐԱՎԻ ԱՌԱՐԿԱՆ, ԻՍԿ ԴՐԱ ԱՆԲԱՎԱՐԱՐ ԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆԱԵՎ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԱՅԼ ԳՈՒՅՔԸ, ԿԱՐՈՂ Է ԱՌԳՐԱՎՎԵԼ ԵՎ ԻՐԱՑՎԵԼ ԱՐՏԱԴԱՏԱԿԱՆ ԿԱՄ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ, ԻՆՉՊԵՍ ՈՒՂՂԱԿԻ ՎՃԱՌՔԻ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ: 

ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ
2016-05-12
Բեռնել
Հայտարարություն
2016-05-12
Բեռնել
Վարկը ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
2016-05-12
Բեռնել

 










Նախորդ էջ