Վարկառու |
20 (քսան) տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, որը հանդիսանում է` 1. ՀՀ Պաշտպանության նախարարության համակարգի (ներառյալ բոլոր զորամասերը), ՀՀ ԿԱ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կրտսեր և ավագ սպայական կազմը (լեյտենանտի զինվորական կոչումից մինչև գնդապետի զինվորական կոչում ունեցողները ներառյալ): 2. ՀՀ ԿԱ ՀՀ Ոստիկանության միջին, ավագ և գլխավոր ոստիկանության կոչում ունեցող անձնակազմը (ոստիկանության լեյտենանտի կոչումից մինչև ոստիկանության գնդապետի կոչում ունեցողները ներառյալ): 3. ՀՀ Պաշտպանության նախարարության շարքային, ենթասպայական կազմը (բացառությամբ պարտադիր ժամկետային զինծառայողների), ՀՀ ԿԱ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ենթասպայական կազմը և ՀՀ ԿԱ ՀՀ Ոստիկանության կրտսեր կոչում ունեցող ծառայողները
|
Վարկի նպատակ |
Կենցաղային տեխնիկայի ձեռքբերում |
Արժույթ |
ՀՀ դրամ |
Վարկի առավելագույն գումար |
1. ՀՀ Պաշտպանության նախարարության, ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության կրտսեր և ավագ սպայական կազմի ու ՀՀ ԿԱ ՀՀ Ոստիկանության միջին, ավագ և գլխավոր կոչումներ ունեցող ծառայողների համար առավելագույնը 1.000.000 ՀՀ դրամ: 2. ՀՀ Պաշտպանության նախարարության շարքային և ենթասպայական կազմի (բացառությամբ պարտադիր ժամկետային զինծառայողների), ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության ենթասպայական կազմի ու ՀՀ ԿԱ ՀՀ Ոստիկանության կրտսեր կոչումներ ունեցող ծառայողների համար առավելագույնը 500.000 ՀՀ դրամ: Ընդ որում ծրագրի շրջանակներում վարկառուները նոր վարկեր կարող են ստանալ սույն ծրագրի շրջանակներում նախկինում ստացված գործող վարկերից առնվազն մեկը մարելուց հետո, որի պայմանագրային գումարը պետք է լինի մեծ կամ հավասար ստացման ենթակա վարկի պայմանագրային գումարից |
Առավելագույն ժամկետ |
84 ամիս, սակայն վարկը կարող է տրամադրվել ավելի կարճ ժամկետով միայն հաճախորդի համաձայնությամբ |
Տարեկան տոկոսադրույք |
12%, որից սուբսիդավորվում է 2 (երկու)%, իսկ երեք և ավել անչափահաս երեխաներ ունեցողները սուբսիդավորվում են 3 (երեք) % չափով: |
Վարկի մարումներ |
Անուիտետ |
Վարկի տրամադրման եղանակ |
Անկանխիկ, վարկի գումարը պետք է անմիջապես փոխանցվի վաճառող կողմին |
Վարկի և տոկոսագումարների մարումներ |
Ամենամսյա |
Ժամկետանց գումարի գծով տույժ |
օրական 0.3% |
Ժամկետանց տոկոսի գծով տույժ |
օրական 0.5% |
Ժամկետանց վարկի գումարի գծով տարեկան տոկոսադրույք |
ՀՀ ԿԲ բանկային տոկոսի հաշվարկային դրույք |
Վարկառուի և երաշխավորողների վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ |
Վարկային հայտի ներկայացման նախորդ 24 ամիսների ընթացքում ժամկետանց կամ դասակարգված պարտավորությունների բացակայություն և ժամկետանց պարտավորությունների օրերի հանրագումարի ոչ ավել, քան 30 օրվա գերազանցում |
Վարկունակության վերլուծություն |
Դրական վարկային պատմություն |
Վարկի սպասարկման վճար |
Չի սահմանվում |
Պահանջվող փաստաթղթեր |
1.Տեղեկանք ծառայության վայրից, որտեղ պարտադիր պետք է նշվեն զինվորական կոչումը և աշխատավարձի չափը 2. Հաշիվ-ապրանքագիր ձեռքբերվող ապրանքի վերաբերյալ 3. Անձնագրի, սոց.քարտի պատճեններ 4. Երախայի ծննդյան վկայական կամ անձնագիր (առկայության դեպքում) |