ԱՌԱՆՑ ԳՐԱՎԻ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿ «ԱՐԱԳ ՎԱՐԿ»


ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ կողմից:

Սպառողական վարկեր առանց գրավի 24 ժամվա ընթացքում:

Ներկայացրե՛ք ընդամենը անձնագիր և սոցիալական քարտ , եթե դուք գրանցված աշխատող եք:

«Արագ վարկ»-ը տրամադրվում է Բանկի հետևյալ մասնաճյուղերում. Մաշտոց, Նոր Նորք, Կոմիտաս, Կենտրոն, Էջմիածին, Շենգավիթ, Բյուզանդ, Աջափնյակ, Սեբաստիա, Զարգացում, Իզմիրլյան, Արաբկիր, Ավան Առինջ, Բաղրամյան, Դավիթաշեն, Երիտասարդական, Զեյթուն, Էրեբունի, Էլիտ Պլազա, Խորենացի, Նոր Նորք 1, Նոր Արեշ, Ուսանողական, Ջրվեժ, Մալաթիա:

Ձեր ընթացիկ խնդիրների լուծման լավագույն առաջարկը

Վարկառու

22 տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ

Վարկի արժույթ

ՀՀ դրամ

Վարկի  ժամկետ

24 ամիս

Վարկի տարեկան տոկոսադրույք

20%

Վարկի մեծություն

Համաձայն վարկունակության գնահատականի 100.000 ՀՀ դրամից - 1.000.000 ՀՀ դրամ

Տոկոսագումարների մարումներ

Ամսական  

Վարկի մարումներ

Անուիտետ

Ժամկետանց վարկի  գումարի գծով տարեկան տոկոսադրույք

ՀՀ ԿԲ բանկային տոկոսի հաշվարկային դրույք

Ժամկետանց տոկոսագումարի գծով տույժ

Օրական 0.07 տոկոս

Ժամկետանց  վարկի  գծով տույժ

Օրական 0.06 տոկոս

Վարկառուի վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ

Վարկային հայտի ներկայացման նախորդ 24 ամիսների ընթացքում ժամկետանց կամ դասակարգված պարտավորությունների բացակայություն (բացառությամբ մարված երաշխավորությունների) և ժամկետանց պարտավորությունների օրերի հանրագումարի ոչ ավել քան 30 օր

Վարկի հայտի ուսումնասիրության միանվագ վճար

1.500 ՀՀ դրամ

Պահանջվող փաստաթղթեր

Անձնագիր և սոց.քարտ


Հաճախորդի
 վարկային հայտը մերժվում էեթե`

1. Հաճախորդի կողմից չեն ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը՝ անձնագիր և սոց.քարտ,

2. ԱՔՌԱ վարկային բյուրո հարցման արդյունքում պարզվել է, որ Հաճախորդը վարկային հայտի ներկայացման նախորդ 24 ամիսների ընթացքում ժամկետանց կամ դասակարգված պարտավորությունների առկայություն (բացառությամբ մարված երաշխավորությունների) և ժամկետանց պարտավորությունների օրերի հանրագումարի ոչ ավել, քան 30 օրվա գերազանցում,

3.Վարկունակության գնահատման արդյունքում պարզվել է, որ հաճախորդը վարկունակ չէ,

4. Բանկում վարկային հայտերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինը չի բավարարել հաճախորդի վարկային հայտը,

5. Վարկային հայտը հաստատվել է, սակայն հաճախորդը հաստատմանը հաջորդող 10 օրերի ընթացքում չի ներկայացել կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը,

6. Վարկավորման գործընթացի արդյունքում հայտնի են դարձել հաճախորդի վերաբերյալ այնպիսի տեղեկություն, որը կասկածի տակ է դնում հաճախորդի վճարունակությունը:


Հաճախորդի
 վարկային հայտը բավարարվում էեթե`

1. Հաճախորդը ներկայացնում է անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջությամբ (անձնագիր և սոցիալական քարտ),

2. Վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո, հաճախորդի վարկային պատմության վերաբերյալ հարցում է կատարվում ԱՔՌԱ վարկային բյուրո,

3. Դրական վարկային պատմության կամ վարկային պատմության բացակայության դեպքում, կատարվում է հաճախորդի վարկունակության և վճարունակության գնահատում,

4. Հաճախորդի վարկունակության վերաբերյալ  դրական եզրակացության դեպքում կատարվում է վարկի տրամադրումը:


ԶԳՈՒՇԱՑՈՒՄ

ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆՐԱ ՄԱՍԻՆ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ: 

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԳՐԱՎԻ ԱՌԱՐԿԱՆ, ԻՍԿ ԴՐԱ ԱՆԲԱՎԱՐԱՐ ԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆԱԵՎ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԱՅԼ ԳՈՒՅՔԸ, ԿԱՐՈՂ Է ԱՌԳՐԱՎՎԵԼ ԵՎ ԻՐԱՑՎԵԼ ԱՐՏԱԴԱՏԱԿԱՆ ԿԱՄ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ, ԻՆՉՊԵՍ ՈՒՂՂԱԿԻ ՎՃԱՌՔԻ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆՐԱ ՄԱՍԻՆ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:

ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ
2018-03-20
Բեռնել

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի օրինակ
2018-03-20
Բեռնել





Նախորդ էջ