ԵՐԵԽԱՅԻ ԾՆՆԴՅԱՆ ՄԻԱՆՎԱԳ ՆՊԱՍՏԻ ԱՆԿԱՆԽԻԿ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՇԻՎ


Երեխայի ծննդյան միանվագ նպաստի անկանխիկ վճարման, պետական աջակցության հաշվի բացման և սպասարկման պայմաններ

 

Բանկը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն մարմնի հետ կնքած պայմանագրի շրջանակներում, սահմանված կարգով երեխայի(այսուհետ` Հաշվետեր)` ում անվամբ  բացվելու է պետական աջակցության հաշիվ, ՀՀ-ում նույն բնակության վայրի հասցեում հաշվառված նրա օրինական ներկայացուցչի` ծնող, խնամակալ, որդեգրող(այսուհետ` Դիմող) դիմումի հիման վրա Բանկում բացում է երեխայի ծննդյան միանվագ նպաստի անկանխիկ վճարման պետական աջակցության հատուկ հաշիվ (այսուհետ`  Հաշիվ): Հաշվի բացումը, վարումը և սպասարկումը, ինչպես նաև Հաշվով կատարվող գործառնությունները Բանկի կողմից իրականացվում են անվճար: Մինչև Հաշվետիրոջ 18 տարին լրանալը, Հաշիվը` անկանխիկ վճարումներ կատարելու միջոցով, տնօրինվում է տնօրինելու իրավունք ունեցող անձի կողմից: Հաշվին առկա միջոցների նկատմամբ հաշվարկվող տարեկան տոկոսադրույքը կազմում է 9,5%, համապատասխան տոկոսների վճարումն իրականացվում է  այդ նույն Հաշվին` տարեկան մեկ անգամ:

 

Հաշիվ բացելու համար Դիմողը Բանկ է ներկայացնում`

1) իր վերաբերյալ`

ա. անձը հաստատող հետևյալ փաստաթղթերից որևէ մեկը`

- անձնագիր,

- նույնականացման քարտ,

բ. եթե անձը հաստատող փաստաթուղթը նույնականացման քարտ չէ, ապա ներկայացվում է սոցիալական քարտ կամ հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու մասին տեղեկանք:

 

2) Հաշվետիրոջ վերաբերյալ` 

ա. ծննդյան վկայական,

բ. սոցիալական քարտ կամ հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու մասին տեղեկանք:

 

Մինչև Հաշվետիրոջ 18 տարին լրանալը, Հաշիվը` անկանխիկ վճարումներ կատարելու միջոցով տնօրինվում է Հաշիվը  տնօրինելու իրավունք ունեցող անձի կողմից` բացառապես` 

1) Հայաստանի Հանրապետությունում բնակարանի գնման, կառուցման համար տրամադրված և հիփոթեքով ապահովված վարկի տոկոսագումար վճարելու և մայր գումար մարելու համար, եթե վարկառուն Հաշվետիրոջ ծնողն է կամ որդեգրողը,

2) Հաշվետիրոջ, Հաշվետիրոջ ընտանիքի անդամի, Հաշվետիրոջ օրինական ներկայացուցչի` Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորված ուսումնական հաստատությունում ուսումնառելու ընթացքում ուսման վարձը (նախադպրոցական ուսումնական հաստատության վարձավճարը) վճարելու համար.

3) Նոր ծնված երեխայի մեկ տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվանից` ցանկացած բանկային հաշվի փոխանցելու միջոցով պարբերական վճարումներ կատարելով, բայց ոչ ավել քան ամսական 25 000 ՀՀ դրամը(սույն ենթակետը գործում է մինչև 30.12.2017թ.-ը ներառյալ), տվյալ ենթակետով սահմանված կարգով Հաշիվը տնօրինելու իրավունքը ծագում է նոր ծնված երեխայի մեկ տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվանից, բայց ոչ  ավելի վաղ քան`

ա) 01.01.2017թ.-ից, եթե դիմումը  ներկայացվում է մինչև 01.04.2017թ.-ը
բ) դիմելու ամսվա 1-ից, եթե դիմումը  ներկայացվում է 01.04.2017թ.-ից հետո:

4) Հաշվետիրոջ ծնողին կամ որդեգրողին տրամադրված վարկի տոկոսագումար վճարելու և մայր գումար մարելու համար, եթե վարկի տոկոսադրույքը մասնակի սուբսիդավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի N 349-Ն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի համաձայն և առկա է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի եզրակացությունը` վարկը նպատակային օգտագործելու վերաբերյալ,

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի N 1017-Ն որոշմամբ սահմանված հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային, մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում բնակարանի կամ բնակելի տան կամ այլ անշարժ գույքի գնման համար, եթե գնորդը Հաշվետիրոջ ծնողն է կամ որդեգրողը (գումարը գույք վաճառողի բանկային հաշվին փոխանցելու միջոցով):

 

Բանկը`  Հաշիվը տնօրինելու իրավունք ունեցողի` Հաշիվը տնօրինելու իրավունքը դադարելու վերաբերյալ` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունից(այսուհետ` Ծառայություն) ստացած պահանջագրի հիման վրա, դադարեցնում է Հաշվով գործառույթների իրականացումը` մինչև Ծառայությունից այլ պահանջագիր ստանալը կամ Հաշվետիրոջ 18 տարին լրանալը:

Հաշվետերն իրավունք ունի առանց սահմանափակումների տնօրինելու Հաշիվը` 18 տարին լրանալուց հետո:

  

ՀԱՇՎԻ ՓԱԿՈՒՄԸ 

Հաշվին առկա միջոցները սպառվելու (զրոյացվելու) դեպքում Բանկը փակում է այն` դրա մասին էլեկտրոնային եղանակով տեղեկացնելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և պատշաճ կարգով ծանուցելով Հաշվետիրոջը:

 

Բանկը փակում է Հաշիվը նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության  կողմից ներկայացված համապատասխան պահանջագրի հիման վրա (ոչ ուշ քան պահանջագիրը ստանալու օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրը)` Հաշվին առկա միջոցները համաձայն պահանջագրի փոխանցելով այլ պետական աջակցության հաշվին կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, կամ վճարելով այդ միջոցները պահանջագրում նշված անձին:

 

Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկ 


Դիմում
2016-03-10
Բեռնել

ԱՐԱՐԱՏԲԱՆԿՈՒՄ ներդրված ավանդները երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի » կողմից: Երաշխավորվում են ֆիզիկական անձանց, այդ թվում անհատ ձեռնարկատերերի ինչպես դրամային, այնպես էլ արտարժութային ավանդները (հաշիվները): Դրամային ավանդների համար երաշխավորման առավելագույն չափը 10 միլիոն ՀՀ դրամ է, իսկ արտարժութային ավանդների համար` 5 միլիոն ՀՀ դրամ: Ավանդատուից ոչ մի գործողություն չի պահանջվում իր ավանդը երաշխավորելու համար: Ավանդ դնելու պահից այն համարվում է երաշխավորված:
Մետաղական հաշիվները չեն հատուցվում Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:




Նախորդ էջ