Էսքրոու հաշիվ


Էսքրոու հաշիվը հատուկ բանկային հաշիվ է, որին մուտքագրվում է ապրանքի, ծառայության, անշարժ կամ շարժական գույքի ձեռքբերման համար անհրաժեշտ գումարը` դրա դեպոնացման պայմանով: Բանկը գումարը վճարում է պայմանագրում նշված կողմին` ստանձնած պարտավորությունների կատարման փաստաթղթային ապացույցի ներկայացման դեպքում: Եթե պայմանագրի կողմերից մեկը ստանձնած պարտավորությունները չի կատարում ժամկետին կամ կատարում է ոչ պատշաճ, էսքրոու հաշվի գումարը վերադարձվում է գումարը մուտքագրված կողմին:

Բանկը երաշխավորում է.

  • էսքրոու հաշվին միջոցների դեպոնացումը,
  • էսքրոու հաշվից միջոցների ժամանակին վճարումը շահառուին`
    պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման
    փաստաթղթային ապացույցի ներկայացման դեպքում:

Ծառայությունը տրամադրվում է և´ ֆիզիկական, և´ իրավաբանական անձանց:

ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԸ ՍԱԿԱԳՆԵՐ*
Ֆիզիկական անձիք Իրավաբանական անձիք
Հաշվի բացման և 
սպասարկման
միջնորդավճար
միանվագ 0.05%
էսքրոու հաշիվ 
մուտքագրվող գումարից`
նվազագույնը 
10 000 ՀՀ դրամ,
առավելագույնը`
200 000 ՀՀ դրամ
միանվագ 0.1%
էսքրոու հաշիվ
մուտքագրվող
գումարից` 
նվազագույնը
20 000 ՀՀ դրամ,
առավելագույնը`
700 000 ՀՀ դրամ
Էսքրոու հաշվի բացման և
սպասարկման
պայմանագրում
փոփոխություն
կատարելու վերաբերյալ
յուրաքանչյուր
համաձայնագրի կնքման
միջնորդավճար
10 000 ՀՀ դրամ 15 000 ՀՀ դրամ
Հաշվի փակում անվճար անվճար

Հաշվից գումարի կանխիկացում

համաձայն տվյալ պահին
Բանկում
ֆիզիկական
անձանց այլ
բանկային հաշիվներից
կանխիկացման
սակագների
համաձայն տվյալ պահին Բանկում իրավաբանական անձանց այլ բանկային հաշիվներից կանխիկացման սակագների
Հաշվից գումարի 
փոխանցում
համաձայն տվյալ պահին Բանկում ֆիզիկական անձանց այլ բանկային հաշիվներից փոխանցումների սակագների համաձայն տվյալ պահին Բանկում իրավաբանական անձանց այլ բանկային հաշիվներից փոխանցումների
Հաշվից քաղվածքների 
տրամադրում
համաձայն տվյալ պահին Բանկում ֆիզիկական անձանց այլ բանկային հաշիվների քաղվածքների տրամադրման սակագների համաձայն տվյալ պահին Բանկում իրավաբանական անձանց այլ բանկային 
հաշիվների քաղվածքների տրամադրման սակագների

Ծանուցում.

* Ներառյալ ԱԱՀ


էսքրո հաշվի բացման վարման,  փակման ընթացակարգ և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ




Նախորդ էջ