ԱՐԱՐԱՏ-ԴԻԼԻՆԳ



ԱՐԱՐԱՏ-ԴԻԼԻՆԳԸ առեւտրա-տեղեկատվական ժամանակակից համակարգ է:

ԱՐԱՐԱՏ-ԴԻԼԻՆԳԸ ֆինանսական շուկայի բոլոր մասնակիցներին հնարավորություն է տալիս անկախ գտնվելու վայրից, առանց ժամանակի կորստի համակարգչով կամ ուղղակի բջջային հեռախոսով իրականացնել արտարժույթի առք ու վաճառքի ցանկացած գործառնություն ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ կողմից սահմանված գնանշումների հիման վրա` բանկում գործող ՀՀ դրամով եւ արտարժույթով հաշիվների մնացորդների սահմաններում:

ԱՐԱՐԱՏ-ԴԻԼԻՆԳ նորագույն համակարգը գործիք է` նախատեսված բանկի ծրագրային ապահովմամբ էլեկտրոնային փաստաթղթերի ձեւավորման եւ փոխանակման համար, որոնք կապահովեն հաճախորդի եւ բանկի միջեւ փոխարկային արժութային գործարքների կնքումը:

ԱՐԱՐԱՏ-ԴԻԼԻՆԳ բազմաֆունկցիոնալ համակարգն իր բոլոր հաճախորդներին առաջարկում է մրցակցային փոխարժեքներ, ինչպես նաեւ հնարավորություն` ծանոթանալ ֆինանսական նորությունների, էլեկտրոնային գործիքների միջոցով աշխատել ԱՐԱՐԱՏ-ԴԻԼԻՆԳ համակարգին միացած այլ հաճախորդների հետ: ԱՐԱՐԱՏ-ԴԻԼԻՆԳԸ բարձր պաշտպանվածությամբ ինտերնետ կապի հիման վրա ստեղծված համակարգ է եւ ծրագրավորվել է պրոֆեսիոնալների հատուկ թիմի կողմից:

ԱՐԱՐԱՏ ԴԻԼԻՆԳ համակարգի օգտագործողի ուղեցույց

Մուտք







Նախորդ էջ