ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ Raiffeisen Bank International-ի կողմից արժանացել է «Որակի գերազանցություն 2017/2018» մրցանակին

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ SWIFT փոխանցումների բարձր որակ ապահովելու համար   հինգերորդ   անգամ արժանացել է ավստրիական Raiffeisen Bank International AG-ի  «Որակի գերազանցություն» /STP Quality Award / մրցանակին: 

Այս հեղինակավոր մրցանակը վկայում է միջազգային STP (Straight Through Processing) ստանդարտներին  ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ կողմից իրականացվող SWIFT փոխանցումների համապատասխանության,


ինչպես նաև փոխանցումների արագ մշակման և շահառուին առավելագույն կարճ ժամկետում  հասանելի դարձնելու  մասին: Նշենք նաև, որ բանկն իր ճկուն սակագնային քաղաքականության շնորհիվ,  հաճախորդներին առաջարկում է SWIFT համակարգով փոխանցումների մրցունակ  պայմաններ: