Բանկ-հաճախորդ հարաբերությունների նոր ձևաչափ հայաստանյան բանկային շուկայում

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ նախօրեին բաց դռների օր էր կազմակերպել հիփոթեքային շուկայի մասնակիցների համար` նույն հարթակում միավորելով կառուցապատողներին, անշարժ գույքի գործակալներին, գնահատող ընկերություններին և հաճախորդներին: 

«ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ մշակույթ ձեւավորող է, եւ  հիփոթեքային երեկոները կդարձնենք  շարունակական`  կազմակերպելով  տարին 2 անգամ»,- նշեց  ԱՐԱՐԱՏԲՆԱԿԻ վարչություն նախագահ Աշոտ Օսիպյանը և հավելեց, որ միջոցառման շրջանակում իրենց ապագա բնակարանը գտած հաճախորդներին բանկը հիփոթեքային վարկեր կտրամադրի 1 տոկոս ցածր դրուքաչափով: Նրանց համար, այս պայմանը կգործի մինչև տարեվերջ:  

Լրագրողների հետ զրույցում Աշոտ Օսիպյանը տեղեկացրեց նաև, որ «Բանկն ունի լիարժեք գործիքակազմ հիփոթեքային ֆինանսավորման համար և  առաջարկվող պրոդուկտները շարունակաբար թարմացվում են»: Նոր պրոդուկտներից նշվեցին ֆիզիկական անձանց առանձնատների կառուցապատման, բիզնես տարածքների ձեռքբերման համար առաջարկվող վարկատեսակները  և մեծ պահանջարկ վայելող  արտոնյալ ժամկետով վարկը: Բանկը նաեւ հնարավորություն է տալիս հիփոթեքային վարկի ժամկետի ընթացքում նույն պայմաններով օգտվել նաև  այլ սպառողական վարկատեսակներից:

Գործադիր տնօրենի խոսքով, այս տարի բանկը  պլանավորել է  հիփոթեքային պորտֆելը հասցնել մինչեւ 20 մլրդ դրամի, իսկ այսօրվա դրությամբ այն գերազանցում է 17 մլրդ դրամը:

Մասնակիցների գնահատմամբ` «միջոցառումը բավականին հետաքրքիր նորություն էր շուկայում, որի ընթացքում բանկը հանդես եկավ որպես միջնորդ պոտենցիալ հաճախորդների և  կազմակերպությունների միջեւ: Այն նաև անշարժ գույքի շուկայի եւ բանկի պայմաններին ուղղակիորեն  ծանոթանալու լավ հնարավորություն էր»: