ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ կվարկավորի ներկրողներին 6-7% տարեկան տոկոսադրույքով

Մինչև 2018 թվականի դեկտեմբերի 14-ը ԱՐԱՐԱՏԲԱՆԿ դիմած ներմուծմամբ զբաղվող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին վարկերը կտրամադրվեն հատուկ պայմաններով: Ակցիայի շրջանակում մինչև 400.000 ԱՄՆ դոլար կամ համարժեք Եվրո գումարի չափով վարկի դիմելու դեպքում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ եվրոյով վարկավորումը կիրականացնի 6% տարեկան տոկոսադրույքով, ԱՄՆ դոլարով վարկավորումը՝ 7 % տարեկան տոկոսադրույքով: Մանրամասներին ծանոթացեք այս հղումով: