Արտահանող ընկերություններին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ կվարկավորի 6% տարեկան տոկոսադրույքով

2018 թվականի սեպտեմբերի 01-ից մինչև 2018 թվականի հոկտեմբերի 31-ը ԱՐԱՐԱՏԲԱՆԿ դիմած արտահանմամբ զբաղվող ընկերությունները և անհատ ձեռնարկատերերը կվարկավորվեն 6% տարեկան տոկոսադրույքով: Վարկը տրամադրվում է հիմնական միջոցների ձեռքբերման, շրջանառու միջոցների համալրման նպատակով: Վարկի արժույթը ԱՄՆ դոլար, վարկի գումարը մինչև 400.000 (չորս հարյուր հազար), վարկի ժամկետը մինչև 60 (վաթսուն) ամիս:

Ակցիայից օգտվելու համար հաճախորդը կարող է դիմել Բանկի գլխամասային գրասենյակ կամ 61 մասնաճյուղերից  որևէ մեկը: