Հյուրընկալվեց BCA RESEARCH վերլուծական ընկերության ավագ փոխնախագահը


Գլոբալ և տարածաշրջանային տնտեսական հեռանկարները, դրանց ուղղակի և անուղղակի ազդեցությունը Հայաստանի տնտեսության  վրա: Այս հարցերի շուրջ իր դիտարկումներն ու կանխատեսումները  ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ թիմի հետ կիսեց կանադական  BCA RESEARCH վերլուծական ընկերության ավագ փոխնախագահ Արթուր Բուդաղյանը:



«Համաշխարհային տնտեսական զարգացումները» թեմայով սեմինար-դասախոսության ընթացքում բանախոսը ներկայացրեց համաշխարհային մակրոտնտեսական առկա փոփոխություններն ու  հնարավորությունները, արտարժութային շուկաների մարտահրավերներն  ու  սպասումները: