ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ 6 մլն ԱՄՆ դոլար է ներգրավել Եվրասիական զարգացման բանկից


Եվրասիական զարգացման բանկը  (ԵԱԶԲ)  և ԱՐԱՐԱՏԲԱՆԿ  ԲԲԸ-ն  պայմանագիր են ստորագրել  ՀՀ-ում միկրովարկավորման  խթանման նպատակով:  Փաստաթուղթը ստորագրել են   ԱՐԱՐԱՏԲԱՆԿ  ԲԲԸ  վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը և ԵԱԶԲ Ակտիվների և պարտավորությունների  կառավարման գծով  տնօրեն Դմիտրի Լադիկով-Ռոևը:   


Վարկային պայմանագրի համաձայն` Եվրասիական զարգացման բանկը  6 մլն  ԱՄՆ դոլար   կտրամադրի ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ  միկրո և միջին բիզնեսի ֆինանսավորման նպատակով:

«Ուրախ եմ նոր պայմանագիր ստորագրելու առթիվ, որը կամրապնդի և կընդլայնի համագործակցությունը Եվրասիական զարգացման բանկի հետ: Այս համաձայնագրի շրջանակում  ներգրավված ֆինանսական միջոցները մեզ թույլ կտան  միկրո և փոքր բիզնեսի հաճախորդներին առաջարկել ավելի մատչելի և մրցունակ վարկային պրոդուկտներ՝ դրանով իսկ  մեր նպաստը բերելով Հայաստանի տնտեսության զարգացմանը»,-նշել է Ա. Օսիպյանը:

«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի հետ միկրովարկավորման ծրագիրը մենք սկսել են դեռևս 2012 թվականից և արդեն ունենք հաջողված աշխատանքային փորձ: Կարծում եմ, որ այս նոր  ծրագրի իրականացումը ևս կնպաստի միկրո և փոքր բիզնեսի կայուն զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, մրցակցային միջավայրի  զարգացմանը՝  խթանելով արտադրության ծավալների աճը, ապրանքների և ծառայությունների տեսականու ընդլայնումը, ապրանքի որակի բարձրացումը: Այսպիսով, միկրո և փոքր բիզնեսի աջակցությունը  նշանակալի ազդեցություն կունենա Հայաստանի շուկայական տնտեսության զարգացման վրա»,-նշել է  ԵԱԶԲ Ակտիվների և պարտավորությունների  կառավարման գծով տնօրեն Դմիտրի Լադիկով-Ռոևը:

____________________________ 

Եվրասիական զարգացման բանկը  (ԵԱԶԲ)  միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը  հիմնադրվել է  Ռուսաստանի Դաշնության և Ղազախստանի Հանրապետության կողմից 2006թ. հունվարին՝ մասնակից պետությունների շուկայական տնտեսության զարգացմանը նպաստելու, դրանց կայուն տնտեսական աճի և փոխադարձ առևտրատնտեսական   կապերի ընդլայնման նպատակով: ԵԱԶԲ կանոնադրական կապիտալը կազմում է 7 մլրդ ԱՄՆ դոլար: Բանկի անդամ պետություններն են Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը, Տաջիկստանի Հանրապետությունը: