Իրականացվեց պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտների վճարում

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն սույն թվականի հուլիսի 2-ին իրականացրեց տասնչորսերորդ թողարկման դոլարային պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտների վճարումը: Պարտատոսմերի եկամտի գումարը վճարվել է հուլիսի 02-ի առավոտյան ժամը 09:00-ի դրությամբ պարտատոմսերի գրանցված սեփականատերերի ցուցակի հիման վրա՝ մուտքագրելով պարտատոմսերի սեփականատերերի հաշվարկային հաշիվներին: